00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
5 ր
Ուղիղ եթեր
09:43
17 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
31 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երկու խոսք թռչողներին ու ցատկողներին

© BILDРуфинг
Руфинг - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քաղաքային մի տանիքից մյուսը թռնելը ոչ զվարճալի է, ոչ հզոր, ոչ էլ զարմացնող։ Դա առնվազն հիմարություն է։ Ռուֆինգը, որպես մարզաձև դիտարկելու պարագայում։

Եթե այն դիտարկենք մարդկային բարոյականության տեսանկյունից, ապա այդ «ցատկերը», կարծես մարտահրավեր լինեն շփման գծում մարտական հերթապահություն իրականացնող հասակակիցներին։ (Սակայն շփման գծում ձեր ռուֆինգն ու դրանից բխող ադրենալինն առնվազն ծիծաղելի կլիներ)։

Нелли Дурян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ոստիկանությունը զրույցի է հրավիրել ռուֆինգի սիրահար երկու դեռահասի

Բացի այդ։ Այն, ինչ դուք անում եք, ոչ միայն մարտահրավեր է, այլև անհարգալից վերաբերմունք այն մարդկանց հիշատակի նկատմամբ, որոնք զոհվել են հայրենիքի պաշտպանության ժամանակ։ Խորհեք այդ հարցի շուրջ և խելքի եկեք։

Այստեղ տեղին կլիներ ասել, ի՞նչ է՝ ցնդե՞լ եք, երեխաներ։ Մի՞թե տարբերություն չեք տեսնում, հանուն որևէ բանի կամ ինչ–որ մեկի ռիսկի գնալու և անիմաստ լուսանկարվելու և ցուցամոլության համար կյանքը վտանգելու միջև։ Ձեր արարքներով արժեզրկում եք մարդկային կյանքը, այն հավասարեցնում զրոյի։ Հասկանալի չէ՞։ Ուրեմն լսեք մինչև վերջ։

«Մայիսի 26-ին մոտավորապես ժամը 11։45–ին ադրբեջանական դիրքերից շփման գծի ուղղությամբ դեպի հյուսիս տեղակայված զորամասերից մեկում մահացու հրազենային վնասվածք էր ստացել ժամկետային զինծառայող Արմեն Հարությունյանը։ Նա 20 տարեկան էր»,– հայտնում են լրատվական գործակալությունները։

Ավելի խիստ ասեմ, որ հասկանալի լինի։ Արմեն Հարությունյանը, որը 20 տարեկան էր, զոհվեց հայրենիքը պաշտպանելիս։ Ծնողները կորցրեցին որդուն, երկիրը` զինվորին, ոմանք՝ ընկերոջը, ինչ–որ մեկը՝ սիրած տղային, կամ միգուցե նաև արդեն փեսացուին։ Ինչևէ, մենք պակասեցինք մեկով։

Եվ եթե, Աստված մի արասցե, որևէ բան լինի ձեզ հետ, դրանում ևս լավ բան չկա, նույնպես ցավ ու վիշտ կլինի, սակայն ձեր մասին կխոսեն հետևյալ կերպ. «Զոհվեց իր հիմարության պատճառով»։ Նույնիսկ «դժբախտ պատահար չէր», քանի որ, ու՞ր է այստեղ պատահար։ Պատահարը, երբ հանկարծակի է լինում, չսպասված, քեզ համար քայլում ես փողոցով և պատահաբար գլխիդ աղյուս է ընկնում։ Իսկ այս պարագայում զվարճանքի համար կազմակերպած խաղ է, որը հայտնի հետևանքների է բերում։ Ավելի պարզ ասած` անիմաստ վախճան։ Ինչը ծնողների համար ավելի դառը կլինի։ Մտածեք այդ մասին։

Ի դեպ, այն դեպքերի մասին, երբ վայրկյաններն են որոշում, թե ում բաժին հասնի անմահությունը, իսկ ում՝ անիմաստ վախճանը։ Լսեք։

Այն ժամանակներում, երբ դուք դեռ ծնված չէիք, մի ցրտաշունչ աշուն երևանյան փողոցներից մեկով 23-ամյա մի երիտասարդ էր քայլում։ Շավարշ Կարապետյանն էր։ Նա ականատես եղավ տեսարանի, երբ Երևանյան լիճ շուռ եկավ ուղևորատար տրոլեյբուսը։ Շավարշ Կարապետյանն, առանց երկմտելու, նետվեց սառը ջրի մեջ և մեկ առ մեկ ջրից դուրս բերեց 20 մարդ։ Հարցել, թե արդյո՞ք նա վտանգում էր իր կյանքը, ծիծաղելի է։ Կարո՞ղ էր զոհվել։ Իհարկե։ Սակայն այն, ինչ արեց ստորջրյա լողի աշխարհի չեմպիոնը, Եվրոպայի ռեկորդակիրը և տասնյակ մրցանակների արժանացած մարդը, սխրագործություն էր։

Шаварш Карапетян упорно нырял на дно Ереванского озера и вытаскивал пассажиров упавшего в Ереванское озеро троллейбуса - Sputnik Արմենիա
Խորհրդային ժամանակների հերոսը. Շավարշ Կարապետյանի սխրագործության 40 տարին

Իսկ ի՞նչ է այն, ինչով դուք` երեխաներ, այդքան լուրջ տարվել եք։ Ռուֆերը` հպարտ չի հնչում։ Ռուֆերը միանման անիմաստ զբաղմունքների շարքում է։

Իսկ դա ի՞նչ է։ Դա հիմարություն է երեխաներ։ Ամենաիսկական հիմարությունը։ Տարիքի հետ կանցնի՞։ Հավանաբար, այո։ Սակայն այդ տարիքին դեռ հասնել է պետք։ Իսկ տանիքից տանիք թռչկոտելը դրան չի նպաստում։…. Ժամանակին այսպես էին ասում. «Կյանքում միշտ սխրանք գործելու տեղ կա» և իրավացի էին։

Սակայն տանիքն ամենահարմար վայրը չէ դրա համար, իսկ «տանիքամագլցումը» այն գործը չէ։ Կարելի է համաձայնել, որ դա ազարտ է, քեզ ցուցադրելու ու ուրիշների զարմացնելու ցանկություն։ Գուցեև։ Սակայն, եթե դա արվեր առանց ավելորդությունների, առանց մարտահրավերների, առավել ևս՝ մյուսներին ներգրավելու, թող։ Սակայն այստեղ մեկ այլ վտանգ կա. այն է` անվնաս նախադրյալները վատ իրականություն դարձնելու։ Այսինքն, ինչ դեռ Պլատոնի ժամանակներում կապում էին վերացման հետ։ Ականջալուր եղեք հայրերի և պապերի խոսքերին, մի վտանգեք ձեր կյանքը և մի փորձեք ճակատագիրը։

Ապրե՛ք երկար։

Русская версия

Լրահոս
0