00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
12:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ո՞ւր են գնում նախկին վարչապետի հարազատները, լեզվի տեսչության անհանգստությունը

© Sputnik / Asatur YesayantsՄամուլ
Մամուլ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են գրում թերթերն այսօր։ Sputnik Արմենիան ներկայացնում է հունիսի 6-ի մամուլի տեսությունը։

«Ժողովուրդ». Կարեն Կարապետյանն ուզում է հրաժարական տալ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վարչապետ Կարեն Կարապետյանը երկու անգամ փորձել է հրաժարական ներկայացնել, սակայն Սերժ Սարգսյանը հրաժարվել է այն ընդունել և համոզել է, որ շարունակի պաշտոնավարումը:

Sputnik Արմենիայի հյուրը՝ Անահիտ Բախշյանն է - Sputnik Արմենիա
Բախշյան. «Մեր վարչապետը միայն որպես բիզնեսմեն է մտածում, դպրոցներ է փակում»

«Ժողովուրդ»-ի աղբյուրների պնդմամբ, Կարապետյանը կարճ է պաշտոնավարելու, և ՀՀԿ-ն արդեն սկսել է հասարակությանը կամաց-կամաց պատրաստել վարչապետի փոփոխությանն ու այդ պաշտոնում Սերժ Սարգսյանի նշանակմանը:

Պատահական չէ, որ երեկ էլ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն է հայտարարել, թե ԱԺ ընտրությունների արդյունքներով՝ մինչև 2022թ. ժողովուրդը կառավարություն ձևավորելու և վարչապետ նշանակելու իրավունքը տվել է ՀՀԿ-ին, և հավելել. «Սա խորհրդարանական համակարգ է, ոչ թե վարչապետական, որտեղ առաջնայինը ոչ թե վարչապետի անձն է, այլ այն քաղաքական թիմը, որն ունի պատասխանատվություն»:

«Հրապարակ». Նախկին վարչապետի հարազատներն արտագաղթում են

«Հրապարակ» թերթը գրում է, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի բարեկամ-հարազատները հերթով հեռանում են Հայաստանից։

Эдуард Шармазанов - Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին ԱԱԽ քարտուղարի պաշտոնը չի առաջարկել

«Արգամիչին պատկանող «Մխչյան ֆիշ» ՍՊԸ-ի տնօրեն Ամբիկ Գևորգյանը երեկ մեր լրագրողին հայտնել է, որ ինքն այսօրվանից այդ ՍՊԸ-ի տնօրենը չէ՝ լքում է Հայաստանը, մշտական բնակության է մեկնում Անգլիա։ «Դիմումս գրել եմ, վիզաս, վերջապես, եղել է։ Ընտանիքս, կինս, երեխաներս, թոռներս՝ բոլորն արտասահմանում են, ես էի մնացել, ես էլ եմ գնում, վիզաս չէր լինում, թե չէ շուտ կգնայի»,- ասել է նա։

Նա նաև հաստատել է թերթի տեղեկությունը, որ վերջերս Ռուսաստան է տեղափոխվել նաև նախկին վարչապետի եղբայր Ջոնիկ Աբրահամյանը։ Աբրահամյանների հեռանալու պատճառը, Գևորգյանի պնդմամբ, քաղաքական չէ, նա ընտանիքի համար է տեղափոխվում:

«Հայկական ժամանակ».Լավագույն բարեկամից՝ լավագույն թշնամի

«Հայկական ժամանակ» թերթը Լեզվի տեսչությունը լուծարելու որոշման մասին զրուցել է արձակագիր Լևոն Ջավախյանի հետ:

«Հասկանում ենք, որ երկրի ֆինանսական վիճակը վատ է: Դպրոցներ են փակում, որ իրենք չեն բացել, գյուղեր են փակում, որ իրենք չեն հիմնել, հիմա էլ բանը հասել է լեզվի պետական տեսչությանը: Եթե ֆինանսական վիճակը վատ է, պիտի որ արգելեն մարդկանց հաց ուտելը, ինչպես որ ծխելն են ուզում արգելել»:

Школа. Ученица - Sputnik Արմենիա
Բարի գալուստ. Սուրգուտում հայկական կիրակնօրյա դպրոց է բացվել

Ես չեմ թաքցնում, որ վարչապետի նկատմամբ համակրանք եմ ունեցել և իմ հարցազրույցներում էլ արտահայտել եմ, բայց, ինչպես հասկանում եմ, իր բիզնես մտածողության մեջ հայեցի մտածողությունը չի տեղավորվում, մարդն այդ առումով կարծես բարդույթներ ունի, և եթե այսպես շարունակի, ինձ նման բարեկամից ինքը կստեղծի իր լավագույն թշնամին: Լեզվի տեսչությունը չի՞ աշխատում, աշխատացրու: Դա խիստ անհրաժեշտ կառույց է: Իմ կարծիքով լեզվի տեսչությունը ոչ թե պիտի լուծարել, այլ իրավունքները ընդլայնել, որովհետև հայերենը վտանգված է առավել, քան երբևէ. հեռուստատեսությունը հայերեն չի խոսում, պատգամավորները մոռացել են` հայերենն ինչ բան է, ամենուր ոչ հայերեն գրություններ են: Լեզուն տեր պիտի ունենա և այդ տիրությունը պետք է լեզվի տեսչութունն անի»,-ասել է նա:

«168 ժամ». Ռուսաստանը Ադրբեջանի և Հայաստանի միջև բալանս է պահում

«168 ժամը» զրուցել է ՌԴ պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինի հետ: Զատուլինը մեկնաբանել է Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցի այն դիտարկումը, թե Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը կասկած է առաջացնում՝ արդյոք ՌԴ-ն ավելի շատ հետաքրքրված է տարածաշրջանում իր ազդեցությունը մեծացնելո՞ւ, թե՞ հակամարտությունը կարգավորելու հարցում։

Дмитрий Шугаев - Sputnik Արմենիա
Ռուսաստանը կշարունակի զենք մատակարարել Հայաստանին

«Ռուսաստանը չի կարող հետաքրքրված լինել տարածաշրջանում իր ազդեցությունը փոքրացնելու հարցում։ Դա բավականին տարօրինակ կլիներ ոչ միայն Ռուսաստանի, այլև ցանկացած ուրիշ պետության համար։ Եթե որևէ մեկը կարծում է, որ Ռուսաստանը պետք է աշխատի իր ազդեցությունը փոքրացնելու ուղղությամբ, ապա նրան խորհուրդ կտամ այցելել հոգեբույժի»,- թերթին ասել է Զատուլինը:

Ինչ վերաբերում է՝ մեծացնում է, թե չի մեծացնում շանսերը, ցավոք, առկա փաստերն այնպիսին են, որ, նրա խոսքով, Ադրբեջանն իսկապես կտրուկ ավելացրել է Ռուսաստանից զենքի ձեռքբերման ծավալները և շատ հնարավոր է, որ այդ պատճառով որոշակիորեն խախտվել էր բալանսը:

«Այդ փաստի անուղղակի ընդունման մասին խոսում է Ռուսաստանի կողմից զենքի մատակարարումները Հայաստանին, ընդ որում՝ ուզում եմ նշել, որ դա կա՛մ անվճար է, կա՛մ վարկով։ Էլ չեմ խոսում ռազմաքաղաքական այն երաշխիքի մասին, որը կապված է միասնական զորամիավորման ստեղծման պայմանագրի կնքման և համանման որոշումների հետ, որոնք նոր գումարման Պետդուման արդեն հասցրել է վավերացնել։ Եթե մենք զենք վաճառեինք միայն Ադրբեջանին, իսկ Հայաստանին՝ չվաճառեինք կամ չտայինք, դրանով իսկ կխախտեինք բալանսը»,- ասել է ռուսաստանցի մեկնաբանը:

Զատուլինը հայտարարել է նաև, որ Ռուսաստանի Դաշնությունը չի զբաղվում և չի խախտում միջազգային իրավունքի ոչ մի նորմ:

Լրահոս
0