ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի — Sputnik. UWC Dilijan միջազգային դպրոցը ներառվել է ռուս միլիարդատերերի մասնակցությամբ ստեղծված լավագույն դպրոցների հնգյակի մեջ։ Համապատասխան վարկանիշի հետ կարելի է ծանոթանալ Forbes հրատարակության պաշտոնական կայքում։ Հայազգի ռուսաստանցի գործարար Ռուբեն Վարդանյանի հիմնած UWC Dilijan դպրոցը վարկանիշում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։
«2014թ-ին Ռուբեն Վարդանյանը կնոջ հետ հիմնել է միջազգային դպրոցը։ UWC Dilijan դպրոց են հաճախում տաղանդավոր երեխաներ։ Այն գտնվում է Հայաստանի համանուն քաղաքում և մտնում է United World Colleges միջազգային դպրոցների ցանցի մեջ։ Դա նշանակում է, որ ընդունելության քննություններից հետո, ընդունող հանձնաժողովը կարող է աշակերտին ուղարկել այլ երկիր սովորելու, որտեղ նույնպես կա ցանցի դպրոց։ Այսօրվա դրությամբ դպրոցում սովորում են 198 ուսանողներ` աշխարհի 72 երկրներից», — գրում է Forbes-ը։
Վարկանիշում ներառվել են նաև հարուստ բարերաների միջոցներով ստեղծված այլ նախագծեր. Զիյաուդին Մագոմեդովի «Պերիմետրը» (Դաղստան), Վադիմ Մոշկովիչի «Լետովոն» (Մոսկվա), Ելենա Բատուրինայի «Առաջին մոսկովյան մասնավոր գիմնազիան» (Լիպկի), Սիրիուսը (Սոչի)։