ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի — Sputnik. Կաննի փառատոնի գլխավոր մրցանակին՝ ոսկյա արմավենուն արժանացավ շվեդ ռեժիսոր Ռուբեն Օսթլունդը՝ «Քառակուսի» ֆիլմի համար:
Լավագույն դերասանուհի ճանաչվեց Դայան Քրյուգերը (In the Fade), լավագույն դերասան՝ Հոակին Ֆենիքսը (You Were Never Really Here):
Ժյուրիի մրցանակին արժանացավ Անդրեյ Զվյագինցևը (Loveless):