«Դեռևս 205-2006 թվականներին օպտիմալացում եղավ, 60 դպրոց օպտիմալացվեց: Այդ օպտիմալացման հետևանքով գյուղը չի մնում իր տեղում: Այդ ամենը վատ կառավարման հետևանք է, երբ գյուղի դպրոցն այսօր ունի 3-5 աշակերտ: Փոխանակ մտածեն՝ ինչպես գյուղի ժողովրդին պահեն իրենց տեղում, փոքր բիզնեսը զարգացնեն, մարդիկ իրենց հողերը զարգացնեն, դպրոցը փակում են: Գյուղացին էլ լավագույն դեպքում իր երեխային վերցնում ու գալիս է Երևան, վատագույն դեպքում՝ արտագաղթում»,-ասաց Բախշյանը:
Նա կարծում է, որ այս դեպքում բիզնեսմենի հոգեբանություն դրսևորելը սխալ է:
«Մեր վարչապետը միայն որպես բիզնեսմեն է մտածում: Այդտեղ փող դնելը սխալ է, արդյունավետ չէ 3-10 աշակերտի համար գումար դնելը, եկեք փակենք: Բայց վարչապետը պիտի ձև գտնի: Այդ որ ամեն օր հանձնարարական է տալիս, նա պետք է հատ առ հատ ամեն գյուղի համար ստիպի մտածել, թե ինչ պետք է արվի գյուղերում: Սա հեշտ գործ չէ, բայց նա դրա համար է կոչված»,- ասաց Բախշյանը: