ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի — Sputnik. Մայիսի 4-ին և լույս 5-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 45 անգամ։
Հայ դիրքապահների ուղղությամբ Ադրբեջանն արձակել է ավելի քան 730 կրակոց, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական ծառայություն՝ անհրաժեշտության դեպքում դիմելով պատասխան գործողությունների: