00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ժաննա Վարդանյան
Նախագահն Իրանում առաջին քաղաքական ֆիգուրը չէ․ Ժաննա Վարդանյան
13:08
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլ. հանուն մեր ֆերմայի, քրեական հեղինակության և «Հրազդան» մարզադաշտի

© Sputnik / Asatur YesayantsГазеты
Газеты - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են գրում թերթերն այսօր: Sputnik Արմենիան ներկայացնում է հունիսի 10-ի մամուլի տեսությունը:

«Հայկական ժամանակ». Պառկած թիկնապահ

Թերթը հայտնում է, որ երեկ երեկոյան Կիևյան փողոցում ոստիկանության հատուկջոկատայինները գործողություն են իրականացրել։ Կանգնեցրել են մի քանի ավտոմեքենա, դրանցում գտնվող անձանց դուրս հանել ու պառկեցրել գետնին։

Թերթի տեղեկություններով՝ ավտոշարասյունն ուղեկցելիս է եղել քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյին։

«Հայկական ժամանակը» փորձել է այս տեղեկությունը ճշտել ոստիկանությունից, որտեղից հայտնել են միայն, որ նշված փողոցում իրոք գործողություն է կատարվել, այլ մանրամասներ չեն նշվել։

Թերթը նաև նշում է, որ, ըստ մամուլում տարածված տեղեկությունների, Դոն Պիպոյի մահափորձի նախապատրաստման պատվիրատուներից մեկն Արտյոմ Հարությունյանն է, որը քրեական աշխարհում հայտնի է որպես Արտյոմ Կանևսկոյ։

Երեկ ոստիկանությունը նաև այս գործողության մասին տեսանյութ է հրապարակել։

«Փաստ». «Հանուն մեր ֆերմայի»

«Փաստ» օրաթերթն անդրադարձել է երեկ ԱԺ-ում տեղի ունեցած քվեարկություններից մեկին` «Ազդարարի» մասին օրենքին։

Республиканская партия Армении (РПА) - Sputnik Արմենիա
ՀՀԿ-ն բաշխել է ԱԺ միջխորհրդարանական պաշտոնները

Թերթը հիշեցնում է, որ ՀՅԴ պատգամավոր Անդրանիկ Կարապետյանն այդ օրենքը նախօրեին «ոչ հայեցի» ու «հայու գենին դեմ» էր որակել, իսկ երեկ բացակայել է նիստից և չի մասնակցել օրենքի քվեարկությանը: «Փոխարենը ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմած ՀՅԴ-ն մեկ մարդու պես կողմ է քվեարկել օրինագծին»,- գրում է թերթը:

«Նշենք, որ չնայած ՀՀԿ-ականների մի մասն էլ զրույցներում դեմ է արտահայտվել այս օրենքին, սակայն բոլորը միաձայն կողմ են քվեարկել:

Ըստ նախագծի՝ ազդարարը «սույն օրենքով նախատեսված կարգով բարեխղճորեն հաղորդում է տեղեկություններ կոռուպցիոն բնույթի դեպքի կամ հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ»,- գրում է «Փաստը»:

«Հրապարակ». Աղաբաբյանը որոշել է գնել «Հրազդան մարզահամալիրը»

«Հրապարակն» անդրադարձել է երեկ ԱԺ-ի ընդունած պետգույքի մասնավորեցման 2017-2020 թթ․ ծրագրին, մասնավորապես ` մասնավորեցվող գույքի ցանկում ընդգրկված «Հրազդանի մարզահամալիր» ՓԲԸ-ին։

«Սեփականատերը դեմ է դրան, քանի որ այն համարվում է «Հրազդան» կենտրոնական մարզադաշտի անբաժանելի մասը, որը 2 տարով վարձակալված է կենտրոնական մարզադաշտի կողմից»,- գրում է թերթը։

«Աղաբաբյանի խոսքով՝ կառույցը սնանկացման եզրին է և չի կարող մասնավորեցվել,- ասել է Աշոտ Աղբաբյանը,- քանի որ սպորտային նշանակության շինություն է, հուսով եմ՝ մասնավորեցման բարձր գին չեն գնահատի, և մենք կհաշվարկենք մեր միջոցները ու հնարավոր է սեփականաշնորհենք»։ Աշոտ Աղաբաբյանը հույս է հայտնել, որ կառավարությունը կընդառաջի իրեն, քանի որ մինչ ԱԺ-ի կողմից որոշում կայացնելը, դիմել է կառավարությանը՝ պահանջելով մասնավորեցման ցուցակից հանել «Հրազդան» մարզադաշտը։

«168 ժամ». Կատարի հետ հարաբերությունները Հայաստանի առաջ նոր հեռանկարներ են բացում

Թերթն անդրադարձել է վերջին օրերին քննարկվող Հայաստան-Կատար հարաբերություններին։ Հոդվածագիրը կոչ է անում այս թեմայի շուրջ վերլուծություններ անողներին ռացիոնալ գնահատել իրավիճակը և ներկայացնում է սեփական գնահատականները։

«Կատարը Պարսից ծոցի միապետությունների շարքում Իրանի հետ նորմալ հարաբերությունների ջատագով և հակաիրանական գործողություններին չմասնակցող ինչ-որ առումով բացառիկ պետություններից է, ինչը հեռանկարներ է բացում Հայաստանի արտաքին անվտանգային միջավայրի ապահովման գործում կարևոր դերակատարություն ունեցող և մեզ հետ բարեկամական գործակցություն զարգացնող Թեհրանի միջոցով ձևավորելու նաև հնարավոր եռակողմ գործակցության հարթակներ Երևան-Թեհրան-Դոհա ձևաչափով»,- ասված է հոդվածում:

Ինչ վերաբերում է ռուս-կատարական հարաբերություններին, դրանք, ըստ հոդվածագրի, թեև անցել են վայրիվերումների մի քանի շրջաններով, սակայն այժմ գտնվում են սերտացման փուլում՝ «հանգամանք, որը լրացուցիչ հնարավորություններ է բացում մեր երկրի առջև, Կատարի հետ բարձր հարաբերություններ պահպանելու միջոցով մեզ համար ակնհայտորեն շահութաբեր կապող օղակի դերակատարության հավակնություններ ունենալ թե՛ տնտեսական և թե՛ մասնակիորեն քաղաքական հարթություններում»,- գրում է վերլուծաբանը:

Ըստ հեղինակի`«թշնամական շրջափակման մեջ գտնվող մեր պետության համար աններելի շռայլություն կլինի հրաժարվել արաբական այս երկրից մեզ մեկնած բարեկամության ձեռքը սեղմելուց, հատկապես, եթե նույնիսկ Կատարի դեմ վերջերս դիվանագիտական դեմարշներով հանդես եկած որևէ արաբական երկիր Հայաստանի առջև կողմնորոշման խնդիր չի էլ դրել՝ սահմանափակելու մեր դիվանագիտական գործողությունների մանևրի դաշտը»:

Լրահոս
0