ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik. Մինսկում մեկնարկել է շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը (398 մասնակից, շվեյցարական համակարգ, 11 տուր): Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ պաշտոնական կայք էջը։
Մայրցամաքի առաջնությանը մեր երկիրը ներկայացնում է 19 շախմատիստ, որոնցից 10-ը մեկնարկային տուրում հաղթանակ է տարել: 22 լավագույններն աշխարհի գավաթի մասնակցության իրավունք կստանան:
Հիշեցնենք, որ այս առաջնությունում Հայաստանը ներկայացված է 19 շախմատիստով՝ գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանի (վարկանիշ` 2677), Գաբրիել Սարգսյանի (2666), Հրանտ Մելքումյանի (2619), Զավեն Անդրիասյանի (2615) եւ Արման Փաշիկյանի (2603) գլխավորությամբ: