ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի — Sputnik. Մինսկում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում, երեք տուրից հետո, ինը շախմատիստ, այդ թվում հայաստանցի գրոսմեյստեր Արտաշես Մինասյանը, հարյուր տոկոսանոց արդյունք ունեն:
Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ–ի լրատվության բաժնից։
Հրանտ Մելքումյանը եւ Հովհաննես Գաբուզյանը վաստակել են 2.5-ական միավոր:
22 լավագույններն աշխարհի Գավաթի մասնակցության իրավունք կստանան: