ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. Մինսկում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում վեց տուրից հետո միանգամից տասը շախմատիստ, այդ թվում Հայաստանը ներկայացնող Հրանտ Մելքումյանը, վաստակել են 5-ական միավոր:
Վերջինս լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնում է յոթերորդ տեղը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ մամուլի ծառայությունը։
Արման Միքայելյանն ունի 4.5 միավոր (32-րդ տեղ), եւս վեց հայ շախմատիստ՝ 4-ական: Մայրցամաքի առաջնության արդյունքներով 22 լավագույններն Աշխարհի գավաթի մասնակցության իրավունք կստանան: