ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի — Sputnik. Իրանի մայրաքաղաք Թեհրանում հունիսի 7-ին իրականացված կրկնակի ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը 13-ի է հասել, իսկ տուժածներինը` 43-ի: Այդ մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը` հղում անելով անվտանգության հարցերով Իրանի ներքին գործերի նախարար Հոսեյն Զոլֆագարիին: Ավելի վաղ հայտնում էին 12 զոհվածի և 42 վիրավորի մասին։
Այժմ ԻԻՀ հատուկ ծառայությունները պարզում են մաքսազերծված ահաբեկիչների ինքնությունը։ Ինչպես հայտնում են երկրի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի ներկայացուցիչները, բոլոր ահաբեկիչներն Իրանի քաղաքացիներ են, որոնք միացել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը։
ԻԻՀ իսլամական հեղափոխության պահակների կորպուսն, իր հերթին, ահաբեկչությանը մասնակից լինելու մեջ մեղադրել էր Սաուդյան Արաբիային։
Հունիսի 7-ի առավոտյան անհայտ անձինք հրաձգություն էին իրականացրել Իրանի խորհրդարանում: Հարձակում էին գործել նաև Իմամ Խոմեյնիի դամբարանի վրա: Հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը: