00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուբեն Թաթուլյան. «Նախանձ ու չարակամ մարդիկ միշտ էլ եղել են»

© TERTРубен Татулян
Рубен Татулян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գործարար Ռուբեն Թաթուլյանը Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում խոսել է իր անձի հետ կապված աղմկահարույց պատմության մասին, ներկայացրել է այն ծրագրերը, որոնք կապված են պատմական հայրենիքի հետ։

Ասեղ` ծղոտի դեզում

Մոտ տասը տարի առաջ Ռուբեն Թաթուլյանի մոտ լուրջ հիվանդություն է ախտորոշվել, այդ ժամանակից ի վեր նա բժիշկների խորհրդով ժամանակ առ ժամանակ Չեխիա է մեկնում բուժում ստանալու նպատակով։ Նրա խոսքով` դա գաղտնիք չէ իր ընկերների և թշնամիների համար։ Թաթուլյանն անհիմն է համարում լուրերն այն մասին, թե Չեխիայում գտնվելու ընթացքում նա հայտնվել է տեղական ոստիկանությունում`քրեական աշխարհի ներկայացուցիչների հետ, որոնք ձերբակալվել են հատուկ գործողության ընթացքում։

Швейная фабрика - Sputnik Արմենիա
Սփյուռքահայ գործարար. Թուրքիայից ներկրելու փոխարեն սեփական երկրում պետք է արտադրություն հիմնել

«Սադրանք է և «պատվերով գործ»։ Ես ներկայացրել եմ ոստիկանության տրամադրած փաստաթղթերը, որոնք հրապարակվել են համացանցում և ուղղվել համապատասխան մարմիններին։ Նման դեպք չի եղել», — ասում է Թաթուլյանը։

Գործարարի խոսքով` իրեն պատկանող կազմակերպություններում անընդհատ ստուգումներ են անցկացվում, իսկ հարկերը վճարվում են։ Թաթուլյանը կարծում է, որ հայտնի և հաջողակ մարդիկ միշտ չարակամներ ունեն։ Ասում է, որ իր կյանքի 50 տարվա ընթացքում ծանոթացել է բազմաթիվ մարդկանց հետ և իրեն հայտնի չէ մի օրենք, որն արգելում է ինչ-որ մեկին բարևել կամ ինչ-որ մեկին ճանաչել։

«Ինձ զարմացնում է, որ հայկական մամուլն անդրադարձավ այս հիմար պատմությանը։ Եթե մտահոգվում են հայրենակիցների համար, ապա նախ պետք է ստուգել տեղեկությունը, ոչ թե անհեթեթություն հրապարակել», — ասաց բիզնեսմենը։

Թաթուլյանը հիշեցրեց, որ իր նկատմամբ նախկինում էլ են տեղեկատվական սադրանքներ եղել, օրինակ` մեքենայի հետ միջադեպը, որն իբր թե տեղի է ունեցել Սոչիի օդանավակայանում, կամ էլ Կրասնայա Պոլյանայում ձերբակալության դեպքը։ Նման հրապարակումներն ավարտվել են դատավարություններով, իսկ արդյունքում դրանք հրապարակած ԶԼՄ-ները պարտվել են։ Գործարարը դեռ չի պարզել` ով է այդ ամենի հետևում կանգնած։

«Այս ամենը նման է ծղոտի կույտում ասեղ փնտրելուն։ Բայց ծղոտը կարող է այրվել, իսկ ասեղը կմնա, և մենք այն անպայման կգտնենք», — ասաց նա։

Հայաստանի հետ կապված ծրագրերը

Ռուբեն Թաթուլյանն ասաց, որ խոշոր գործարարի կարգավիճակ ունենալը պարտավորեցնում է մասնակցել ամենաբարձր մակարդակի միջոցառումներին։ Նա ծանոթ է պետական գործիչների, պետությունների և կառավարությունների ղեկավարների հետ։, մասնակցում է տարբեր ազգային ծրագրերի և նախագծերի իրականացմանը։

Международная школа Дилижана - Sputnik Արմենիա
UWC Dilijan-ը ներառվել է Forbes–ի լավագույն հնգյակում

«Ես միշտ պատրաստ եմ օգնել նախնիներիս երկրին։ Առավել ևս, որ Հայաստանի մեծարգո նախագահ Սերժ Սարգսյանը բազմաթիվ անգամ կոչ է արել սփյուռքի ներկայացուցիչներին մասնակցել երկրի կյանքին։ Մենք մանկապարտեզներ և դպրոցներ ենք կառուցել և կշարունակենք անհատույց աջակցություն ցուցաբերել նաև հետագայում։ Դա անտեսանելի շերտ է։ Հայաստանում բիզնեսն ինձ չի հետարքրքում»,- ասաց գործարարը։

Արտասահմանյան մասնագետների գնահատմամբ` Ալեքսանդր Կարելինի անվան մարզահամալիրը, որը Սոչիում կառուցվել է Թաթուլյանի նախաձեռնությամբ, լավագույններից մեկն է աշխարհում։

«Մենք ունեցել ենք Եվրոպայի և աշխարհի մոտ 150 չեմպիոն, օլիմպիական 23 մեդալակիր, այլ ոչ թե 3, ինչպես գրում են ԶԼՄ-ները։ Այնտեղ են պատրաստվում նաև հայ մարզիկները։ Ես ամբողջ Ռուսաստանում փնտրում եմ հայազգի հեռանկարային մարզիկների, որպեսզի նրանք կարողանան հանդես գալ Հայաստանի անունից։ Ասածիս վառ օրինակը ըմբիշ Միհրան Հարությունյանն է։ Հայաստանից մեզ մոտ եկած բոլոր մարզիկներն արտոնություններ են ստանում։ Խոսքը ոչ միայն ըմբիշների, այլև ֆուտբոլիստների, թեթև ատլետների մասին է», — ասաց Թաթուլյանը։

Հայաստանի իշխանությունները բազմաթիվ անգամ խրախուսել են Ռուբեն Թաթուլյանին պատմական հայրենիքին մատուցած ծառայությունների համար։ Նա նաև պարգևներ ունի համաշխարհային սպորտի զարգացման մեջ գործում ունեցած ավանդի համար։

«Աբխազիայում 26 հայկական դպրոց կա։ Մեր ուժերի չափով և պետության հովանու ներքո մենք այնտեղ եկեղեցիներ ենք կառուցում, օգնում ենք դպրոցներին»,- ասաց Թաթուլյանը։

Գործարարը նշեց, որ ինքը «Ֆորբսի» միլիարդատերերից չէ, բայց միշտ պատրաստ է օգնել հայրենակիցներին և պատմական հայրենիքին։

Русская версия

Լրահոս
0