00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
38 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Հրանտ Մելիք-Շահնազարյան
Թուրքիան Մերձավոր Արևելքում գործում է որպես Արևմուտքի դաշնակից․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
09:47
4 ր
Հայկազ Ֆանյան
Եկամտահարկի վերադարձի օրենքը տնտեսության համար նպատակահարմար չէ․ Հայկազ Ֆանյան
09:53
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:36
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պիտի լուրջ թիմ ձևավորենք, որ օլիմպիական ցիկլի որոշիչ փուլին լավ ներկայանանք. Ջուլֆալակյան

© Sputnik / Asatur Yesayants Левон Джулфалакян
Левон Джулфалакян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը կարծում է, որ Վրաստանի մայրաքաղաքում անցկացվելիք մրցաշարը կօգնի մեզ աշխարհի առաջնությունից առաջ իրերի իսկական դասավորությունը հասկանալ:

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի — Sputnik. Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը, որը նաև ըմբշամարտի ֆեդերացիայի մարզչական խորհրդի նորանշանակ ղեկավարն է, ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում մեկնաբանել է Նովի Սադում կայացած Եվրոպայի առաջնության արդյունքները և ասել, թե ինչ է սպասում ըմբշամարտի նոր կանոններից.

В Нови Саде стали известны чемпионы и призеры чемпионата Европы по вольной борьбе. - Sputnik Արմենիա
Եվս մեկ բրոնզի սպասումով

«Մայրցամաքի առաջնությանը մի քանի մարզիկների մասնակցությունից գոհ եմ, որոշներից` ոչ: Գեւորգ Ղարիբյանը (59 կգ) միջազգային մրցաշարերի լուրջ փորձ չուներ: Մեկնարկային գոտեմարտում մոտ էր հաղթանակին, բայց…մի խոսքով գոհ չեմ նրանից: Նույնը կասեմ նաև Կարեն Ասլանյանի մասին (66 կգ), որը ամենավերջում հաղթանակը հակառակորդին տալու իրավունք չուներ: Անբավարար հանդես եկան Ռաֆայել Ալեքսանյանը (71 կգ) եւ Սարգիս Քոչարյանը (80 կգ), որը մեծ ներուժ ուներ:

Գոհ եմ Կարապետ Չալյանից (75 կգ), որը լավ գոտեմարտեր անցկացրեց, բայց ներկայիս կանոնները թույլ են տալիս մրցավարներին միջամտել արդյունքներում հօգուտ այս կամ այն կողմի: Նա ամբողջովին պատրաստ էր մրցանակակիր դառնալուն: Մաքսիմ Մանուկյանը եւս լավ գոտեմարտեր անցկացրեց, բայց նրա հետ էլ տեղի ունեցավ այն, ինչ` Չալյանի:

98 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանից, բնականաբար, բոլորը ոսկե մեդալ էին ակնկալում: Նա արմունկի եւ ծնկի վնասվածքներ ուներ, ու մենք ցանկանում էինք, որ բաց թողնի այս առաջնությունը: Բայց նրա խնդրանքին ընդառաջ գնացինք և մասնակցության որոշում կայացվեց: Ինձ մարզիկի տրամադրվածությունն ուրախացրեց: Արթուրը մի քանի միջազգային մեկնարկներ էր բաց թողել ու շատ էր ցանկանում մրցագորգ վերադառնալ: Նման կարգի մարզիկին մերժելը ճիշտ չէ: Բացի այդ մարզումները հաստատում էին նրա պատրաստվածությունը: Նորվեգացի մարզիկն Արթուրի դեմ լավ գոտեմարտ անցկացրեց: Իհարկե, պարտությունը տխրեցնում է: Ցանկացած պարտությունից կարելի է դասեր ու ինչ-որ դրական բաներ քաղել: Պետք չէ դժգոհել եւ ողբ սարքել:

Арсен Джулфалакян - Sputnik Արմենիա
Արսեն Ջուլֆալակյան. «Ես դեռ անելիք ունեմ սպորտում»

Մեր գերծանր քաշային Վաչիկ Եղիազարյանը դեռ զիջում է մրցակիցներին: Այս քաշում մենք նաև Էդուարդ Խաչատրյան ունենք: Հավաքականի կազմում նրանք Թբիլիսիում միջազգային մրցաշարի կմասնակցեն (հունիսի 9-12-ը), որտեղ ընդլայնված կազմ կփորձարկենք: Վրաստանի մայրաքաղաքում անցկացվելիք մրցաշարը կօգնի մեզ աշխարհի առաջնությունից առաջ իրերի իսկական դասավորությունը հասկանալ: Մեր այսօրվա գլխավոր նպատակը լուրջ թիմ ձևավորելն է, որպեսզի օլիմպիական ցիկլի որոշիչ փուլին լավ պատրաստված մոտենանք: Ներկայիս պարտությունները պետք է հանգիստ ընդունվեն:

Երկրպագուներն, իհարկե, հնարավոր է տխրեն, բայց շատ երկրներ այսօր անգամ մեկ մեդալի դեպքում են ուրախ լինում:

Ես ուժեղ եւ տաղանդավոր մարզիկների համար եմ մտահոգվում, որոնք ներկայիս կանոնների պատճառով հեշտությամբ կարող են անարդարացի պարտություն կրել: Նրանց թվում է նաեւ Արսեն Ջուֆալակյանը, որը այսօր շարունակում է ինտեսիվորեն մարզվել:

Դրա համար էլ, անկախ նրա մեծ ցանկությունից, թույլ չեմ տալիս, որ մրցի: Տալլինի միջազգային մրցաշարում, որտեղ նոր կանոնները փորձարկվեցին, Արսենը բոլոր մենամարտերում ժամանակից շուտ հաղթանակ տարավ: Նա շատ է աշխատում` ձգտելով հաղթանակի օլիմպիական խաղերում»,-ասել է Ջուլֆալակյանը:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը հույս է հայտնել, որ 2018 թվականի հունվարի 1-ից նոր կանոններն ուժի մեջ կմտնեն, և ըմբշամարտը կրկին դիտարժան մարզաձև կդառնա:

 

Լրահոս
0