00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Կանաչ էներգետիկայի» զարգացման և էներգետիկ ոլորտի մյուս հարցերը քննարկվել են ՀՀ նախագահի հետ

Բաժանորդագրվել
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն այսօր նախագահ Սերժ Սարգսյանին զեկուցել է ոլորտում իրականացվող բարեփոխումների, ակնկալվող արդյունքների, ընթացիկ ծրագրերի և առկա խնդիրների լուծման հնարավորությունների մասին։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի — Sputnik. Հանրապետության նախագահի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն այսօր զեկուցել է ոլորտում իրականացվող բարեփոխումների, ակնկալվող արդյունքների, ընթացիկ ծրագրերի և առկա խնդիրների լուծման հնարավորությունների մասին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Աշոտ Մանուկյանը նախագահին տեղեկացրել է տարածաշրջանային համագործակցության ծրագրերի և այդ ուղղությամբ իրականացվող միջոցառումների, մասնավորապես` Իրան-Հայաստան և Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման բարձրավոլտ օդային գծերի կառուցման ծրագրերի ընթացքի մասին։

Город Степанакерт. Нагорный Карабах - Sputnik Արմենիա
Արցախում արևային էներգետիկայի կայացման հիմքեր են ստեղծվում

Հանրապետության նախագահը հանձնարարել է ակտիվացնել աշխատանքները, անել ամեն հնարավորը նախատեսված ծրագրերը սահմանված ժամկետում ավարտելու համար՝ ընդգծելով, որ դրանք կարևոր նշանակություն ունեն ինչպես Հայաստանի էներգետիկ համակարգի անվտանգության և հուսալիության, այնպես էլ տարածաշրջանային ծրագրերում մեր երկրի ներգրավվածության ապահովման գործում։

Այս համատեքստում նախարար Մանուկյանը զեկուցել է բարձրավոլտ էլեկտրական ցանցերի ենթակայանների նորոգման և արդիականացման լայնամասշտաբ ծրագրի իրականացման ընթացքն ու ակնկալվող արդյունքները։

Նախարարն անդրադարձել է ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման և արդիականացման ծրագրին, ներկայացրել կատարված աշխատանքներն ու առաջիկա անելիքները։ Կարևորելով ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրը՝ նախագահը հանձնարարել է այն պահել մշտական հսկողության տակ, պատշաճ ուշադրություն հատկացնել կայանի անվտանգության բարձրացման միջոցառումների որակին։

Աշոտ Մանուկյանը ներկայացրել է նաև էներգետիկ ոլորտի հեռանկարային (մինչև 2036թ. ընկած ժամանակահատվածում) զարգացման լրամշակված հայեցակարգի հիմնադրույթները։

Նախարարը Հանրապետության նախագահին զեկուցել է Հայաստանում «կանաչ էներգետիկայի» զարգացման հեռանկարների, մասնավորապես՝ արևից, քամուց, ինչպես նաև կենցաղային կոշտ թափոնների վերամշակումից էլեկտրական էներգիայի ստացման ուղղությամբ իրականացվող ծրագրերի, տարածաշրջանային համագործակցության հեռանկարների մասին։ Անդրադարձ է կատարվել ընդերքի կառավարման արդյունավետության, ընդերքօգտագործման բնապահպանական խնդիրների և ընդերքի համալիր համապարփակ ուսումնասիրման անհրաժեշտության հարցերին։ Դրանց վերաբերյալ տրվել են մի շարք հանձնարարականներ։

Հանրապետության նախագահը հանձնարարել է նաև արագացնել չգազաֆիկացված բնակավայրերի տնտեսությունների կենցաղային կարիքների ապահովման այլընտրանքային տարբերակների գնահատման աշխատանքները՝ առաջնահերթ կերպով անդրադառնալով սահմանամերձ համայնքների խնդիրների արդյունավետ լուծման տարբերակներին:

Լրահոս
0