ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի — Sputnik. Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հունիսի 28-ից հուլիսի 2-ը Բելգիայի Լյովեն քաղաքում կմասնակցի Grand Chess Tour-ի երկրորդ փուլին:
Գրոսմայստերները կխաղան արագ շախմատի մեկ և կայծակնային շախմատի երկու շրջան:
Մասնակիցների կազմը` Մագնուս Կարլսեն (Նորվեգիա), Ուեսլի Սո (ԱՄՆ), Վլադիմիր Կրամնիկ (ՌԴ), Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա), Լևոն Արոնյան (Հայաստան), Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան), Անիշ Գիրի (Նիդեռլանդներ), Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա), Յան Նեպոմնյաշչի (ՌԴ), Բաադուր Ջոբավա (Վրաստան):