ԵՐԵՎԱՆ, 8 մարտի — Sputnik. Russia Today հեռուստաալիքի և Sputnik միջազգային լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը 2016 թվականի արդյունքներով ընդգրկվել է Ռուսաստանի ամենահաջողակ գործարար կանանց ցուցակում։
Ցուցակը կազմել էր Բիզնեսի և քաղաքականության ինստիտուտը, որպես փորձագետներ հանդես են եկել ռուսական առաջատար վերլուծական գործակալությունների 17 ներկայացուցիչներ, ռուսական ԶԼՄ-ների լրագրողներ և գործարարներ։
Վարկանիշը գլխավորում է Կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան։ Երկրորդ հորիզոնականն է զբաղեցրել Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության և տպագրության դեպարտամենտի տնօրեն Մարիա Զախարովան, երրորդը` Cognitive Technologies ընկերությունների խմբի նախագահ Օլգա Ուսկովան։ Ցուցակում ընդգրկվել են նաև Պետդումայի նախագահի տեղակալ Իրինա Յարովայան, Ռուսաստանի կառավարության նախագահի տեղակալ Օլգա Գոլոդեցը, Տրետյակովյան պետական պատկերասրահի գլխավոր տնօրեն Զելֆիրա Տրեգուլովան, Հաշվիչ պալատի ղեկավար Տատյանա Գոլիկովան և Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։