00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թամամշևներին մոռացել են, կամ վրացահայերը քաղում են Սահակաշվիլու որոշման պտուղները

© Sputnik / Alexander ImedashviliОдна из комнат в Доме-музее дворян Смирновых
Одна из комнат в Доме-музее дворян Смирновых - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թբիլիսիի հայերը Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաներին խնդրում են վերականգնել պատմական ճշմարտությունն` վերջերս բացված Սմիրնովների թանգարանի անվան մեջ ավելացնել Թամամշևների ազգանունը։ Տունը, որում գտնվում է թանգարանը, նախկինում պատկանել է Թամամշևների հայտնի տոհմին։

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Վրաստանի հայ համայնքի հասարակական գործիչների խումբը «Ագորա-Ջորջիա» կազմակերպության ղեկավար Վիկտորյա Մաքսոևայի հետ միասին մտադիր է նամակով դիմել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլուն և երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլուն։

Храм Святой Богородицы в Ахтале, Лорийская область Армении - Sputnik Արմենիա
Ախթալայի եկեղեցու հայկական անցյալը. իրական փաստեր

Նպատակը պատմական ճշմարտությունը վերականգնելն է` վերջերս բացված Սմիրնովների տուն-թանգարանի անվան մեջ Թամամշևներ հայտնի հայկական տոհմի ազգանունն ավելացնելը։

Թամամշևները մոռացության էին մատնվել այն ժամանակվա Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլու թեթև ձեռքով։ 2010 թվականին Սահակաշվիլու որոշման համաձայն Թամամշևների տունը ստացավ Սմիրնովներ անունը։

«Այն ժամանակ, մենք անմիջապես նամակով դիմեցինք Վրաստանի մշակույթի նախարարին և խնդրեցինք վերանայել Վրաստանի նախագահի որոշումը։ Սրան պատասխանեցին, որ վերանայման հարց օրակարգում չկա», —Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Մաքսոևան։

Հարցն արդիական դարձավ Թամամշևների տոհմի տանը Սմիրնովների թանգարան բացելուց հետո։ Թանգարանի բացման արարողության ժամանակ Վրաստանի մշակույթի նախարար Միխաիլ Գիորգաձեն ընդգծեց Թամամշևների ընտանիքի դերը, սակայն ազգանունն այդպես էլ չավելացվեց անվան մեջ։

Մակսոևան հույս ունի, որ այսօր հարցը տեղից կշարժվի և երկրի իշխանությունները կվերականգնեն արդարությունն ու կավելացնեն Վրաստանի զարգացման մեջ մեծ ներդրում ունեցած Թամամշևների տոհմի ազգանունը։ Նրանք են կառուցել Վրաստանի առաջին օպերային թատրոնի շենքը, որի մասին գրել է ֆրանսիացի գրող Ալեքսանդր Դյուման։

© Sputnik / ALEXANDER IMEDASHVILIՍմիրնովների թանգարանի սենյակներից մեկը
Սմիրնովների թանգարանի սենյակներից մեկը - Sputnik Արմենիա
1/2
Սմիրնովների թանգարանի սենյակներից մեկը
© FB / Alex ImedashviliՍմիրնովների թանգարանի բացումը Վրաստանում
Սմիրնովների թանգարանի բացումը Վրաստանում - Sputnik Արմենիա
2/2
Սմիրնովների թանգարանի բացումը Վրաստանում
1/2
Սմիրնովների թանգարանի սենյակներից մեկը
2/2
Սմիրնովների թանգարանի բացումը Վրաստանում

Վրաստանը 2005 թվականից «Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մասին Եվրոպայի խորհրդի շրջանակային կոնֆենցիայի» մասնակից է, իսկ 2014 թվականից` ԵՄ ասոցացված անդամ։ Մակսոևայի խոսքով` այս ասպեկտները ժողովրդավարական գործընթացի մի մաս են, ուր շարժվում է Վրաստանը։ Նա հույս ունի, որ դրանից ելնելով երկրի իշխանությունները ճիշտ որոշում կկայացնեն։

Թամամշևները հայտնի են դարձել XIX դարի սկզբին, երբ տոհմի ականավոր ներկայացուցիչ Եգորը հարստացել է` ռուս-թուրքական պատերազմի տարիներին ձիեր մատակարարելով։ Ընտանեկան ավանդույթը շարունակել է Միխայիլ Եգորի Թամամշևը և Վարվարա Վասիլևնա Կորղանյանցը։

Международная конференция на тему Историко-культурное наследие Ширака: современные проблемы арменоведения - Sputnik Արմենիա
Հայերն ու աշխարհը. Մարդանովից մինչև Մանթաշով

Նրանց տանը միշտ հավաքվում էին հայկական և վրացական վերնախավի ականավոր ներկայացուցիչներ։ Ընտանիքին հաճախ այցի էին գալիս Կովկասի փոխարքա Միխայիլ Նիկոլաևիչ Ռոմանովը և վրացի ժողովրդի ականավոր որդի Իլյա Ճավճավաձեն։

«Թամամշևների մոտ հյուրընկալվել է նաև հայտնի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին։ Նրան, որպես արհեստանոց, մի սենյակ էր հատկացվել, որտեղ նա 15 կտավ էր նկարել։ Ընտանիքը Այվազովսկու պատվին հրավերք է կազմակերպել, որին մասնակցել են քաղաքի պատվարժան ներկայացուցիչներ», — ասաց Մակսոևան։

Որպես շնորհակալություն Այվազովսկին ընտանիքին 5 կտավ է թողել, որոնցից երկուսն այսօրվա դրությամբ թանգարանի գլխավոր ցուցանմուշների թվում են։

XIX դարի վերջին Թբիլիսի է ժամանել ռուսական պալատական ազնվական օրիորդ Ալեքսանդրա Սմիրնովա-Ռոսեթի որդին։ Այստեղ նա ծանոթացել է Միխայիլի դուստր Ելիզավետա Թամամշևայի հետ, որի հետ հետագայում ամուսնացել է։ Երիտասարդ զույգը բնակություն է հաստատել Ելիզավետայի հայրական տանը։ Ավելի ուշ Ալեքսանդրա Սմիրնովա-Ռոսեթը Սանկտ Պետերբուրգից իր սրահը տեղափոխել է Թբիլիսի` Թամամշևների տուն։

Այսօր թանգարանում Թամամշևների ժառանգության հետ մեկտեղ ներկայացված են նաև Սմիրնովայի սրահի արժեքավոր ցուցանմուշներ, որոնց թվում նաև Պետրոս I-ի ձեռքով պատրաստած սեղան կա։

Русская версия

Լրահոս
0