00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Конспирология в истории: большевиков правда спонсировали немцы?
15:04
24 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարգարիտա Սիմոնյան. թույլ մի տվեք ճշմարտությունը խոչընդոտի գեղեցիկ պատմությանը

© Sputnik / Илья Питалев / Անցնել մեդիապահոցГлавный редактор Международного информационного агентства "Россия сегодня" Маргарита Симоньян
Главный редактор Международного информационного агентства Россия сегодня Маргарита Симоньян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Sputnik» միջազգային տեղեկատվական գործակալության և ռադիոկայանի, «Ռոսիա սեգոդնյա» միջազգային տեղեկատվական գործակալության և RT հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Հայաստան է ժամանել ամուսնու` ռեժիսոր Տիգրան Քյոսայանի հետ:

Sputnik Արմենիային տված հարցազրույցում Սիմոնյանը խոսել է ժամանակակից լրագրության մասին, թե որ ԶԼՄ-ներն է կարդում և ինչ է պատրաստվում անել թոշակի անցնելիս։ Զրուցել է Կարեն Ավետիսյանը։

- Կարծիք կա, որ լրագրող աշխատելու համար պարտադիր չէ ավարտել լրագրության ֆակուլտետը։ Ձեր դեպքում հենց այդպես էլ եղավ։ Ինչպե՞ս եք վերբերվում այն հանգամանքին, որ լրագրողի դիպլոմ ունենալը պարտադիր է մեր բնագավառում աշխատելու համար։


Դա ամենևին էլ պարտադիր պայման չէ, քանի որ ժամանակակից աշխարհում լրագրություն սովորել՝ չաշխատելով այս բնագավառում, անհնար է։ Ես դա հասկացա դեռ առաջին կուրսում, երբ, ինչպես հարկն էր, հաճախում էի բոլոր դասախոսություններին և սեմինարներին։

Форум европейских и азиатских медиа 2015. Маргарита Симоньян - Sputnik Արմենիա
Մարգարիտա Սիմոնյան. «Ես երազում էի իսկապես տեսնել Հայաստանը»

Արդյունքում ես հասկացա, որ ոչինչ էլ չեմ սովորում, այլ միայն մոռանում եմ այն, ինչ սովորել եմ դպրոցում, և ընդհանրապես, ժամանակ եմ վատնում։ Բացի այդ, ես նաև հասկացա, որ լրացուցիչ հինգ տարի կորցնել չեմ ցանկանում։ Երկրորդ կուրսում ես սկսեցի աշխատել, և հենց աշխատավայրում էի լրագրություն սովորում։ Աշխարհը փոխվում է, փոխվում են կապի միջոցները, իսկ լրագրությունն ուղղակիորեն կախված է հաղորդակցման միջոցներից, նորաձևությունից։

Այսօր, օրինակ, տրենդային են սոցիալական ցանցերը, վաղը մեկ այլ բան են ստեղծելու, լրագրությունը փոփոխվում է, և ոչ մի ակադեմիական գործընթաց չի հասցնի նրա հետևից։ Բուհում սովորելը դանդաղ գործընթաց է, որոշ գիտական առարկաների համար գուցե լավ է, սակայն լրագրության համար` սպանություն է։ Լրագրության համար պետք է պարզապես գրագետ մարդ լինել բառի լայն իմաստով։ Անհրաժեշտ է լեզուների, պատմության, տնտեսական աշխարհագրության իմացություն, անկասկած, անհրաժեշտ է նաև հասկանալ քաղաքականությունից, մի փոքր էլ՝ քաղաքագիտությունից, բնականաբար, գրականությունից, կինոյից և ամենակարևորը` իմանալ այն լեզուն, որով գրում է լրագրողը։

- Ի՞նչ մնաց։

Դե, ինչո՞ւ, լրագրողի համար պարտադիր չէ իմանալ հանրահաշիվ կամ քիմիա և բուսաբանություն (ծիծաղում է)… Եթե իհարկե, նեղ մասնագիտական չէ։ Անհրաժեշտ է իմանալ հիմնական առարկաները, որոնք քեզ կիրթ և գրագետ մարդ են դարձնում, իսկ մնացածը գրելու վարպետությունն է։ Ինչպես կարելի է մարդուն լրագրություն սովորեցնել բուհում՝ աշխատանքից կտրված, անկեղծ ասած՝ չեմ հասկանում։ Կարծում եմ՝ դա զուր ժամանակի վատնում է։

-Եթե գաղտնիք չէ, ո՞ր ԶԼՄ-ներն եք դուք նախընտրում` ոչ թե որպես խմբագիր, այլ որպես ընթերցող։

«Մի թերթ կարդամ» սկզբունքով ես վաղուց մամուլ չեմ կարդում, բացի, բնականաբար, այն ԶԼՄ-ներից, որոնց գլխավոր խմբագիրն եմ։

Роман Бабаян - Sputnik Արմենիա
Բաբայան. ԶԼՄ–ները հեղեղված են կեղծ տեղեկություններով

Վաղուց սոցցանցերի տիպիկ օգտատեր եմ, հազարավոր էջերի բաժանորդ եմ, ամեն օր փոխվում է այդ ամենը. ԶԼՄ-ներ, լրագրողներ, հասարակական կարծիքի առաջնորդներ կամ մարդիկ, որոնք այդ պահին են հետաքրքիր ինձ։

Ես ԶԼՄ-ների նոր օգտագործման տիպիկ ներկայացուցիչ եմ և չեմ կարող պատկերացնել, որ ամեն օր կարդում եմ «Կոմերսանտ», «Իզվեստիա» կամ «Wall Street Journal»։ Աշխարհը արագ փոփոխվող է դարձել, և անհրաժեշտ է քայլել նրան համահունչ, այլապես ոչ մի տեղ չես հասնի։

-Այսօր շատ են խոսում տպագիր մամուլի կործանման մասին։ Հավատու՞մ եք դրան։

Դե իհարկե։ Դա ակնհայտ է։ Ահա, տպագիր մամուլի կործանումը։

-Այսինքն՝ շանսեր չկա՞ն։

Իմ կարծիքով` ոչ։ Ես չեմ հիշում, երբ եմ վերջին անգամ տպագիր թերթ ընթերցել։ Մի սարսափելի բան կասեմ ձեզ` տպագիր թերթ երբեք չեմ կարդացել։ Այն ժամանակ,երբ սկսեցի հետաքրքրվել լրատվությամբ, արդեն համացանց գոյություն ուներ։

Конференция RT Информация, политика, СМИ: формирование нового миропорядка - Sputnik Արմենիա
Մարգարիտա Սիմոնյանն ընդգրկվել է Ռուսաստանի ամենահաջողակ կանանց տասնյակում

Տպագիր ԶԼՄ-ներից ես կարող եմ ընթերցել, թերթել միայն հետաքրքիր ամսագրեր, ուրիշ ոչինչ։ Տպագիր ԶԼՄ-ներն անհարմար են, իսկ այն ամենը, ինչ անհարմար է, վաղ թե ուշ զիջում է տեղը նրան, ինչը հարմար է. բջջային հեռախոսներին իրենց տեղը զիջել են լարով հեռախոսները, քանի որ բջջայինն ավելի հարմար է, իսկ լարովը քեզ մի կետի են գամում, ավտոմեքենաները եկան փոխարինելու սայլակառքին։

Այդ պատճառով էլ էլեկտրոնային տարբերակները փոխարինում են տպագիր մամուլին։ Տպագիրն այն մարդկանց համար է, որոնք սովորել են դրանց։ Սակայն տպագիր մամուլին սովոր սերունդը հեռանում է, իսկ նրանք, ովքեր գալիս են փոխարինելու, տպագիր մամուլին սովոր չեն։ Ինձ, օրինակ, հասկանալի չէ, թե ինչի համար է ինձ անհրաժեշտ այդ թուղթը։ Հին կատակ կար` ձուկ փաթաթելու՞։

-Ձեր գրած «Մոսկվայում» գրքից հետո արդյո՞ք ցանկություն չունեք շարունակելու գրական գործունեությունը։

— Ցանկություն, անկասկած, կա։ Հեռուստատեսությունում պատահական եմ հայտնվել։ Ուզում եմ գրել և այսօր էլ շատ եմ գրում։ Սցենարներ եմ գրում, հիմնականում կինոյի համար։ Հստակ գիտեմ, որ շարունակելու եմ գրել, սակայն դրա համար պետք է թոշակի անցնեմ, չէ՞ որ մուսաներին ծառայելը վազվզոց չի սիրում։

-Ես նույնիսկ մի արտահայտություն եմ դուրս գրել, այն ինձ վրա ուժեղ տպավորություն էր գործել. «Երբեք թույլ մի տվեք ճշմարտությունը խոչընդոտի գեղեցիկ պատմությանը»։

Իրականում, այդ տողերի հեղինակը ես չեմ։ Մի անգամ մենք էքսկուրսիա էինք գնացել ՌՕՈՒ, և ինչ-որ մեկն ինձ ասաց դա կատակով։ Ես հետաքրքրվեցի նրանց լրագրության հիմնական սկզբունքներով, և ինձ այդ արտահայտությամբ պատասխանեցին։ Իրականում պետք է ոսկե միջին գտնել ճշմարտության և գեղեցիկ պատմության միջև։ Եթե ցանկանում ես հանրաճանաչ և հետաքրքիր լրագրող դառնալ` դու պետք է ներկայացնես ամեն ինչ որևէ պատմության մեջ` թվեր, անուններ, փաստեր, և այդ պատմությունը ոչ միայն ճշմարիտ պետք է լինի, այլև գեղեցիկ։ Եվ այն կլինի գեղեցիկ, չէ՞ որ որտեղ կան մարդիկ, այնտեղ միշտ կա գեղեցիկ պատմություն։

Русская версия

Լրահոս
0