00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տիեզերական մակարդակի շախմատիստ

© Sputnik / Дмитрий ДонскойТигран Петросян
Тигран Петросян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik-ի վերլուծաբան Ստանիսլավ Սմագինը լեգենդար շախմատիստ Տիգրան Պետրոսյանի ծննդյան առթիվ ներկայացնում է հայկական շախմատի պատմությունն ու Պետրոսյանի ունեցած ներդրումը հայկական շախմատում։

Գեորգի Դանելիայի «Կին-ձա-ձա» հայտնի տրագիկոմեդիա-անտիուտոպիայում հայրենակիցներ` աշխղեկ քեռի Վովայի և ուսանող Գեդևան Ալեքսանդրովիչի ու այլմոլորակային քաղաքակրթության ներկայացուցիչներ` պացակ Բիի ու չաթլան Ուեֆի, իրար չհասկանալու հերթական դրվագը հանգեցնում է նրան, որ Ուեֆը տխուր ու վրդովված ասում է Գեդևանին. «Փոխանակ մտածես, որ դու առաջին վրացի տիեզերագնացն ես և քեզ Նոբելյան մրցանակ են շնորհելու, վերադարձրու աղքատ արտիստների մոտից գողացած գդալը»:

Гроссмейстер Левон Аронян (Армения) - Sputnik Արմենիա
Արոնյան. «Ֆերման լավ է, շախմատն` ավելի լավ»

Ուսանողը, պարզվում է, իսկապես, գողացել էր խոհանոցային այդ պարագան՝ նպատակ ունենալով Երկիր վերադառնալիս այն տալ գիտնականներն, որպեսզի նրանք ուսումնասիրեն բաղադրությունը: Դրվագն, ինքին, զավեշտալի է, սակայն ամենածիծաղելին չէ միջմոլորակային շփման հարուստ ներկապնակում: Մեծ բան արժե նաև Գեդևանի և Բիի շախմատային մենամարտի դրվագը, երբ Բին սկզբում հաղթում է` ուրիշի մտքերը կարդալու կարողության շնորհիվ, այնուհետև պարտվում և բորբոքվում. «Դու հատուկ էիր իմ քայլերը սխալ մտածում»:

Եթե ինչ-որ ֆանտաստիկ կերպով Գեդևանը վրացի առաջին տիեզերագնաց է եղել, ապա առաջին վրացի շախմատիստ չի եղել հաստատ` գուցե միայն առաջինը, որն այլմոլորակայինների հետ է խաղացել: Եվ, իհարկե, առաջին հայ շախմատիստը չի եղել մեծն Տիգրան Պետրոսյանը («Երկաթե Տիգրան»), որը հունիսի 17-ին կդառնար 88 տարեկան: Ի դեպ, ծնվել, մեծացել և խաղալ է սկսել նա Թբիլիսիում:

© Sputnik / СветловՏիգրան Պետրոսյան
Тигран Петросян - Sputnik Արմենիա
Տիգրան Պետրոսյան

Հայաստանում շախմատը հին ու պատվավոր պատմություն ունի, ակադեմիկոս Իոսիֆ Օրբելու կարծիքով՝ այն թվագրվում է դեռևս IX դարով: Շախմատը հիշատակվում է XII-XIII դարերի հին հայկական ձեռագրերում, որոնք պահվում են Մատենադարանում, իսկ ժամանակակից հայկական շախմատային տերմինաբանության մեջ պահպանվել են շախմատի որոշ հին անվանումներ («ճատրակ», «ճարտկուց»): Սակայն, եթե խոսենք առաջինը լինելու մասին ոչ թե ժամանակային առումով, այլ մեծության, ապա Պետրոսյանը, անկասկած, ամենաառաջին հայ շախմատիստն է և լավագույնը ХХ դարի խորհրդային ու համաշխարհային շախմատում: Նա նրանցից մեկն էր, ով, իսկապես, տիեզերական մակարդակի խաղ էր ցույց տալիս…

Վերջերս կյանքից ու մեզանից հեռացած Եվգենի Եվտուշենկոն՝ ականավոր գործիչ, խորհրդային մշակույթի ներկայացուցիչներից մեկը, իր հայտնի տողերը նվիրել է բանաստեղծական աշխատանքի բանաձևին. «Ռուսաստանում բանաստեղծն ավելին է, քան բանաստեղծը»: Ճիշտ այդպես, Խորհրդային Միությունում գրոսմայստերն ավելին էր, քան պարզապես գրոսմայստեր:

Левон Аронян, армянский шахматист - Sputnik Արմենիա
Լևոն Արոնյանը տարվա մեջ երկրորդ անգամ հաղթողի կոչում նվաճեց

Նոր սերնդին դժվար է պատկերացնել այն արժեքը, որը շախմատը ներկայացնում էր Խորհրդային երկրի համար: Մոտավոր պատկերացում կարող է ստեղծել այն աժիոտաժը, որն անցյալ տարի ծավալվեց Սերգեյ Կարյակինի և Մագնուս Կարլսենի՝ չեմպիոնի համար պայքարում, երբ համեստ ու ժպտերես ղրիմցու և մի փոքր բուլդոգի նմանվող սկանդինավցու մենամարտը, որը ԶԼՄ-ները ակտիվ լուսաբանում էին, հետաքրքրություն առաջացրեցին նույնիսկ այս մեծ խաղի նկատմամբ անտարբեր հասարակության շրջանակները: Սակայն խորհրդային տարիներին նման և մշտական, ոչ մեկանգամյա հետաքրքրություն կար ոչ միայն միջազգային, այլև ազգային մակարդակով անցկացվող մրցումների նկատմամբ: Հոդվածներ թերթերում և ամսագրերում, քննարկումներ ծխարաններում…

Շախմատները նույնքան հանրաճանաչ էին, որքան ֆուտբոլն ու հոքեյը, գուցե, նաև դրանցից էլ ավել: Շախմատի մասին ոչ միայն խոսում էին, այլև մշտապես և ամենուրեք խաղում: Շախմատային տախտակներ կային այգիներում և նստարանների վրա` խորհրդային դարաշրջանի կարևորագույն ատրիբուտներից մեկն էր: Բոլորի կողմից շախմատը մեծ հետաքրքրություն էր վայելում և այն իր տեղը գտավ նաև գրականության և կինեմատոգրաֆիայի մեջ. «Տասներկու աթոռ», «Ամենահմայիչն ու գրավիչը», «Հաջողության ջենտլմենները»:

© Sputnik / Сергей КивринՏիգրան Պետրոսյան
Тигран Петросян  - Sputnik Արմենիա
Տիգրան Պետրոսյան

Հաճախ գլխավոր մրցանակի համար պայքարը շախմատի աշխարհում սկանդալային քաղաքական համատեքստ ունեին` ինչպես Կարպովի ու Կասպարովի մոտ երկրից փախած Կորչնովի հետ, ինչպես նաև Կարպովի ու Կասպարովիչի միջև նույնպես:

Ցավոք, «սպորտը քաղաքականությունից դուրս է» արտահայտությունն ընդամենը բարեհոգի իդեալիստական կարգախոս է, որը հաճախ իրականության հետ շատ քիչ առնչություն ունի: Սակայն Տիգրան Պետրոսյանը միշտ, եթե այդպես կարելի է ասել, «մաքուր շախմատ էր» խաղում: Նրա մասնակցությամբ ամենաաղմկահարույց խաղը եղել է 1974 թվականի աշխարհի առաջնության Օդեսայի կիսաեզրափակիչը նույն Վիկտոր Կորչնովի դեմ: Սակայն նույնիսկ այս անգամ պատճառը ոչ թե քաղաքականությունն էր, այլ մրցակիցների խառնվածքը, ընդ որում, Վիկտոր Լվովիչի մեղքը տեղի ունեցած կոնֆլիկտում ավելի մեծ էր, ինչպես երևում է 40-ից ավել տարիների բարձունքից:

Тигран Петросян - Sputnik Արմենիա
Տիգրան Պետրոսյան. բարի սրտով և չեմպիոնի տիտղոսով մեծ կատակասերը

Պետրոսյանի մասին ասում էի, որ նա հաճախ բռնկուն էր, կարող էր անտակտ լինել: Սակայն ավելի շատ խոսվում էր այն մասին, որ նա բավականին բարի, բարձր հումորի տեր, ընկերների, հարազատների ու մտերիմների նկատմամբ ջերմ ու նուրբ վերաբերմունք ունեցող անձնավորություն էր: Քնքշորեն էր նա նաև վերաբերվում իր կինոապարատին` Տիգրան Վարդանովիչը լրջորեն զբաղվում էր սիրողական նկարահանումներով: Շախմատի այս փառահեղ անձնավորությունը գուցեև որոշակի թերություններ ուներ, սակայն դրանց պետք է վերաբերվել ռուսական պոեզիայի ականավոր ներկայացուցիչ Պուշկին տողերով. «Толпа жадно читает исповеди, записки etc., потому что в подлости своей радуется унижению высокого, слабостям могущего. При открытии всякой мерзости она в восхищении. Он мал, как мы, он мерзок, как мы! Врете, подлецы: он и мал и мерзок — не так, как вы — иначе»:

© Sputnik / Юрий СомовՏիգրան Պետրոսյանն Առնո Բաբաջանյանի հետ
Чемпион мира по шахматам Тигран Петросян в гостях у композитора Арама Хачатуряна - Sputnik Արմենիա
Տիգրան Պետրոսյանն Առնո Բաբաջանյանի հետ

Սակայն Պետրոսյանը փոքր ու թույլ չի եղել, ամեն դեպքում, նման բան չի կարող ասել նույնիսկ ամենաչար քննադատը: Մեծ ու ուժեղ` այո: Բոտվիննիկի և Սպասկիի հավասար հակառակորդ, որպես նրանց նկատմամբ հաղթանակ տարած, մարդ, որ նրանց հետ միասին բարձրացնում էր խորհրդային շախմատը սպորտի անհավանական բարձունքների, որը սպորտից ավելին էր:

Հոդվածն ավարտելիս, նորություններն եմ աչքի անցկացնում: Պարզվում է, որ Կարյակինը զիջել է Կարլսենին Ստավենգերում անցկացվող սուպերառաջնության ութերորդ տուրում: NorwayChess-ի առաջնության առաջատարն է հայ Լևոն Արոնյանը: Կարծես Պետրոսյանի ծննդյան օրվան նվեր լինի: Սակայն գլխավոր նվերն այն է և Տիգրանի հիշատակը վառ է պահում այն փաստը, որ հետխորհրդային տարածքում շախմատը կրկին, թող որ դեռ աննշան, բայց ավելին է, քան պարզապես շախմատը:

Русская версия

Լրահոս
0