ԵՐԵՎԱՆ, 12 Հունիս — Sputnik. Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը 28 հորիզոնականով բարձրացել է ATP-ի վարկանշային աղյուսակում, որի թարմացված տարբերակը հրապարակվել է կազմակերպության պաշտոնական կայքում։
Խաչանովն անցած շաբաթ հասել է Ֆրանսիայի բաց առաջնության 1/8 եզրափակիչ, որտեղ զիջել է աշխարհի առաջին ռակետ Էնդի Մառրեին։
«Ռոլան Գարոս-2017»-ից հետո 21-ամյա ռուսաստանցին հավաքեց 515 միավոր և 77-րդ տեղից հասավ 44-րդին։ Առաջատարը կրկին իսպանացի Ռաֆայել Նադալն է, որը կիրակի դարձավ «Ռոլան Գարոս-2017-ի» տասնակի հաղթող։