00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Armenia-ն ավելի մեծ թվով զբոսաշրջիկների կգրավի Իսրայելից

© Sputnik / Asatur YesayantsРоберт Оганесян
Роберт Оганесян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իսրայելից Հայաստան են ժամանել զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչները` մեր երկրի տեսարժան վայրերին ծանոթանալու նպատակով։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. «Armenia» ավիաընկերությունը է հավաքել Երևանում իսրայելական խոշոր տուրօպերատորներին, որոնք տարեկան մոտավորապես մեկ միլիոն զբոսաշրջիկի են սպասարկում։ Հայ գործընկերները որոշել են Իսրայելից ժամանած հյուրերին ցույց տալ Հայաստանի տեսարժան վայրերը։  Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Armenia» ավիաընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Օգանեսյանը։

Հայաստանից Իսրայել առաջին չվերթն իրականացվել է մայիսի 17-ին, թռիչքները պարբերական են լինում և իրականցվելու են շաբաթական երկու անգամ` հինգշաբթի և կիրակի օրերին։

Նրա խոսքով` Հայաստանը որպես զբոսաշրջային երկիր ոչնչով չի զիջում ցանկացած այլ երկրի։ Օգանեսյանը հույս ունի, որ այսօրվա հանդիպումն ու բանակցությունները հաջողությամբ կպսակվեն և  կավելացնեն չվերթերի հաճախականությունը.  երկուսի փոխարեն շաբաթական երեք թռիչք կիականացվի, այնուհետև` չորս, իսկ հետո` ամեն օր։

«Ամենակարևորը հարմարավետ տրանսպորտն է, լավ ճանապարհներն ու ռեստորանների պատշաճ սպասարկումը։ Եթե նրանք այդ ամենն այստեղ տեսնեն, զբոսաշրջիկների թիվը կավելանա։ Իսրայելցիներին շատ բան կարող է գրավել Հայաստանում ` պատմամշակութային կթողոներն ու եկեղեցիները, լեռնային արշավները, ջիփ–տուրերը։ Հիմնականում թոշակառուներ են գալիս մեր լեռնային մաքուր օդը շնչելու համար։ Ինչո՞ւ է հարմար չվերթերն իրականացնել հենց ուրբաթ և կիրակի օրերին։ Որովհետև Իսրայելում «շաբաթ» է, ինչը նշանակում է, որ նրանք ցանկանում են հանգստանալ, ուտել, զբոսնել և վերադառնալ», – ասաց Օգանեսյանը։

Նա նշեց, որ Երևան–Թել Ավիվ ուղիղ չվերթի գործարկումից հետո Հայաստանից Իսրայել արդեն երեք խումբ է մեկնել, իսկ նախկինում ուղևորները ստիպված էին Վրաստանով մեկնել, և այդ հանգամանքը դժվարացնում էր արձանագրել Իսրայել մեկնողների քանակը։

Հայաստանում Իսրայելի պատվավոր հյուպատոս Աշոտ Շահմուրադյանն իր հերթին նշեց, որ ուղիղ չվերթը զբոսաշրջության, մշակութային և բիզնես կապերի  զարգացման գլխավոր պայմանն է։

Самолет авиакомпании Armenia c символом незабудки - Sputnik Արմենիա
«Armenia»–ն բացառիկ չվերթ է գործարկում կամ մինչև Իսրայել՝ երկու ժամում

«Ամեն ինչ կախված է նրանից, որ մարդիկ ավելի արագ և հեշտությամբ են Երևանից Թել Ավիվ մեկնում` ընդամենը 2 ժամ 20 րոպեում։ Եթե դիտարկենք հարևան Վրաստանը, ապա մենք կտեսնենք, որ այնտեղ մի քանի ավիաընկերություններ շաբաթվա ընթացքում 20 ուղիղ չվերթ են իրականացնում։ Կարծում եմ` սա լավ սկիզբ է այդ ուղղությամբ աշխատելու համար», – ասաց Շահմուրադյանը։

Նրա խոսքով` Իսրայելից տարեկան 100 հազար զբոսաշրջիկ է այցելում Վրաստան, և Հայաստանը պետք է ձգտի հասնել այդ ցուցանիշին։

Պատասխանելով այն հարցին, թե զբոսաշրջային ուղևորությունները թույլ կտա՞ն արդյոք նոր հնարավորություններ ստեղծել Հայաստանի և Իսրայելի միջև բիզնեսը զարգացնելու համար, Շահմուրադյանը նշեց, որ եթե նախկինում Հայաստան էին գալիս Վիեննայից, Կիևից և Մոսկվայից տարանցումով, ապա այսօր այդ հարցը լուծված է։

© Sputnik / Asatur YesayantsԻսրայելից Հայաստան են ժամանել զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչները
Իսրայելից Հայաստան են ժամանել զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչները - Sputnik Արմենիա
1/2
Իսրայելից Հայաստան են ժամանել զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչները
© Sputnik / Asatur YesayantsԻսրայելից Հայաստան են ժամանել զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչները
Իսրայելից Հայաստան են ժամանել զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչները - Sputnik Արմենիա
2/2
Իսրայելից Հայաստան են ժամանել զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչները
1/2
Իսրայելից Հայաստան են ժամանել զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչները
2/2
Իսրայելից Հայաստան են ժամանել զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչները

«Իսկ այսօր ժամանակը փող է, հատկապես` գործարարների համար։ Որևէ մեկին ձեռնտու չէ մի երկրից մյուսը մեկնել տարանցումով, 7-8 ժամ անկացնելով ճանապարհներին, վախենալով, որ կարող է ժամեր շարունակ մնալ մյուս երկրում։ Իսկ այսպես գործարարները կարող են ավելի հեշտությամբ մեկնել շաբաթական երկու անգամ, այնտեղ 2-3 օր մնալ և վերադառնալ», – նշեց Հայաստանում Իսրայելի պատվավոր դեսպանը։

Նա նաև ավելացրեց, որ Հայաստանը զբոսաշրջային, ագրոբիզնեսի, ինչպես նաև ՏՏ–բիզնեսի և այլ ոլորտների առումով կարող է գրավել իսրայելցի գործարարներին։

«Armenia» ավիաընկերության հիմնադիրներն են Աշոտ Թորոսյանը (բաժնետոմսերի 51 տոկոս), Թամազ Գաիաշվիլին (24 տոկոս) և Ռոբերտ Օգանեսյանը (25 տոկոս)։ Ընկերության ավիապարկում կա երկու Բոինգ 737-500 և 737-700։ Ավիաընկերությունում աշխատում է 53 մարդ։ «Armenia» կանոնավոր չվերթեր է իրականացնում դեպի Բեյրութ, Մինվոդի, Վորոնեժ, Թել Ավիվ, ինչպես նաև` չարտերային չվերթեր տարբեր ուղղություններով։

Русская версия

Լրահոս
0