00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռահմոնը հայկական ընկերություններին հորդորում է ներդրումներ անել Տաջիկստանում

© Photo / official site of the President of RAПрезидент Таджикистана Эмомали Рахмон на совместной пресс-конференции с Сержем Саргсяном в Ереване
Президент Таджикистана Эмомали Рахмон на совместной пресс-конференции с Сержем Саргсяном в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տաջիկստանի նախագահը կարծում է, որ հայկական ընկերություններին պետք է հետաքրքրեն Տաջիկստանի տնտեսության ոլորտները, օրինակ` էներգետիկան, զբոսաշրջությունը, հանքարդյունաբերությունը։

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը Երևանում հայ գործընկերոջ` Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում կոչ է արել տեղական ընկերություններին մասնակցել տաջիկական նախագծերին։

«Հայաստանի և Տաջիկստանի միջև համագործակցությունը առևտրատնտեսական, մշակութային-մարդասիրական և այլ բնագավառներում դեռևս չի համապատասխանում ունեցած պոտենցիալին»,- ասաց Ռահմոնը։

Նրա խոսքով` կողմերը շահագրգռված են, որ տնտեսության իրական սեկտորներում համագործակցության ամրապնդման գործնական քայլեր արվեն։

«Մենք կոչ ենք արել հայկական ընկերություններին օգտագործել իրենց ներդրումային հնարավորությունները և նոր տեխնոլոգիաները, մասնակցել մեր նախագծերին, որոնք գրավիչ են տնտեսական եկամուտի տեսակետից», — ասաց Ռահմոնը։

Նրա խոսքով` նման ծրագրեր կան առևտրի, գյուղատնտեսական ապրանքների արտադրության և վերամշակման, սննդարդյունաբերության, թեթև արդյունաբերության, հանքարդյունաբերության, էներգետիկայի, հեռահաղորդակցության, գիտության և կրթության, առողջապահության ոլորտներում։

Ռահմոնը նշեց, որ Տաջիկստանը պատրաստ է դրա համար բարենպաստ պայմաններ ստեղծել։

Ինչ վերաբերում է Ղարաբաղյան հակամարտությանը, ապա Ռահմոնի խոսքով` ելնելով իր խաղաղապահական փորձից, Տաջիկստանը կողմ է առկա հակասությունների և հակամարտությունների խաղաղ կարգավորմանը միջազգային սկզբունքների և նորմերի շրջանակում։

Флаги Армении и Таджикистана - Sputnik Արմենիա
Հայաստանն ու Տաջիկստանը մտադիր են գործակցել բարձր տեխնոլոգիաների ոլորտում

«Մեր կարծիքով` Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման ամենակառուցողական ուղին բանակցությունն է», — նշեց Ռահմոնը։

Տաջիկստանի նախագահի Հայաստան պաշտոնական այցի արդյունքում մի շարք փաստաթղթեր են ստորագրվել, որոնք ուղղված են երկկողմանի համագործակցության ամրապնդմանը Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության մի շարք ոլորտներում։

Մասնավորապես, ստորագրվել են՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների փոխադարձ այցելությունների մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցության մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև հեռահաղորդակցության և փոստային կապի բնագավառում համագործակցության մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև կրթության որակավորումների, գիտական աստիճանների ու գիտական կոչումների փոխճանաչման և համադրելիության մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև երիտասարդության հետ աշխատանքի և սպորտի բնագավառում համագործակցության մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև առողջապահության բնագավառում համագործակցության մասին», «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Տաջիկստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջև համագործակցության մասին», «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի և Տաջիկստանի Հանրապետության գիտությունների ակադեմիայի միջև գիտական համագործակցության մասին» համաձայնագրերը և «Հայաստանի արտաքին գործերի նախարարության և Տաջիկստանի արտաքին գործերի նախարարության միջև 2018-2019թթ. համար համագործակցության ծրագիրը»:

Русская версия

Լրահոս
0