ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի — Sputnik. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հրաժեշտի պաշտոնական արարողությունը: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Մինչ այդ տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները բարձր են գնահատել այցի շրջանակում կայացած բանակցությունների արդյունքները։
Կողմերի համոզմամբ` բանակցությունների արդյունքը նոր ազդակ կհաղորդի հայ-տաջիկական բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացմանը: