00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:47
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:54
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլ. Էլիտար հավաքույթներ, նոր ձևավորվող խորհրդարան և շանտաժ Հայաստանի ու Ռուսաստանի դեմ

© Sputnik / Asatur YesayantsГазеты
Газеты - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են գրում թերթերն այսօր։ Sputnik Արմենիան ներկայացնում է մայիսի 2-ի մամուլի տեսությունը։

«Ժողովուրդ». Ինչո՞ւ է դանդաղում նոր խորհրդարանը

«Ժողովուրդ» թերթի հաշվարկով, Սերժ Սարգսյանը նոր խորհրդարանում ունենալու է 85-90 պատգամավոր, որոնք ենթարկվելու են անձամբ իրեն, ընդ որում՝ ոչ միայն ՀՀԿ, այլև մյուս խմբակցություններում:

Թերթի աղբյուրների պնդմամբ, «հենց այս պատճառով էլ ԱԺ անցած ուժերն ընտրություններից մեկ ամիս անց դեռևս չեն հայտարարել, թե թեկնածուներից կոնկրետ ովքեր են ինքնաբացարկ ներկայացնելու և ովքեր են խորհրդարան անցնելու: Բոլոր անունները ճշտվում են Ս. Սարգսյանի հետ»:

«Նրա այս քայլը, թերևս, պատահական չէ. 2018թ. ապրիլից, երբ լրանան նրա նախագահական լիազորությունները, Սարգսյանը մտադիր չէ հեռանալ, այլ միգուցե որպես վարչապետ կամ որպես ՀՀԿ նախագահ իր վերահսկողության տակ է պահելու ողջ իշխանությունը: Առավել ևս, երբ Հայաստանը նոր Սահմանադրությամբ անցում է կատարել խորհրդարանական կառավարման համակարգի»,- գրում է թերթը:

«Հրապարակ». Ով ինչ պաշտոն կստանա նոր ԱԺ-ում

Վերջին ԳՄ նիստից հետո ՀՀԿ վերնախավից «Հրապարակ» թերթին հայտնել են, որ ՀՀԿ խոսնակ, Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբի պետ Էդուարդ Շարմազանովը երկար է մնացել նախագահի մոտ` 30-40 րոպե։ Դրանից հետո ենթադրություններ են արվել, թե նրան առաջարկվել է ԱԺ նախագահի աթոռը, բայց Շարմազանովը հերքել է այդ լուրերը:

Ըստ թերթի` ՀՀԿ-ում հնարավոր են համարում նրա ԱԺ նախագահ դառնալը, մանավանդ որ երիտթևում նրա օգտին լոբբինգ անողները բավականին շատ են:

Арсен Михайлов и Князь Хасанов - Sputnik Արմենիա
ԱԺ-ում փոքրաթիվ լինելը փոքրամասնության ներկայացուցիչներին չի ընկճում

«ՀՀԿ-ի մասով այս պահի դրությամբ հայտնի է` Արփինե Հովհաննիսյանը հաստատապես գնում է ԱԺ` պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի հնարավոր հեռանկարով, իսկ եթե ԱԺ նախագահ դառնա Շարմազանովը, գուցե նաև ԱԺ փոխնախագահի հեռանկարով: Հրայր Թովմասյանը չի դառնում ո՛չ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ և ո՛չ էլ արդարադատության նախարար. առժամանակ` մինչև 2018թ., մնում է ԱԺ-ում: Ասում են՝ նստելու է Մհեր Շահգելդյանի սենյակում, իսկ 18-ին կգնա ՍԴ` նախագահելու: Ի դեպ, միանշանակ է նաև Վիգեն Սարգսյանի կարգավիճակը. նա մնում է ՊՆ-ում»,- գրում է թերթը:

«Ժամանակ». Վարչապետը մտադիր է ՀՅԴ նախարարներին փոխարինել կանանցով

«Ժամանակ» թերթի տեղեկություններով` երեկ Դիլիջանի «Գետափ» ռեստորանում տեղի է ունեցել էկոնոմիկայի նախարար Սուրեն Կարայանի ծննդյան 44-րդ տարեդարձը։ Շքեղ ծննդյան տոնակատարությանը ներկա են եղել բոլոր նախարարները, բացի ՀՀ կրթության և գիտության նախարար, դաշնակցական Լևոն Մկրտչյանից։

Ծննդյան տոնի ամբողջ ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանը դաշնակցական նախարարների վերաբերյալ կատակներ է արել: Մասնավորապես՝ ասել է, որ դաշնակցական նախարարներին մտածում է կանանցով փոխարինել։

«Ծննդյան տոնին ներկա մեր աղբյուրի պնդմամբ՝ դաշնակցական Դավիթ Լոքյանն ու Արծվիկ Մինասյանն իրենց կուսակցության մասին անեկդոտներին և կատակներին արձագանքել են ոչ դաշնակցական նախարարներից ոչ պակաս ուրախությամբ»,- գրում է թերթը:

«Հրապարակ». Ընտանեկան հավաքույթ՝ քաղաքական էլիտայի մասնակցությամբ

Թերթի տեղեկություններով` մի քանի օր առաջ «Օջախ» ռեստորանային համալիրի փոքր սրահում տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի մեկ տարեկան թոռնիկի` Տիգրանի մկրտության արարողությունը:

«Միջոցառումը եղել է հիմնականում ընտանեկան: Քաղաքական էլիտայից շատ հրավիրյալներ չեն եղել. ներկա են եղել Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Վիգեն Սարգսյանը, Լևոն Յոլյանը, Տարոն Մարգարյանը: Չի եղել վարչապետ Կարեն Կարապետյանը: ՀՀԿ երիտթևն է ներկա եղել` Աշոտյան, Շարմազանով, Հովիկ Հովսեփյան, Գյումրու` Արման Սահակյան քառամիասնությամբ, որպես փոքրիկի հոր` Հայկի ընկերներ: Հետաքրքիր է, որ ներկա են եղել նաև Արայիկ Գրիգորյանը, Ռուբեն Հայրապետյանը, Սամվել Ալեքսանյանը, Առաքել Մովսիսյանը և ՍԱՍ-ի Արտակը»,- գրում է թերթը:

«Հայոց աշխարհ». Թուրքական շանտաժ՝ Հայաստանի և Ռուսաստանի նկատմամբ

Арцрун Ованнисян - Sputnik Արմենիա
Հայաստանը դիմել է ԵԱՀԿ–ին Ադրբեջանի զորավարժությունների կապակցությամբ

Մայիսի 3-ին Սոչիում նախանշված Պուտին-Էրդողան հանդիպման նախօրեին «Հայոց աշխարհ» թերթն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով անցկացվող թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին, որոնք, հոդվածագրի բնորոշմամբ՝ «ՀՀ-ի և Արցախի դեմ ուղղված կոլեկտիվ շանտաժի տպավորություն են թողնում»:

«Եթե Ռուսաստանի ռազմաքաղաքական սերտ դաշնակցի տարածքում տեղակայված ռուսական ռազմական հանգրվանի հարևանությամբ մայիսի 1-5-ը կազմակերպվում են զորավարժություններ և նույն օրերին՝ մայիսի 3-ին, Էրդողանը թռչում է Սոչի՝ հանդիպելու Վ.Պուտինի հետ, ապա ռուսական կողմը բոլոր հիմքերն ունի այս ամենը գնահատելու որպես ակնհայտ շանտաժ ոչ միայն Հայաստանի, այլև հենց իր դեմ»,- եզրակացնում է թերթը:

Русская версия

Լրահոս
0