00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵԱՏՄ–ի տնտեսական համակարգը դեռ պատրաստ չէ միասնական արժույթի

© Sputnik / Максим Богодвид / Անցնել մեդիապահոցОтделение Сбербанка в Казани
Отделение Сбербанка в Казани - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երբ փորձագետները խոսում են Եվրասիական տնտեսական միության տարածքում միասնական արժույթ սահմանելու մասին, գրեթե միշտ փիլիսոփայական պատասխան են տալիս. կարծում է անկախ փորձագետ Իվան Անիսիմովը։

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik. Եվրասիական տնտեսական միության տարածքում միասնական արժույթ կսահմանվի՞, թե՞ ոչ. այս հարցի պատասխանը պետք է փնտրել ինտեգրացիոն գործընթացների պատմության մեջ, որոնք տեղի են ունեցել ու տեղի են ունենում հիմա։ Այս մասին ասաց անկախ փորձագետ Իվան Անիսիմովը` Երևանի պետական համալսարանում «Եվրասիական ինտեգրացիան Ռուսաստանի և Հայաստանի համար` աշխարհաքաղաքական ենթատեքստում. մարտահրավերներ և հեռանկարներ» խորագրով գիտաժողովի ժամանակ։

Лекарственные препараты - Sputnik Արմենիա
ԵԱՏՄ դեղորայքի շուկան ընդհանուր դարձավ

«Բավական է հետ նայել և հասկանալ` ինչպես են տեղի ունեցել ինտեգրացիոն գործընթացները և ինչու դրանք հաջողություն չեն ունեցել», — ասաց Անիսիմովը։

Նրա խոսքով` ժամանակին տարբեր արժույթներ և ընդհանուր տնտեսական ուղղություն ունեցող Գերմանիայի, Ավստրիայի և Պրուսիայի միասնական արժութային միությունը գրեթե միանգամից տապալվեց։

«Այն ժամանակ ինտեգրացիոն գործընթացները հետ էին մնում բուն միասնական արժույթի արձանագրումից։ Ավելի ուշ ստեղծվեց Լատինական միությունը, որը փլուզվեց մի պարզ պատճառով, որ նախատեսել էր մետաղադրամի միասնական չափորոշիչ, բայց լիովին մոռացել էր թղթադրամների մասին։ Իշխող երկրները, առաջին հերթին` Ֆրանսիան, այդ միությունից միայն շահեցին, իսկ փոքր երկրները սկսեցին ակտիվորեն աշխատել արժույթի հետ։ Դրա հետևանքով երկակի համակարգ ստեղծվեց, որը փլուզման հանգեցրեց», — ասաց Անիսիմովը։

Փորձագետի խոսքով` այս կամ այն միության մեջ իշխող կողմի ներկայությունը, որպես կանոն, «վիրավորում» է մյուս անդամներին, որոնք փորձում են գործել «կուլիսներից այն կողմ», իսկ դա անընդունելի է։ Ինչ վերաբերում է Եվրամիությանը, ապա դա տնտեսական և արժույթային միության միակ հաջողված օրինակն է` չնայած ԵՄ-ում առկա խնդիրներին։

Сергей Шухно - Sputnik Արմենիա
Շուխնո. Հայաստանը, ԵԱՏՄ–ին անդամակցելով, տնտեսության «պայթյունային» աճ գրանցեց

«Եվրոպացիներին ավելի քան 50 տարի պետք եղավ այդ միությանը հասնելու համար։ Եվ հիմարություն կլինի ասել, թե նրանք մեկուսացված են։ Եվրոպական երկրները միշտ էլ միասին են եղել։ Ուզում եմ զուգահեռներ անցկացնել մեր երկրների միջև։ Անդրկօվկիանոսյան երկրներն ուրիշ մշակույթ, ուրիշ գաղափարախոսություն ունեն, և այդ երկրների հետ միավորվելու համար մենք ստիպված ենք լինելու իրար «հարմարվելու» գործընթաց անցել», — հավելեց փորձագետը։

Անիսիմովը նշեց, որ ԵԱՏՄ երկրների պատմական սերտ կապերը տնտեսական ինտեգրացիայի հիմնական նախադրյալն են, որին հասնելու համար մենք ստիպված չենք լինի շատ երկար ճանապարհ անցնել։

«Մենք կինտեգրվենք այնքան սերտ, որքան հնարավոր է, քանի որ ինտեգրացիոն գործընթացից դուրս գալը տնտեսական տապալում կլինի անդամ երկրների համար։ Այնպես որ, եթե պատասխանեմ հարցին, թե կլինի՞ արդյոք միասնական տնտեսական արժույթ, պիտի ասեմ, որ այդպիսի արժույթ կսահմանվի այն ժամանակ, եթե անհրաժեշտություն լինի։ Տնտեսական համակարգն առայժմ դա չի պահանջում, և միասնական արժույթ ունենալը բացարձակապես անիմաստ է», — պատասխանեց ռուս փորձագետը։

Իսկ եվրասիական տնտեսական տարածքում ձևական արժույթ սահմանելը, ըստ Անիսիմովի, կարող է միայն ցավալի հետևանքների հանգեցնել։

«Այդ պատճառով, երբ խոսում ենք միավորման մասին, մասնավորապես` տնտեսական միավորման, կարևոր է նշել, որ այդպիսի միությունների մեծ մասը փլուզվել է ոչ թե այն պատճառով, որ որևէ մեկը խանգարել է, այլ առաջ էին ընկել ժամանակից», — ասաց նա։

Ըստ Անիսիմովի` տնտեսական ինտեգրացիայի ճանապարհը ժամանակ է պահանջում, և մենք պետք է համբերությամբ զինվենք։

Русская версия

Լրահոս
0