ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի-Sputnik. Երևանի «Ալաշկերտ» ակումբը, որը Հայաստանի չեմպիոն է, խզել է պայմանագիրը հարձակվող Միհրան Մանասյանի և կիսապաշտպան Գագիկ Պողոսյանի հետ, հաղորդում է armsport.am-ը։
«Ալաշկերտը» հայտնեց թիմի հարձակվող Միհրան Մանասյանի հետ պայմանագիրը խզելու մասին: Armsport.am-ի հետ զրույցում Հայաստանի չեմպիոնի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը խոսել է ֆուտբոլիստի հեռանալու մասին.
«Մանասյանի հետ պայմանագիրը երկկողմ համաձայնությամբ է խզվել: Նա առաջարկ ունի ԱՄՆ-ից. հասկանալի է, որ նա կարող է մարտահրավերներ ընդունել: Հաջողություն եմ մաղթում Միրոյին՝ ցանկանալով, որ նա հանդես գա այնպես, ինչպես խաղում էր մեզ մոտ: Մեր ֆուտբոլիստները սկսել են բավականին պահանջված լինել. Մանասյանը, Հեբերը… Դա երկարատև աշխատանքի արդյունք է»:
Ինչ վերաբերում է 23-ամյա Պողոսյանին, ապա նա տեղափոխվել էր «Ալաշկերտ» հունվարին և թիմի կազմում անցկացրել ընդամենը երեք խաղ։