00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես իսպանացին հավանեց խաշն ու բնակության տեղափոխվեց Երևան

© Sputnik / Asatur YesayantsПовaр Comme & Calla Иван Сантана Лопез
Повaр Comme & Calla Иван Сантана Лопез - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իսպանացի Իվան Սանտանա Լոպեսն արդեն երեք տարի է իսպանահայ կնոջ հետ բնակվում է Հայաստանում: Չնայած իր համար նոր և օտար երկրում, դժվարություններին և մտածելակերպի տարբերությանը՝ նրան դուր է գալիս Երևանը:

ComeCalla ռեստորանի շեֆ-խոհարար Իվան Սանտանա Լոպեսը Sputnik Արմենիային պատմեց հաջողության բանաձևի, Հայաստանում կյանքի և հայկական խոհանոցից իր սիրելի ճաշատեսակների մասին: Զրուցեց Լաուրա Սարգսյանը:

- Ինչպե՞ս եք խոհարար դարձել:

— Ես մանկուց սիրել եմ հետևել մայրիկիս, երբ նա տարբեր համեղ կերակուրներ, թխվածքներ, աղանդեր էր պատրաստում: Այդ ժամանակ իմ մանկական երազանքներում ինձ պատկերացնում էի սպիտակ գոգնոցով՝ խոհարարի գլխարկը գլխիս: Ես միշտ փորձում էի նրան օգնել, և ինձ մոտ վատ չէր ստացվում: Երբ դարձա 16 տարեկան, սկսեցի խոհարարություն սովորել: Սկսել եմ ամենաներքևից, պատիվ եմ ունեցել աշխատելու Սան Սեբաստիանի (քաղաք Իսպանիայում՝ խմբ.) լավագույն խոհարարների հետ, լավագույն ռեստորաններում: 24 տարեկանում ինձ հաջողվել է շեֆ խոհարար աշխատել Իսպանիայի ռեստորաններից մեկում, իսկ ավելի ուշ՝ գլխավորել այն:

- Ինչպե՞ս որոշեցիք տեղափոխվել Հայաստան:

— Կինս հորական կողմից հայ է, և մենք մի քանի անգամ այցելել էինք նրա պատմական հայրենիք: Նման ուղևորություններից մեկի ժամանակ որոշեցինք փորձել ապրել Հայաստանում: Մեզ միացավ կնոջս եղբայրը: Հայաստանում մենք որոշեցինք մեր գործը դնել, և երեք տարի առաջ հիմնեցինք այս ռեստորանը, որի շեֆ խոհարարը ես եմ: Իմ տեղափոխվելու շրջանում, ես արդեն բավական լավ ծանոթ էի Հայաստանի մշակույթի, ավանդույթների և յուրահատկությունների հետ:

© Sputnik / Asatur YesayantsComeCalla ռեստորանի շեֆ-խոհարար Իվան Սանտանա Լոպես
Повaр Comme & Calla Иван Сантана Лопез - Sputnik Արմենիա
ComeCalla ռեստորանի շեֆ-խոհարար Իվան Սանտանա Լոպես

- Ձեր կնոջ հետ Իսպանիայու՞մ եք ծանոթացել:

— Մենք ծանոթացել ենք Մադրիդում, 10 տարի առաջ, երբ նա դեռ ուսանող էր: Նա ապրել է Ֆրանսիայում, ապա տեղափոխվել Իսպանիա՝ սովորելու: Այսօրվա պես հիշում եմ այդ օրը. մեզ մոտ ամառային արձակուրդներին որպես մատուցողուհի աշխատելու համար մի երիտասարդ, գեղեցիկ աղջիկ էր եկել Փարիզից: Այդ ժամանակ ես այդ ռեստորանի շեֆ խոհարարն էի:

Մենք միանգամից ընդհանուր լեզու գտանք, առավել ևս, որ նա կատարյալ տիրապետում է իսպաներենին: Զոքանչս իսպաներենի դասախոս է (ժպտում է): Ինձ գրավեց նրա անկեղծությունը, մաքրությունը և զարմանալի շարժուձևը, որը նա ժառագել է հայ հորից: Մեր միջև սիրավեպ սկսվեց, և որոշ ժամանակ անց մենք ամուսնացանք: Արդեն 10 տարի միասին ենք և մեծացնում ենք երկու երեխաներին՝ Լեոյին, որը չորս տարեկան է և վեցամսական Լուկային: Ի դեպ, Լեոն լավ է խոսում հայերեն և նախադպրոցական քոլեջ է հաճախում, իսկ Լուկան ծնվել է Հայաստաոնւմ և երկրի լիիրավ քաղաքացի է:

- Ամենից շատ ի՞նչն է Ձեզ զարմացրել Հայաստանում:

— Ինձ առաջին հերթին զարմացրել է Հայաստանի պատմությոնը: Մինչ կնոջս հետ ծանոթանալը, ես՝ որպես յուրաքանչյուր շարքային իսպանացի, շատ բան չգիտեի այս երկրի մասին: Հայաստանի և հարուստ հայկական մշակույթի մասին ես իմացա կնոջս շնորհիվ: Շատ իսպանացիների մոտ Հայաստանն ասոցացվում է Կոլումբիայի հետ, քանի որ այնտեղ կա համանուն քաղաք: Իսպանիայում շատ կոլումբիացիներ կան, այդ թվում՝ Արմենիա քաղաքից: Հայաստանում ես հասկացա, որ հայերն ու իսպանացիները շատ նման են: Մենք հայերի նման հարգում ենք ընտանեկան արժեքները, նույնպես ընտանիքով հավաքվում ենք ճաշի սեղանի շուրջ և այլն: Միակ բանը, ինչի հետ դեռ չեմ կարողանում հաշտվել, այն է, որ այստեղ թե՛ եղբորը, թե՛ ընկերոջն ասում են ախպեր: Իսպանիայում նման բան չկա (ծիծաղում է):

© Sputnik / Asatur YesayantsComeCalla ռեստորանի շեֆ-խոհարար Իվան Սանտանա Լոպես
Повaра Comme & Calla Затик Задикян и Иван Сантана Лопез - Sputnik Արմենիա
ComeCalla ռեստորանի շեֆ-խոհարար Իվան Սանտանա Լոպես

- Ի՞նչն է Ձեզ ամենաշատը դուր եկել Հայաստանում:

— Ինձ վրա մեծ տպավորություն են գործել Նորավանքի և Գեղարդի եկեղեցիները: Գեղարդն ինձ հիշեցրեց Մոնսերատ բենեդիկտյան եկեղեցին: Այն նույնպես կառուցված է ժայռի մեջ:

Робин Балмер - Sputnik Արմենիա
Ամերիկացի երաժիշտն Ամանորը նշում է հայկական ձևով

- Ի՞նչ եք նախընտրում հայկական խոհանոցից:

— Սիրել եմ խաշը, քյաբաբը, խորովածը և, իհարկե, խաղողի թփով տոլման՝ մածունով և սխտորով:

— Հայերն իսպանական խոհանոցի ո՞ր ճաշատեսակներն են ամենից շատ պատվիրում:

— Տեղի հայերը նախընտրում են պաելյո, տորտիլյո, շատերը մեր ռեստորան են գալիս հենց դրա համար:

— Հաճախ խոհարարներն ավելորդ քաշ են ունենում: Ձեզ ինչպե՞ս է հաջողվում պահպանել տեսքը:

— Ամբողջ գաղտնիքը ճիշտ և չափավոր սնվելու մեջ է: Չպետք է մոռանալ նաև ակտիվ կենսակերպի մասին: Օրինակ՝ հաճախ աշխատանքային օրվանից հետո, մի քիչ ցրվելու համար ես տարբեր ուտեստներ եմ պատրաստում ընտանիքիս համար:

- Ի՞նչ կտանեք Ձեզ հետ, եթե որոշեք հեռանալ Հայաստանից:

— Հայկական միրգն ու բանջարեղենը, որոնք ամենաբնականն են աշխարհում:

Русская версия

Լրահոս
0