00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դանիացի խոհարար. «Հաջորդ արձակուրդս անպայման Հայաստանում եմ անցկացնելու»

© Sputnik / Asatur YesayantsЙенс Петер Кольбе
Йенс Петер Кольбе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Երևանի գինու օրեր» փառատոնի շրջանակում Հայաստան է ժամանել «Հաջողակ խոհարարների ակադեմիայի» շեֆ խոհարար Յանց Պետեր Կոլբեկը։ Դանիայի Թագավորությունից ժամանած մասնագետն ավելի քան 50 տարի խոհարարական գլուխգործոցներ է ստեղծում։

Կոլբեկը Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում պատմել է իր անցած ուղու, լավագույն բաղադրատոմսերի, խոհարարի կոչման և այն մասին, թե ինչպես է առաջին անգամ հայկական խոհանոցի ուտեստներ համտեսել։ Զրուցել է Լաուրա Սարգսյանը։

- Ինչպե՞ս եք սկսել Ձեր խոհարարական ուղին։

— Խոհարարությամբ սկսել եմ զբաղվել 12 տարեկանից։ Աշխատանքի ընդունվեցի հացի փռում, ամեն առավոտ հացը հավաքում և դուրս էի տանում։ Հետո եղբայրս, որն ինձանից մեծ է չորս տարով, որպես խոհարար աշխատանքի անցավ հեղինակավոր հյուրանոցներից մեկում։ Արդեն 15 տարեկան էի, մտածեցի՝ ես էլ կարող եմ այդ ուղղությունն ընտրել։ Մի քանի տարի անց եղբայրս հրաժարվեց այդ աշխատանքից, և ես զբաղեցրի նրա տեղը։

Гаяне Бреиова - Sputnik Արմենիա
Բրեիովայի «Խոհանոց Գայանե ջան»–ը կարող է աշխարհի լավագույն խոհարարական գիրքը դառնալ

Սկզբում շատ դժվար էր, քանի որ աշխատանքը պատասխանատու էր, և պետք էր դրանից գլուխ հանել։ Ամենօրյա քրտնաջան աշխատանք՝ առավոտից երեկո, առանց հանգստյան օրերի։ Իսկ կիրակի և տոն օրերին՝ կրկնակի ծանրաբեռնվածություն։

Չնայած այդ ամենին՝ մասնագիտությունս փոխելու ցանկություն երբեք չեմ ունեցել։ Հակառակը՝ տարեցտարի մասնագիտական աճին զուգընթաց այդ ամենն ավելի հետաքրքիր է դառնում։ Խոհարարությունն ինձ համար նոր աշխարհ ու նոր հորիզոններ է բացել։

- Ո՞ր երկրի խոհանոցն է Ձեզ ավելի հոգեհարազատ։

— Սկզբում ամենաշատը ֆրանսիական խոհանոցն էի հավանում՝ ձկան և մսի համար նախատեսված սոուսների հարուստ ընտրանիով։ Բայց շուտով հասկացա, որ եվրոպական խոհանոցի մայրը իտալական խոհանոցն է իր պարզությամբ։ Հիմա ինձ հետաքրքրում է նաև չինական, ճապոնական կամ, ինպես ինքս եմ բնորոշում դրանք, օգտակար խոհանոցը։ Գերմանական խոհանոցն ինձ դուր է գալիս սառը խորտիկների հարուստ ընտրանիով։

Այսօր ես նախապատվություններ չունեմ, կարևորը՝ համեղ ու գեղեցիկ լինի։ Համը մեծ նշանակություն ունի։ Ես նախընտրում եմ պարզ բաղադրատոմսեր, բաղադրիչների պարզ համադրություններ։

- Լավագույն շեֆ խոհարարի ձեր պատկերացումը։

Повaр Comme & Calla Иван Сантана Лопез - Sputnik Արմենիա
Ինչպես իսպանացին հավանեց խաշն ու բնակության տեղափոխվեց Երևան

— Այդ մարդիկ, նախևառաջ, իրենց ուտեստների համար բծախնդրորեն են ընտրում լավագույն բաղադրիչները և երբեք չեն հուսահատվում։ Անպայման չէ, որ մասնագետն աշխատի հեղինակավոր ռեստորանում, նրան կարելի է հանդիպել նաև փոքրիկ հաստատություններում։ Այդ խոհարարները յուրաքանչյուր ուտեստի մեջ դնում են ամենակարևորը՝ սիրտն ու հոգին։

-Ամենատարօրինակ բաղադրատոմսը, որը ստեղծել էք Ձեր կարիերայի ընթացքում։

— Դու միշտ ռիսկի ես դիմում՝ անելով այն, ինչը դեռ ոչ ոք չի արել։ Բարդ գործ է, հանգիստ չի տալիս այն միտքը, թե ինչ կասեն։ Ինչպես ցույց է տալիս փորձը, ավելի հաճախ փչացնում ես, քան ստեղծում։ Հնարավոր է՝ ողջ կյանքիդ ընթացքում քեզ հաջողվի միայն երեք յուրօրինակ ուտեստ պատրաստել։ Հիմնականում այն ամենը, ինչ անում ես, վաղուց հայտնի բաղադրատոմսերի անհաջող կրկնությունն է։

Իմ մասնակցած մրցույթներից մեկում առաջին և երկրորդ ուտեսներից հետո ես ժյուրիին սպիտակ շոկոլադից պատրաստված աղանդեր մատուցեցի, որը խոհարարական գլխարկի տեսք ուներ, համեմեցի նարնջի սուսով։ Դա իմ հաղթանակն էր։ Հաջորդ հաղթանակը ես տոնեցի մի քանի տարի անց։ Ես ձուկ պատրաստեցի, մատուցեցի վանիլով ու գինով պատրաստված սոուսով։ Ժյուրիի անդամներն ասացին, որ դա իրենց ճաշակած ամենահամեղ սոուսն էր։ Իսկ Իմ ֆուա-գրան՝ պաղպաղակով և նորվեգական մրգերով, շաքարով ու բրենդիով, մեծ ճանաչում է վայելում համեղ ուտեստների սիրահարների շրջանում։

Седрак Мамулян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ո՞ր կերակուրն է օգտակար՝ տապակա՞ծ, թե՞ խաշած

-Ե՞րբ ծանոթացաք հայկական խոհանոցին։

— Նորվեգիայում էի, գնացել էի մրցույթի մասնակցելու որպես ժյուրիի անդամ։ Այնտեղ աշխատում էր ընկերս, որը հայուհու հետ էր ամուսնացել։ Նա ինձ ընթրիքի հրավիրեց։ Ես սիրով համաձայնեցի, որովհետև մի քանի ազատ օր ունեի։ Ամբողջ ընտանիքը հավաքվել էր։ Նրանք արդեն մոտավորապես 20 տարի Նորվեգիայում էին ապրում։ Հայկական ուտեստներով հիանալի ընթրիք էին պատրաստել։ Ամեն ինչ շատ համեղ էր, ամենակարևորը՝ հոգով ու սրտով պատրաստած։ Ես շատ էի զարմացել, այդ ընթրիքն ինձ Սուրբ ծնունդը հիշեցրեց, երբ ողջ ընտանիքը սեղանի շուրջ է հավաքվում։ Սակայն հետո ինձ ավելի մեծ անակնկալ էր սպասում՝ նրա հայրը, որը կոնյակի սիրահար էր, առաջարկեց խմել այն ոչ թե ընթրիքից հետո, սուրճի հետ, այլ հենց հացկերույթի ժամանակ։ Մենք ընկերացանք, և երբ ես արդեն հեռանում էի, նա ինձ ասաց, որ ես միշտ կարող եմ մնալ իրենց տանը, և որ իրենց տան դռները միշտ բաց են իմ առաջ։

- Ինչո՞վ է հայկական խոհանոցը տարբերվում մյուսներից։

— Ինձ համար զարմանալի է ձեր աղցանների բազմազանությունը, ընդ որում՝ բոլորը համեղ են։ Երբ տուն վերադառնամ, անպայման կսկսեմ ձեր խոհանոցն ուսումնասիրել ։ Ինձ հետ կվերցնեմ մի քանի բաղադրատոմս և գործընկերերիս հետ կքննարկենք դրանք։

Ես հայկական գինի եմ համտեսել։ Չգիտեի, որ Հայաստանում գինի են արտադրում։ Զարմացած եմ։

- Հայաստանից հեռանալիս ի՞նչ կվերցենք Ձեզ հետ։

— Առաջին հերթին՝ հիշողություններս։ Մյուս արձակուրդս անպայման Հայաստանում կանցկացնեմ, կնոջս հետ։ Ես արդեն ձեր երկրի մասին շատ բան գիտեմ և կարող եմ նրան պատմել Հայաստանի մասին։ Մենք անպայման կճաշակենք հայկական գինին ու հայկական ուտեստները։

Русская версия

Լրահոս
0