ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik. Կարլա Ֆենդին թոքերի ծանր հիվանդության բուժման համար միառժամանակ Հռոմի հիվանդանոցում էր։ Մի քանի օր առաջ էր դուրս գրվել Հռոմի հիվանդանոցից ու տուն վերադարձել։ Այս մասին տեղեկացնում է WWD-ն` նշելով, որ այսօր Կարլա Ֆենդին մահացել է։
Մինչև կյանքի վերջին օրերը նա Fendi-ի պատվելի նախագահն էր, որը 1925 թվականին հիմնել են նրա ծնողները։ Կարլան նորաձևության տունը ղեկավարող 5 քույրերից 4-րդն էր։
Ֆենդի քույրերի ու գերմանացի դիզայներ Կարլ Լագերֆելդի ջանքերի շնորհիվ Fendi նորաձևության տունը դարձավ նորաձև հագուստի ոլորտում համաշխարհային առաջատարներից մեկը։
2007 թվականին Կարլա Ֆենդին ստեղծել է արվեստի, գրականության, կինոյի ու նորաձեւության գեղարվեստական ավանդույթների զարգացման հիմնադրամը։
Հիմնադրամի միջոցներն օգտագործվել են վերականգնողական նախագծերում, «Երկու աշխարհների փառատոն» երաժշտական փառատոնի կազմակերպման համար, ինչպես նաև, որպես աջակցություն, տրամարդվել Սուրբ Ցեցիլիայի ազգային ակադեմիային։