00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլ. Աբրահամյանի գալը, ՕՐՕ-ի գնալը, «Ծառուկյանի» ըմբոստներն ու դուրս գնացողների «զենքը»

© Sputnik / Asatur YesayantsГазеты
Газеты - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են գրում թերթերն այսօր: Sputnik Արմենիան ներկայացնում է մայիսի 13-ի մամուլի տեսությունը:

«Ժամանակ». Հովիկ Աբրահամյանը ուզում է վերադառնալ

Թերթը գրում է. «Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը քաղաքականության մեջ մնալու/ վերադառնալու մի քանի տարբերակ է մտածում։ Առաջինը՝ ինչ-որ քաղաքական ֆորմացիա կազմավորել վերջին ընտրություններում ԱԺ-ից դուրս մնացածների հետ, օրինակ՝ Վարդան Այվազյան, Աշոտ Աղաբաբյան (Բուռնաշ) և այլք, մյուս տարբերակը՝ «Ծառուկյան» դաշինքի միջոցով, ԲՀԿ անդամ դառնալու ճանապարհով և Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան հարաբերությունների ավելի սրվելու դեպքում հստակ կողմ դառնալով։ Չի բացառվում, որ Արգամիչը որոշի աջակցել հենց Սերժ Սարգսյանի կողմին»:

РПА и Дашнакцутюн - Sputnik Արմենիա
ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին. վարչապետին կընտրի ՀՀԿ–ն

«Հրապարակ». «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքն» անհետացել է

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքն» ընտրություններից հետո անհետացել է քաղաքական ռադարներից։ Ասում են՝ կարող է անգամ լուծարվել։ Դաշինքի ներկայացուցիչները քաղաքական time out-ի մեջ են։ Օրինակ՝ Արմեն Մարտիրոսյանը կամ չի պատասխանում զանգերին, կամ ասում է՝ ես քաղաքական արձակուրդի մեջ եմ։ Ստեփան Մարգարյանն էլ պատգամավորական գործերն է ավարտում՝ մինչև մայիսի 18-ը նրանք դեռ պատգամավոր են։

Երեկ, օրինակ, նա Եվրամիության ներկայացուցիչների հետ էր հանդիպում։ Բայց «Հրապարակ»-ի հետ զրույցում նշեց, որ հետընտրական թեմաներով չի ցանկանում խոսել։ Նա համաձայնեց, որ դաշինքն առանձնապես ակտիվ չէ, ասաց, որ մեկումեջ որոշ անդամներ հանդիպում են իրար՝ ոչ ավելին։

Սեյրան Օհանյանն էլ, որը երկրում չէր, կարող է տեղափոխվել Ռուսաստան։ Ըստ որոշ լուրերի՝ աշխատանքի առաջարկ է ստացել։ Մարգարյանը խոստացավ խոսել ավելի ուշ՝ մի քիչ անցնի, հետո։

«Ժողովուրդ». Վարդան Ղուկասյանի որդու մասնակցությամբ հերթական միջադեպը մեծ աղմուկ է բարձրացրել

Թերթը գրում է. «Գյումրու նախկին քաղաքապետ, նոր խորհրդարանի պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակի մասնակցությամբ հերթական միջադեպը մեծ աղմուկ է բարձրացրել:

Պատճառը, սակայն, ոչ թե Սպարտակի կողմից հերթական մարդուն ծեծի ենթարկելն է (սա վաղուց ի վեր դարձել է սովորական երևույթ), այլ որ կատարվածի մասին իրավապահները ղեկավար կազմին չեն զեկուցել և պատշաճ ընթացք չեն տվել:

Դեռ ավելին՝ մոտ 10 օր առաջ կատարված դեպքով ոստիկանությունը միայն երեկ է սկսել հետաքրքրվել՝ «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումից հետո: Այսինքն՝ եթե մենք չգրեինք, տեղի իրավապահները պարզապես կկոծկեին կատարվածը, առավել ևս, երբ տուժածներից մեկին էլ իրավապահներն այս օրերին չեն կարող գտնել. հավանաբար, վնասվածքները այն աստիճան ծանր են, որ թաքցրել են՝ հնարավոր բարդություններից խուսափելու համար:

Փոխարենը երեկ ոստիկանություն է տարվել Սպարտակ Ղուկասյանը, չնայած հայրը՝ Վարդան Ղուկասյանը, ողջ օրը տարբեր լրատվամիջոցներով հերքում էր միջադեպի մասին լուրերը՝ վիրավորելով դեպքը բացահայտած լրատվամիջոցին»:

«Ժամանակ». «Ծառուկյանը» հրավիրել է «ըմբոստներին»

Թերթը գրում է. «Երկուշաբթի օրը Գագիկ Ծառուկյանը «Ծառուկյան» դաշինքի բոլոր պատգամավորներին հրավիրել է ընդունելության։ Ուշագրավ է, որ հրավիրվածների մեջ են նաև դաշինքի այն ութ անդամները, ովքեր իր կամքին հակառակ մանդատ էին ստացել ԿԸՀ-ից։ Մեզ հասած տեղեկություններով՝ բոլորը ներկա են գտնվելու, բացի Խաչիկ Մանուկյանից։ Ծառուկյանի ընդունելությանը ներկա են լինելու նաև նրանք, ովքեր դառնալու են պատգամավոր, «ըմբոստների»՝ մանդատները վայր դնելուց հետո։

Депутаты новоизбранного Национального собрания РА получают мандаты - Sputnik Արմենիա
Կոնյակ, գինի, ծաղիկներ. պատգամավորները ստացան մանդատները

Ծառուկյանը ընդհանուր անելիքներն է ներկայացնելու ԱԺ-ում առաջիկա ժամանակահատվածի համար։ Այն ընդհանուր առմամբ բաժանվում է 2017թ․ մայիսի 18-ից մինչև 2018թ․ ապրիլի 9-ը ու դրանից հետո։ Հաջորդ տարի, արդեն կասկածից վեր է, որ «Ծառուկյան» դաշինքը մաս է կազմելու նոր կառավարությանը»։

«Հրապարակ». Հայաստանից փախչող և արտերկրում ապաստան գտնողների «զենքը»

Թերթը գրում է. «Պարզվում է՝ Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, և գեներալ Մանվելը արտերկրում ապաստան խնդրող մեր հայրենակիցների գլխավոր «զենքն» են եղել։

Քաղաքական ապաստան խնդրող մեր հայրենակիցներն իրենց հալածյալ լինելը հիմնավորել են՝ տեղի իշխանություններին ներկայացնելով այս անձանց արարքները, մամուլում հրապարակված նյութերը։

Բայց «Հրապարակ»-ի ֆրանսահայ հայրենակիցներից մեկն օրերս տեղեկացրեց, որ արդեն այդ արգումենտը չի աշխատում՝ ապաստան տվող մարմինները հորդորել են այլևս այդ պաստառներով չներկայանալ իրենց։ Հիմա, ասում են, բախտը ժպտում է նրանց, որոնք ընդդիմության հանրահավաքներին իրենց մասնակցությունը փաստող լուսանկարներ են ներկայացնում»:

Լրահոս
0