Sputnik Արմենիայի հետ կարճ զրույցում մեծ շանսոնյեն ասաց, որ իրեն լավ է զգում, իսկ հետագա հարցերին դժվարացավ պատասխանել` պատճառաբանելով, որ դժվարությամբ է լսում։ Իրեն բնորոշ կեսկատակ-կեսլուրջ արտահայտությամբ նշեց. «Գուցե թվա, որ մի քիչ էլ տարօրինակ եմ քայլում»։
«Լա Բոհեմ» բալետային ներկայացումը բեմադրել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանը։
Նա լրագրողներին տեղեկացրեց, որ բեմադրության համար նախատեսված էր 12 երգ, որոնք բոլորն էլ առանձնացրել է Շառլ Ազնավուրը։ Նրա խոսքով` սա պատասխանատու գործ է և նվիրված է շանսոնյեին։