00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:25
6 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
28 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:28
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:55
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դպրոց` առանց շրջանավարտի, հաստիքներ՝ առանց աշխատողի

© Sputnik / Asatur YesayantsГазеты
Газеты - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են գրում թերթերն այսօր։ Sputnik Արմենիան ներկայացնում է մայիսի 26-ի մամուլի տեսությունը։

«Ժամանակ». Ոչ բոլոր դպրոցներում այսօր վերջին զանգ կհնչի

«Ժամանակ» թերթը գրում է, որ այսօր հանրապետության 1400 դպրոցներում կհնչի վերջին զանգը: Ավագ և միջնակարգ դպրոցները կավարտի 19.618 աշակերտ:

«Նշենք, որ 2016 թվականին 12-րդ դասարանն ավարտել է 22.069 աշակերտ, ինչը նշանակում է, որ այս տարի էականորեն նվազել է շրջանավարտների թիվը: Հայաստանի տասնյակ դպրոցներում այս տարի վերջին զանգ չի հնչի, պատճառը շրջանավարտների բացակայությունն է: Նման խնդիր առկա է սահմանամերձ բազմաթիվ համայնքներում: Օրինակ՝ Սյունիքի մարզի մի շարք գյուղերի դպրոցներում չկան շրջանավարտներ, իսկ եթե կան՝ երկու-երեքը»,- գրում է թերթը:

«Հրապարակ». ԱԺ-ում կրճատումներ են սպասվում, քաղաքապետարանում՝ ինագուրացիա

«Հրապարակ»-ի տեղեկություններով, ԱԺ-ում լայնածավալ կրճատումներ են սպասվում: «Պարզվում է՝ ավելի քան 800 հոգանոց աշխատակազմի մոտ 30-40 տոկոսն ընդհանրապես ԱԺ չի հաճախում, պարզապես գրանցված են որպես աշխատակիցներ և աշխատավարձ են ստանում պետբյուջեից։ Պարզվել է նաև, որ անգամ հնարավոր չէ այդքան մարդու տեղավորել խորհրդարանի շենքում։ Բանն այն է, որ դեռևս Հովիկ Աբրահամյանի ժամանակներից ԱԺ աշխատակազմի հաստիքացուցակն ուռճացվել է անպետք, չգործող փորձագետներով, վարչություններով, օգնական-խորհրդականներով, հետո դրանց գումարվել են Գալուստ Գրիգորիչի նշանակումները, նա էլ է համալրել աշխատակազմը»,- գրում է թերթը՝ հավելելով, որ այժմ ԱԺ-ում մտադիր են շուրջ 30-40 տոկոսով կրճատել աշխատակազմը։

Заседание Национального собрания РА. Эдуард Шармазанов - Sputnik Արմենիա
Կառավարությունն աշխատանքը կշարունակի վարչապետի թիմով

Թերթի մեկ այլ հրապարակման համաձայն էլ, քաղաքապետարանում ակտիվորեն պատրաստվում են վերընտրված քաղաքապետի ինագուրացիայի արարողությանը: «Նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանի ինաուգուրացիայի նախնական օրն արդեն որոշված է՝ հունիսի 12, սակայն չի բացառվում, որ այն փոխվի։ Երդմնակալության արարողությունը, ըստ տեղեկությունների, չի տարբերվելու նախորդից, նորընտիր քաղաքապետի լանջաշղթան գցելու պատիվը կշնորհվի ավագանու ամենատարեց անդամին, որը, ինչպես նախորդ անգամ, այս անգամ էլ կլինի Ժուռնալիստների միության ղեկավար, 86-ամյա Աստղիկ Գևորգյանը»,- գրում է «Հրապարակը»:

«Հայկական ժամանակ». ԱԺ ոչ մի նախագահ մինչև վերջ չի պաշտոնավարում

«Հայկական ժամանակ»-ը հետաքրքիր վերլուծություն է արել՝ եզրակացնելով, որ ԱԺ ոչ մի նախագահ մինչև իր պաշտոնավարման ավարտը չի աշխատել այդ պաշտոնում:

«Գերագույն խորհրդի առաջին նախագահը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է եղել: Նա պաշտոնավարել է 1990 թվականի օգոստոսից մինչև 1991 թվականի դեկտեմբեր ամիսը:

Լևոն Տեր-Պետրոսյանին այդ պաշտոնում փոխարինել է Բաբկեն Արարքցյանը և պաշտոնավարել է մինչև 1995 թվականը՝ Գերագույն խորհրդի աշխատանքների ավարտը, իսկ որպես առաջին գումարման ԱԺ նախագահ կրկին ընտրվել է Բաբկեն Արարքցյանը: Նա պաշտոնավարել է մինչև 1998 թվականը: 1998 թվականին Բաբկեն Արարքցյանը Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի հետ հրաժարական տվեց, և ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվեց Խոսրով Հարությունյանը:

Ара Баблоян и Арпине Ованнисян - Sputnik Արմենիա
Արա Բաբլոյանին կփոխարինի՞ արդյոք Արփինե Հովհաննիսյանը

1998 թվականից Խոսրով Հարությունյանը պաշտոնավարեց մինչև 1999 թվականը: 1999 թվականին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում խորհրդարանի խոսնակ ընտրվեց Կարեն Դեմիրճյանը, որը մի քանի ամիս պաշտոնավարեց և հոկտեմբերի 27-ի ահաբեկչական ակտի ժամանակ սպանվեց հենց խորհրդարանում: Նույն տարում ԱԺ նախագահ ընտրվեց Արմեն Խաչատրյանը, որը պաշտոնավարեց մինչև 2003 թվականը:

Երրորդ գումարման Ազգային ժողովի ընտրություններից հետո կոալիցիոն համագործակցության շրջանակում ԱԺ նախագահ ընտրվեց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, սակայն նա էլ պաշտոնավարեց մինչև 2006 թվականը և հրաժարական տվեց: 2006 թվականի խորհրդարանի խոսնակ ընտրվեց Տիգրան Թորոսյանն ու պաշտոնավարեց մինչև 2008 թվականը:

2008-ից մինչև 2011 թվականն ԱԺ նախագահը Հովիկ Աբրահամյանն էր, իսկ 2011-ից 2012 թվականները՝ Սամվել Նիկոյանը: 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Հովիկ Աբրահամյանը կրկին ԱԺ նախագահ ընտրվեց: Հովիկ Աբրահամյանը 2014 թվականին նշանակվեց ՀՀ վարչապետ, իսկ ԱԺ նախագահի ընտրվեց Գալուստ Սահակյանը, որը պաշտոնավարեց մինչև 2017 թվականը: ՀՀ 6-րդ գումարման Ազգային Ժողովի նախագահ ընտրվեց Արա Բաբլոյանը»,- գրում է թերթը:

Ազգային Ժողովի «Հանրապետական» խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը թերթին ասել է, «Հանրապետական»-ն աշխատում է այնպես, ինչպես նպատակահարմար է գտնում: Քաղաքական նպատակահարմարությունից ելնելով»,- թերթի փոխանցմամբ ասել է նա:

«Ժողովուրդ». Շոյգուն առանձնազրույցներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի նախարարների հետ

«Ժողովուրդ»-ը հայտնում է, որ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ՌԴ՝ մասնակցելու Մոսկվայում այսօր կայանալիք ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին, որին ներկա է լինելու նաև Ադրբեջանի պատվիրակությունը՝ նախարար Զաքիր Հասանովի գլխավորությամբ:

Боевые стрельбы ЗРС С-300 на полигоне Ашулук - Sputnik Արմենիա
Փորձագետ. ՌԴ–ից Հայաստան մատակարարվող տեխնիկան կբարձրացնի տարածաշրջանի անվտանգությունը

«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ միջոցառման շրջանակներում նախատեսված են նաև ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի առանձնազրույցները ՀՀ և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ:

«Խոսակցության հիմնական թեման լինելու է Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում ստեղծված վիճակը և այդ համատեքստում՝ սահմանային վերջին միջադեպերը: «Ի դեպ, պատահական չէ նաև նախօրեի երեկոյան Սերժ Սարգսյանի՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում ԶՈՒ սպայական կազմի հետ հանդիպումը: Հիշեցնենք, որ օրերս ՌԴ-ն իր հերթին, ԵԱՀԿ ՄԽ-ն իր հերթին հրադադարի ռեժիմը խախտելու համար հասցեական քննադատել էին Ադրբեջանին»,-գրում է թերթը:

«Փաստ».Դոն Պիպոն Հայաստան է ժամանել որդուն ամուսնացնելու

«Փաստ» օրաթերթն անդրադարձել է Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության կողմից երեկ Էջմիածնում ձերբակալված հանցախմբին, որը պատրաստվում էր սպանել քրեական հեղինակություն Վստրեչի Ապերին ու Հռոմից նոր վերադարձած Դոն Պիպոյին (Արթուր Ասատրյան):

Թերթի տեղեկություններով՝ Դոն Պիպոն, ով մեծ հեղինակություն ունի Հռոմում ու խոշոր բիզնեսներ Մոսկվայում, Հայաստան է եկել որդուն ամուսնացնելու: «Հարսանիքի նախապատրաստական աշխատանքներն արդեն ավարտել էր, երբ երեկ ձերբակալեցին վերոնշյալ զինված խմբի անդամներին: Ո՞վ է պատվիրատուն: Առայժմ հայտնի չէ: Ինչ վերաբերում է հարսանիքին, ապա, մեր աղբյուրի վկայությամբ՝ Դոն Պիպոն Մոսկվայից արդեն բերել է թանկարժեք, շքեղ ավտոմեքենաներ` արարողությունը իրեն վայել անցկացնելու համար»,- գրում է թերթը:

Լրահոս
0