00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
11 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:28
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Федор Плевако: не с ненавистью, а с любовью судите
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես է աշխարհն արձագանքում «Խոստում» ֆիլմին

© AP Photo / Jose Haro/Open Road FilmsАктер Оскар Айзек. Фильм "Обещание"
Актер Оскар Айзек. Фильм Обещание - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Խոստում» ֆիլմի համաշխարհային պրեմիերայից հետո հայտնի պարբերականներն ու ճանաչված մարդիկ անդրադարձել են Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմին։

Մի քանի օրվա ընթացքում «Խոստում» ֆիլմի մասին ավելի քան 100 գրախոսական է հրապարակվել տարբեր թերթերում, որոնց թվում են «New York Times»-ը, «Washington Post»-ը, «Rolling stone»-ը, «Hollywood Reporter»-ը, «Variety»-ն, «Independent»-ը։ Արձագանքները տարբեր են. Rotten Tomatoes հեղինակավոր կայքում ֆիլմը 48% դրական արձագանք է ստացել 116 գրախոսականի հիման վրա, իսկ Metacritic-ում 30 քննադատների կարծիքի հիման վրա ֆիլմը 100 հնարավորից 49 բալ է հավաքել։

«Խոստում» ֆիլմը ցուցադրվում է երևանյան կինոթատրոններում - Sputnik Արմենիա
«Խոստում». Մենք կապրենք, ու դա կլինի մեր վրեժը

ԱՄՆ-ում կայացած ցուցադրությանը հաջորդած շաբաթվա ընթացքում ֆիլմն արդեն 4 մլն դոլար է հավաքել, ինչն այնքան էլ շատ չէ, եթե հաշվի առնենք, որ այն նկարահանման համար 90 միլիոն գումար է ծախսվել։ Ու թեև պրոդյուսերները հայտարարել են, որ հասույթից ստացած գումարից ոչ մի դոլար չեն պահելու իրենց, այդուհանդերձ ֆիլմի ճակատագրում փողի դերն այնքան էլ անկարևոր չէ, քանի որ Հայոց ցեղասպանության մասին պատմող թանկարժեք ֆիլմի վարձույթից ստացած ամբողջ գումարը փոխանցվելու է ոչ առևտրային ընկերություններին, որոնց թվում է նաև Էլթոն Ջոնի հիմնադրամը (զբաղվում է ՁԻԱՀ-ի դեմ պայքարով)։

Չի կարելի մոռանալ նաև այն մասին, որ առջևում «Ոսկե գլոբուս» և «Օսկար» մրցանակաբաշխություններն են, և նման կինոմրցույթներում գրանցած հաջողությունները կարող են փոխհատուցել դրական արձագանքի պակասը։

Իսկ հիմա անդրադառնանք միջազգային ԶԼՄ-ների գրախոսականներին և ներկայացնենք ինչպես դրական, այնպես էլ բացասական կարծիքները։

New York Times

«2016 թվականի սեպտեմբերին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում կայացած պրեմիերայից հետո ֆիլմն ինտերնետ հարթակում 55 000 ցածր գնահատական է ստացել (մեկ աստղ)։ Դա ուղղակի անհնար է` հաշվի առնելով, որ երեք բաց ցուցադրությունների ընթացքում ֆիլմը դիտել է ընդամենը մի քանի հազար մարդ»։

Актер Оскар Айзек. Фильм Обещание - Sputnik Արմենիա
«Խոստում». Հոլիվուդը Հայոց ցեղասպանության մասին

Empire

«Ազդեցիկ ֆիլմ է, որի ուղղամտությունը վստահության է արժանի հենց այն բանի համար, որ բացահայտում է մի ոճրագործություն, որը, որքան էլ զարմանալի լինի, հերքվում է մինչև այսօր»։

«Ի վերջո, «Խոստում» ֆիլմը մարդկության պատմության կարևոր հարց է լուծում, և դժվար է չուրախանալ այդ ֆիլմի գոյության համար»։

New York Times

«Բարի մտադրությունների բեռով ծանրացված «Խոստում» ֆիլմը մեծ անպտուղ վեպ է պատերազմի մասին, և չափազանց հաշվարկված և ոչ բավարար ջերմությամբ է մոտենում Հայոց ցեղասպանության թեմային»։

Variety

«Զարմանալի է, որ ամերիկացիները ֆիլմում այդպես էլ դուրս չեն գալիս հերոսների կերպարից։ Դրվագներից մեկում ԱՄՆ-ի դեսպանատան պաշտոնական ներկայացուցիչը (Ջեյմս Կրոմվելի կատարմամբ) ուղիղ ասում է թուրքական ղեկավարությանը. «Տեղահանումը դուք օգտագործում եք հայ ժողովրդի սիստեմատիկ ոչնչացման համար»։

Պետք է նշել, որ հենց ամերիկյան նախագահ Օբաման այդպես էլ չկատարեց 2008-ի նախընտրական խոստումը. «…Նախագահի պաշտոնում ես կճանաչեմ Հայոց ցեղասպանությունը»։

Фильм Обещание (The Promise) - Sputnik Արմենիա
«Խոստում» ֆիլմի թրեյլերի հայերեն տարբերակը

Washington Post

«Խոստումը» ներկայացնում է առանձին մարդկանց տանջանքները, զանգվածային սպանություններն ու ճամբարները, որտեղ բանտարկյալները միայն մեկ ընտրություն ունեն` դանդաղ կամ արագ մահ։ Եվ միայն մի քանի դրվագ կա, որոնք ավարտվում են «happy end»-ով։ Մեկում խաղում է խիզախ Ժան Ռենոն։ Կա նաև դրվագ, որտեղ գլխավոր հերոս Մայքլը դիակների մեջ գտնում է հարազատներից մեկին, որը ողջ է մնացել։ Այդ տեսարանները ճշմարիտ չեն ու լղոզում են ամբողջ ֆիլմի պատկերը։ «Խոստումը» պատմություն է ներկայացնում, բայց թուլացնում է ազդեցության աստիճանը։

Daily Mail

Իհարկե, կան բազմաթիվ օբյեկտիվ հետազոտություններ, որոնք ապացուցում են` հայերը չեն չափազանցնում զոհերի թիվը, ինչպես Թուրքիան է պնդում։ Եվ այդ ոճրագործությունը զարմանալիորեն քիչ ուշադրության է արժանացել կինեմատոգրաֆիայում։ Բարեբախտաբար, դերասանները, եթե ոչ ամբողջովին, ապա մասամբ քողարկել են ֆիլմի թերությունները։

Boston Harold

«Խոստում» ֆիլմի այն տեսարանները, որոնցում պատկերված են կորուստներն ու ռազմական դաժանությունները, զգուշացնում են հանդիսատեսին։ «Խոստումն» անթերի չէ, բայց հզոր փորձ է հանդիսատեսի համար։

Фотоколл актеров фильма Великий Гэтсби в Каннах - Sputnik Արմենիա
«Խոստում» ֆիլմն անտարբեր չի թողել նաև Լեոնարդո Դի Կապրիոյին

Guardian

«Խոստում» ֆիլմում կա մի բան, ինչը դուր է գալիս իր պատումային ավանդական ոճով, որը զուրկ է որևէ հեգնանքից։ Հիմնավոր դրամա է։

Chicago Sun Times

«Խոստումը» հեռուներ է տանում։ Եվ այո, այդ ֆիլմը լավագույն պատերազմական սիրային ֆիլմերի ածանցյալն է, պատերազմի սարսափների մասին սթափեցնող հիշեցում, որն ամրապնդվում է Այզեկի ու Բեյլի դերասանական ուժեղ խաղով։

«Խոստում» ֆիլմի պրեմիերան կայացավ ապրիլի 21-ին և զուգորդվեց գովազդային արշավով։ Համաշխարհային ճանաչում ունեցող աստղերը նույնպես անտարբեր չմնացին ու իրենց կարծիքը հայտնեցին ֆիլմի մասին։ «Խոստումը» ցուցադրվեց նաև Վատիկանում։ Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում ֆիլմը դիմավորեցին բուռն ծափահարություններով, սակայն հանդիսատեսը դեռ չէր հասցրել լքել կինոթատրոնի դահլիճը, համացանցում նաև բացասական արձագանքներ հրապարակվեցին։ Շուտով «ֆեյք» գնահատականների թիվը հասավ մի քանի տասնյակ հազարի, մինչդեռ ֆիլմը դեռ չէր ցուցադրվել մեծ էկրաններին։ Ֆիլմի առաջին պաշտոնական թրեյլերը չափազանց մեծ տարածում ստացավ` առաջին երկու օրվա մեջ այն ավելի քան 1 միլիոն դիտում ունեցավ։

Русская версия

Լրահոս
0