00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սեմ Կլեբանով. «Արտհաուսի «մեղքն» ինձ վրա եմ վերցնում»

© Sputnik / Владимир Вяткин / Անցնել մեդիապահոցСэм Клебанов
Сэм Клебанов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կաննի կինոփառատոնի կուլիսներում հաջողվեց զրուցել կինոարտադրության հայտնի ռուս–շվեդական գործիչ, պրոդյուսեր և հեռուստահաղորդավար Սեմ Կլեբանովի հետ, որը պատմեց տեսած ֆիլմերի մասին իր տպավորությունների, ժամանակակից վարձույթի շուկայի վերաբերյալ տեսլականի, ինչպես նաև այն մասին, թե ինչպես է ռուսերենում հայտնվել «արտհաուս» բառը։ Զրուցեց Կարեն Ավետիսյանը։

-Ընդունված է համարել, որ Կաննի կինոփառատոնի հիմնական ծրագիրը որոշում է կինոարվեստի զարգացման թրենդերը։ Այդ առումով, ի՞նչը Ձեզ նշանակալի թվաց։

— Դե, բնականաբար, դա ամեն տարի տեղի չի ունենում, պարզապես, լինում են տարիներ, երբ տեղ են գտնում իրական բեկումնային պահեր, մենք հանկարծ հասկանում ենք, թե որ ուղղությամբ է ընթանալու կինոարվեստը։ Այդպես, օրինակ, եղավ «Դոգմա 95»-ի կամ Դարդեն եղբայրների հայտնվելու ժամանակ, կամ էլ, երբ նոր ռումինական հզոր ալիք սկսվեց։ Դրանք, իսկապես, ժյուրիի հեռատես որոշումներ էին, որոնք կանխորոշեցին, թե ուր պետք է շարժվի կինոն։

Фотоколл фильма А.Звягинцева Нелюбовь на Каннском кинофестивале - Sputnik Արմենիա
Անդրեյ Զվյագինցևի ֆիլմի գրախոսականն՝ անմիջապես Կաննից

Այս տարի ապագային միտված բեկումնային պահ տեղի չունեցավ։ Եվ դրանում Կաննի Փառատոնը մեղավոր չէ, պարզապես աշխարհում նման բան ամեն տարի տեղի չի ունենում։ Տարօրինակ կլիներ, եթե դա տեղի ունենար ամեն տարի մայիսին։

Եվ, այդուամենայնիվ, յուրաքանչյուր տարի փառատոնը, եթե գլոբալ ուղղություններ չի առանձնացնում, ապա որևէ թեմա առանձնացնում է, որը ռեժիսորներին և ընտրողներին կարևոր է թվում։ Այս տարի առանձնացրեցին ընտանեկան հարաբերություններում ճգնաժամի մասին պատմող ֆիլմերը։

-Խորը հեղինակային կինոյի կողքին կային նաև, այսպես կոչված՝ զանգվածային կինոյի համար նախատեսված ֆիլմեր։ Արդյո՞ք կարելի է ասել, որ փառատոններն օգնում են հասկանալ, որ զանգվածային և հեղինակային կինոյի միջև սահմանները պայմանական են։

— Այո, արդեն մի քանի տարի է, ինչ փառատոնի ծրագրերում կան բացարձակ հանդիսատեսային ֆիլմեր։ Դա Կաննի փառատոնի ուժեղ կողմն է, փառատոնի, որը անդադար համակցում է արտհաուսը Հո Սան Սուի և Նաոմի Կավասեի օրինակներով «Օկջա» նեթֆլիքսյան ֆիլմով։

-Ամբողջ աշխարհով, այսպես կոչված՝ արտհաուս, դիտող հանդիսատեսի քանակը տարեցտարի ավելանում է թե անփոփոխ մնում։

Шведский кинорежиссер и сценарист Рубен Эстлунд - Sputnik Արմենիա
Կաննի կինոփառատոն 2017. հաղթեց «Քառակուսին»

— Ես երկար տարիներ կարծում էի, որ ավելանում է, սակայն այժմ այնպիսի զգացում ունեմ, որ չի աճում։ Ավելի շուտ, այն, հավանաբար, վերանում է, քանի որ հայտնվել են նոր զվարճանքներ ու հանդիսատեսին իրենց կողմը քաշել, օրինակ, սերիալները։ Լավ է դա, թե վատ, չգիտեմ, սակայն այսօր մի շարք որակյալ ու լավ սերիալներ են նկարահանում։ Հանդիսատեսը սկսում է սերիալներ նայել։ Աճել է հանդիսատեսի ժամանակի և նրա հոգեկան էներգիայի համար մրցակցությունը։ Այդ իսկ պատճառով, օրինակ, Ռուսաստանում արտհաուս դիտող 2-3 հազար հանդիսատեսն՝ ամբողջ երկրի հաշվարկով, նորմալ արդյունք է համարվում։

-Ինչպե՞ս եք վերաբերվում փառատոնի հասցեին հնչեցրած մեղադրանքներին՝ ռուսատյացության դրսևորման վերաբերյալ Կաննի թեմայի ընտրության նկատմամբ։

— Նույն տրամաբանությամբ կարելի է մեղադրել փառատոնը ֆիլիպինատյացության, մեքսիկատյացության, ավստրոատյացության և այլնի մեջ։

Միշտ հետաքրքիր է այն կինոն, որը ցավոտ կողմեր է շոշափում, հետաքրքիր է դրաման, հետաքրքիր է ցավը, բախումը, իսկ կինոն, որը ցույց է տալիս, թե որքան լավ է ամեն ինչ, ոչ ոքի պետք չէ։

-Բայց դուք հավատու՞մ եք փառատոնային կոնյունկտուրային։

— Կան որոշակի ընդհանուր սկզբունքներ, նման նրանց, որոնք ես նշեցի պրոբլեմատիկ կինոյի մասին։ Օրինակ, Ուլրիխ Զայդլի ֆիլմերը ճիշտ նույնպես ծաղրում են ավստրիական իրականությանը։ Հիշում եմ, երբ ես զբաղվում էի «Երգեր երկրորդ հարկից» ֆիլմի վարձույթով, Շվեդիայի դեսպանը, ստանալով հրավիրատոմս պրեմիերային, չեկավ և ասաց, որ այդ ֆիլմը ստվեր է գցում իր երկրի վրա։

Փառատոներին այնպիսի ֆիլմեր են պետք, որոնք խոսում են իրականության հետ։ Ամերիկայում, օրինակ, իշխանության եկավ Թրամփը, և նոր խնդիրներ առաջացան, մոտ ապագայում, հաստատ, կհայտնվեն ֆիլմեր, որոնք նկարագրելու են այդ խնդիրները։

-Ասում են, որ հենց Դուք եք առաջին անգամ շրջանառության մեջ մտցրել «արտհաուս» բառը, որպես վարձութային ժանրի սահմանում։ Ինչպե՞ս դա տեղի ունեցավ։

Режиссер фильма Окча Пон Чжун Хо и актеры, сыгравшие главные роли Тильда Суинтон, Джейк Джилленхолл, Ан Сео Юн, Пол Дано, Стивен Юнь и Лилли Коллинз на 70-м Каннском кинофестивале - Sputnik Արմենիա
Կաննի «Արևելյան ճեպընթացը»

— Այո, ես նույնիսկ հստակ չեմ հիշում, թե երբ դա տեղի ունեցավ։ Բառը, բնականաբար, գոյություն ուներ նաև մինչև այդ, սակայն ծանոթ էր մասնագետների, բացառապես, նեղ շրջանակին։ 1998 թվականին մենք նախապատրաստում էինք Տակեշի Կիտանոյի ֆիլմի ռելիզը, և ես նամակ ստացա այն ընկերությունից, որի հետ գործակցում էինք, և այնտեղ գրված էր, որ նրանք «ոչ կոմերցիոն կինոյի» նոր շարք են թողարկում։ Ես ասացի, որ դա բացասական և տարօրինակ սահմանում է։ Ի՞նչ է նշանակում «ոչ կոմերցիոն կինո»։ Այսինքն, մենք հանդիսատեսից գումար չենք վերցնելո՞ւ։ Եվ ես, այսօրվա նման հիշում եմ, գրեցի նրանց. «Հրաշալի ռուսերեն բառ կա «բլոքբասթեր», եկեք ավելացնենք ռուսերենում նաև արտհաուս բառը»։ 98 թվականն էր, ինչ-որ ժամանակից սկսած, ցանկացած կինո, որը գումար չէր բերում, սկսեցին անվանել արտհաուս (ծիծաղում է)։ Այսօր ես հազվադեպ եմ օգտագործում այդ բառը, սակայն ժամանակին ռուսերենում այդ բառը ես մտցրեցի և կարող եմ այդ մեղքն ինձ վրա վերցնել։

Русская версия

Русская версия

Լրահոս
0