00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլ. Սերժ Սարգսյանի «գաղտնի» այցը զինված ուժերի ղեկավար կազմի հետ

© Sputnik / Asatur YesayantsՄամուլ
Մամուլ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիան ներկայացնում է մայիսի 25–ի մամուլի տեսությունը։

«Ժողովուրդ». ՌՈ պետն ազատվել է աշխատանքից. Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մանրամասները գաղտնի են պահվում

Սերժ Սարգսյանը երեկ այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն և հանդիպում ունեցել ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի հետ: Հանդիպման մանրամասները գաղտնի են պահվում:

Նախագահականի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ իրադարձության մասին մեկ նախադասություն է, որտեղ, սակայն, բառ անգամ չկա քննարկված թեմաների մասին: Նման գաղտնապահությունը հազիվ թե պատահական լինի: Ենթադրվում է՝ հանդիպումը կապված է Ղարաբաղյան խնդրում զարգացումների հետ:

Левон Айвазян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
ՊՆ պաշտոնյան` տեսանկարահանող սարքերի մասին. «Ամեն միջոց ունի իր հակամիջոցը»

Ի վերջո, հիշում եք՝ մի կողմից միջազգային հանրությունն ակտիվացրել է այս հարցում լուծման հասնելու ջանքերը, բացի այդ՝ վերջերս հաճախակի են դարձել հրադադարի ռեժիմի խախտումները, և բանը հասավ նրան, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները այդ ամենի համար հասցեական քննադատեցին Ադրբեջանին: Այս ամենին զուգահեռ՝ վերջին օրերին շատացել են զինված ուժերում մահվան ելքով միջադեպերը: Այնպես որ, ենթադրվում է՝ Սերժ Սարգսյանը ՊՆ-ում հենց այս թեմաներով է խոսել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԶՈՒ վերջին միջադեպերի պատճառով երեկվա հանդիպումից հետո եղել են նաև պաշտոնանկություններ. աշխատանքից ազատվել է ռազմական ոստիկանության պետ Սամվել Ղուկասյանը:

Ընդ որում, մեր աղբյուրները նրա պաշտոնանկությունը կապում են հենց ԶՈՒ վերջին միջադեպերի հետ, այդ թվում և ջրահեղձ եղած զինվորների դեպքի: Իսկ ՌՈ պաշտոնում նշանակվել է Արթուր Բաղդասարյանը, որը մինչ այդ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Հրաչյա Հարությունյանի տեղակալն էր:

«Հրապարակ». ՀՌԱՀ-ում 2 թափուր տեղի համար մի քանի հավակնորդ կա

Նախագահն օրերս մրցույթ է հայտարարել Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամների թափուր տեղերի համար: Դիմելու վերջնաժամկետը մայիսի 29-ն է: Մրցութային հանձնաժողովի նախագահ, ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության հետ կապերի վարչության պետ Մերի Հարությունյանը թերթին հայտնեց, որ թեկնածուների անունները հայտնի կդառնան դիմելուց հետո, այժմ ոչինչ չի կարող ասել:

Тигран Акопян - Sputnik Արմենիա
«Կիսաբաց լուսամուտներ»-ից մինչև շիզոֆրենիա. ԱԺ-ն ընտրում է ՀՌԱՀ նոր անդամին

ՀՌԱՀ-ում այժմ 2 թափուր տեղ կա, մեկը՝ Ժիրայր Դադասյանինը, մյուսը՝ Վլադիմիր Օհանյանինը: Այս տեղերի համար մի քանի հավակնորդների անուններ կան։ Վլադիմիր Օհանյանը նույնպես մտադիր է դիմել և վերանշանակվել (ՀՌԱՀ անդամը 2 անգամ կարող է ընտրվել): ՀՌԱՀ անդամի պաշտոնի համար շրջանառվում են նա և նախկին պատգամավոր Ռուզան Առաքելյանի, Նարեկ Սարգսյանի մամուլի խոսնակ Անահիտ Եսայանի անունները:

Վերջինս, սակայն, մեզ հետ զրույցում հերքեց ՀՌԱՀ գնալու մասին լուրերը: Ի դեպ, ՀՌԱՀ-ն այժմ 8 անդամ ունի՝ նախագահը Գագիկ Բունիաթյանն է, անդամներն են Կորյուն Առաքելյանը, Հայկ Քոթանյանը, Տիգրան Հակոբյանը, Արմեն Մկրտչյանը, Ռոլանդ Շառոյանը, Ժիրայր Դադասյանը, Վլադիմիր Օհանյանը։ Դադասյանը, որ ՀՌԱՀ նախագահի տեղակալն է, այլևս չի կարող մասնակցել մրցույթին, նա 2 ժամկետ արդեն պաշտոնավարել է:

«Ժողովուրդ». Դավիթ Հարությունյանը` արդարադատության նախարար նշանակվելու մասին

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնն արդեն մի քանի օր է՝ թափուր է. նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը դարձել է ՀՀ ԱԺ փոխնախագահ: Իսկ հիմա նախարարի հավանական թեկնածուների թվում շրջանառվում է նաև կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի անունը:

Аргам Степанян - Sputnik Արմենիա
Հայաստանի արդարադատության նախարարությունն անցնում է էլեկտրոնային ձևաչափի

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Հարությունյանը, խոսելով իր նշանակման հավանականության մասին, ո՛չ հերքել և ո՛չ էլ հաստատել է այդ լուրերը: «Երբ նման որոշում լինի, այդ ժամանակ դրա մասին նոր կարող եմ խոսել»,- ասել է նա: Հարցին՝ իսկ Դուք նման ցանկություն ունե՞ք, Հարությունյանը պատասխանել է. «Ես քաղաքական թիմի անդամ եմ, չեմ հասկանում հարցը… Նոր ժամանակները նոր խնդիրներ են դնում: Ցանկությունն ու առաջարկը տարբեր են: Ես ցանկություն ունեմ ծառայելու երկրին»: Հիշեցնենք, որ Դ. Հարությունյանը ՀՀ արդարադատության նախարարն է եղել 1998-2007 թվականներին»:

«Փաստ». «Դժվար է, երկար» մարզպետների ու համայնքապետերի ճամփան

«Փաստը» գրում է, որ մի քանի ամիս առաջ բոլոր մարզպետներին եւ համայնքապետերին Ամերիկյան համալսարանում հարկադիր ուսուցման ուղարկելու հարցը, կարծես թե, մնացել է օդում կախված, բոլորը զբաղված են աթոռակռվով կամ ընտրությունների ժամանակ իրենց ծառայության դիմաց հասանելիքը փախցնելու հարցերը կարգավորելով:

Арамаис Григорян - Sputnik Արմենիա
Արարատի մարզպետը որոշելու է ռեյտինգային եղբոր ճակատագիրը

«Ի դեպ, մեր տեղեկություններով, հարցը որոշել են մոռացության տալ եւ որոշ ժամանակ անց ընդհանրապես փակել, քանի որ այն կարող է շատ ծանր հետեւանքների պատճառ դառնալ մարզպետներից որոշների համար: Հիշեցնենք, որ նախապես որոշվել էր նրանց հարկադիր ուսուցման ուղարկել, հետո մարզպետներից օնլայն քննություն վերցնելու միջոցով պարզել, թե ով ինչ գիտելիք ունի:

Հարկադիր ուսուցումը եթե մի կողմ դնենք, ապա նրանց համար ամենաանհաղթահարելին քննություն հանձնելն է: Այն էլ՝ օնլայն, այսինքն՝ համակարգչի միջոցով: Եվ այստեղ էլ մայրենի լեզվի իմացությունից բացի կբացահայտվի, թե նրանցից ով ինչ չափով է համակարգչին տիրապետում:

Բայց առանց նման դասընթացի էլ վարչապետ- մարզպետներ, վարչապետ-համայնքապետեր երկխոսությունը մի տեսակ վարչապետի մենախոսության է նման»,- գրում է թերթը:

Լրահոս
0