00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
36 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:09
8 ր
Աբովյան time
On air
18:17
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ախթալայի եկեղեցու հայկական անցյալը. իրական փաստեր

© SputnikХрам Святой Богородицы в Ахтале, Лорийская область Армении
Храм Святой Богородицы в Ахтале, Лорийская область Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ախթալայի ամրոցի մոտ գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցին մինչև հիմա կռվախնձոր է երկու եղբայր ժողովուրդների՝ հայերի և վրացիների միջև, սակայն հոգևոր այրերը Հայաստանին եկեղեցու պատկանելության փաստն անհերքելի են համարում:

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Լոռու սարերում մի եզակի պատմական համալիր կա՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը կառուցվել է շատ դարեր առաջ: Ժամանակակ ընթացքում խունացած պատերն արտաքուստ հիշեցնում են լքված մատուռ, սակայն եկեղեցու ներսում կյանքն ընթանում է իր հունով: Եկեղեցուն հատուկ հմայք են հաղորդում նաև որմնանկարները:

Խաչքարը՝ եկեղեցու այցեքարտ

Սուրբ Աստվածածին եկեղեցին զուտ հայկական է, դրա ապացույցը եկեղեցու բակում գտնվող խաչքարն է, որի վրա պահպանվել է հետևյալ գրությունը. «Կյուրիկի դուստր Մարիամը 1183թ.-ին Պղնձահանքում կառուցել է այս եկեղեցին»:

Դա հաստատում են նաև պատմաբաններ Կիրակոս Գանձակեցու և Վարդան Արևելցու գրությունները: 12-13-րդ դարերում այստեղ նկատվել են պղնձի շատ հանքեր: Այդ պատճառով Ախթալան անվանել են Պղնձահանք: Ախթալան («ախտից տարա») ավելի ուշ անվանումն է:

«Գոյություն ունի լեգենդ, որի համաձայն այդ տեղանքում իշխել են անբարո բարքեր: Տեղի բնակիչները երես են թեքել եկեղեցուց, և այդ ժամանակ Աստված որպես պատիժ խոլերա է ուղարկել, և շատերը մահացել են», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Տեր Հեթում քահանա Թարվերդյանը:

© SputnikԱխթլայի Սուրբ Աստվածածին եկեղեցին
Храм Святой Богородицы в Ахтале, Лорийская область Армении - Sputnik Արմենիա
Ախթլայի Սուրբ Աստվածածին եկեղեցին

Նրա խոսքով, եկեղեցին եզակի շինություն է՝ 800 քմ ընդհանուր տարածքով, որմնանկարներով: Ցավոք, այսօր դրանք մասամբ ավերվել են, ջնջվել են, սակայն հոգևորականները հույս ունեն շուտով վերականգնել որմնանկարները: Այսօր եկեղեցին բավարար միջոցներ չունի դրա համար:

Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցել է վեց հայ վարպետ: Այդ մասին կարելի է իմանալ գրություններից, որոնք թողել են որմնանկարների և գմբեթի վրա:

Թարվերդյանը վարպետների նման քողարկումը բացատրում է նրանով, որ այդ շրջանում, երբ կառուցվել է եկեղեցին, Լոռու մարզի տարածքում հաստատված է եղել Վրաստանի իշխանությունը:

Հայկական սրբավայրն՝ օտարի լծի տակ

Եկեղեցին իր պատմության 800 տարիների ընթացքում անընդհատ գտնվել է ինչ-որ մեկի հպատակության ներքո: Երբ առաջին անգամ հարց է ծագել այն մասին, թե ո՞ւմ է պատկանելու եկեղեցին, հայկական և վրացական զորքերի գլխավոր հրամանատար Իվանե Զաքարյանի որոշմամբ համալիրը հանձնվել է քաղկեդոնական հայերին, որոնցից շատերն այդ շրջանում բնակվում էին Պղձահանքում:

«Մեզ համար այդ նշանակալի փաստն իր աշխատություններում հաստատում է Կիրակոս Գանձակեցին: Չէ որ Զաքարիան եկեղեցին հանձնում է ոչ թե վրացիներին կամ հույներին, այլ հենց հայերին»,- նշեց Թարվերդյանը:

Քահանան պատմեց, որ եկեղեցին ընդամենը մեկ դար է գտնվել հունական տիրապետության տակ այն բանից հետո, երբ 1801թ-ին Ալեքսանդր 1-ինը հանձնել է այն հույներին, որոնք այդ ժամանակ բնակվում էին այդ վայրում:

«Ախթալան միշտ հայտնի է եղել իր բազմազգությամբ, այստեղ կողք կողքի ապրել է 18 էթնիկ խումբ»,- նշեց քահանան:

Եկեղեցու դռները փակվեցին հավատացյալների առջև Հայաստանի խորհրդականացման շրջանում, սակայն անկախություն ձեռք բերելուց հետո եկեղեցին սկսել է գործել սովորական ռիթմով:

Այսօր եկեղեցու տարածքում կարելի է գտնել մասամբ պահպանված բաղնիքներ, անցած հարյուրամյակների պահոցներ և թաքստոցներ:

Այստեղ է հուղարկավորված նաև Մելիքովների նշանավոր հայկական տոհմը: Նշանավոր հայ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովը նկարել է իր «Նռան գույնը» ֆիլմի շատ հատվածներ հենց այս եկեղեցում:

Լրահոս
0