00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վարդանյան եղբայրները «Минута славы» նախագծում․ Դրանք ուժեղ զգացողություններ են

© Страница в ВКВыступление братьев Варданян
Выступление братьев Варданян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եղբայրներ Անդրանիկ և Գևորգ Վարդանյանները, դուետով ելույթ ունենալով ուժային ակրոբատիկայի ժանրում, դարձել են ռուսական Առաջին ալիքի «Минута славы» նախագծի հոբելյանական թողարկման հաղթող։ Իրենց զգացողությունների և մասնագիտության ընտրության մասին եղբայրները պատմեցին Sputnik Արմենիային։

Այն մասին, թե ինչ ճանապարհ են ստիպված եղել անցնել, որպեսզի դառնան առաջնակարգ ուժային ակրոբատներ, Sputnik Արմենիայի հարցազրույցի ժամանակ պատմեցին Գևորգ և Անդրանիկ Վարդանյանները։ Զրուցեց Լիլիթ Հարությունյանը։

-Գևորգ, ի՞նչ զգացիք, երբ իմացաք, որ դարձել եք «Минута славы» շոուի հաղթող։

Անհնար է փոխանցել ողջ ուրախությունը, որը պատել էր ինձ այդ պահին, դա այնքան անսպասելի էր։ Այդպիսի զգացմունքներ երբեք չեմ ունեցել ելույթներից։

-Ի՞նչ տվեց ձեզ «Минута славы»-ն։

Փորձ, փառք, նոր ծանոթություններ և շատ ու շատ զգացողություններ։

-Անդրանիկ, իսկ դուք սպասու՞մ էիք, որ այդքան հեռու կգնաք։

Երբ մենք գնում էինք շոու, չէինք մտածում հաղթանակի մասին։ Մենք նույնիսկ չէինք հետևում հաղորդմանը, չէ՞ որ դա շատ էներգիա է տանում․․․

Выступление братьев Варданян - Sputnik Արմենիա
Հայ դյուցազունները հաղթեցին «Минута славы» նախագծում

Դու ուղղակի փորձում ես անջատվել և զբաղվել միայն քո գործով, որպեսզի ամեն ինչ հարթ լինի, քանի որ դա հեռուստատեսություն է, և դու սխալվելու իրավունք չունես։ Մի սխալը կարող է ջնջել այն ամենը, ինչ դու արել ես մինչ այդ։

Մեր նպատակն էր արժանավայել ելույթ ունենալ, այդ ժանրը այլ կերպ հնարավոր էլ չէ ցույց տալ, դրա համար պատասխանատվության և սթրեսի չափը չափազանց բարձր էր։ Բացի այդ, մենք ներկայացնում էինք ոչ միայն մեզ, այլ նաև Հայաստանը։ Անհրաժեշտ էր դուրս գալ, աշխատել մաքուր, գեղեցիկ՝ ինչպես մենք կարողանում ենք։

-Եղե՞լ են ձեր ընտանիքում ակրոբատներ կամ լարախաղացներ։

Այո, հորեղբայրս՝ Վարդան Վարդանյանը, կրկեսի արտիստ է, աշխատում է էկվիլիբրիստ՝ աթոռների վրա։ Նա մեզ մարզել է երեք տարեկան հասակից, տնային պայմաններում։ Մեզ դուր էր գալիս այն, ինչով նա զբաղվում էր, մենք շատ էինք հպարտանում նրանով։ Հորեղբոր հետքերով՝ սկզբում եղբորս հետ զբաղվում էինք լարախաղացությամբ, հետո որոշեցինք ուժային համար պատրաստել։ Շատ դժվար էր, որովհետև մենք նույն քաշային կարգում ենք։ Շատ մարզվում էինք, շատ աշխատում, և արդյունքում շատ ավելի լավ ստացվեց, քան սպասում էինք։

-Հաշվի առնելով, որ եղբորդ հետ քաշով գրեթե չեք տարբերվում, ինչպե՞ս բաշխեցիք դիրքերը։

Գևորգը մեկ տարի մեծ է ինձնից, և մանկությունից ես միշտ մի քիչ կարճ եմ եղել նրանից, դրա համար որոշեցինք՝ քանի որ ես փոքր եմ և ավելի թեթև, ես կկատարեմ վերևի վարժությունները։ Հետո, երբ քաշս ավելացավ, այլ ելք չկար, այդպես էլ շարունակեցինք (ժպտում է)։

-Այժմ դուք ապրում եք Մոսկվայում և ելույթ եք ունենում կրկեսում, այդպե՞ս է։

Այո, եթե կարելի է այդպես ասել։ Բանն այն է, որ մոտ ութ ամիս մենք հյուրախաղերի ենք լինում այլ քաղաքներում։ Երբեմն արտասահման ենք մեկնում, երբ հրավիրում են գալա ներկայացումների։

Роман Халафян - Sputnik Արմենիա
«Փառքի րոպե». Պոզները պաշտպանել է Խալաֆյանին, Յուրսկին հիացած է Վարդանյաններով

Բայց հիմնականում հյուրախաղերի ենք լինում Ռուսաստանում, որովհետև մեր կրկեսային խումբը շատ մեծ է, ունենք մոտ 300 կենդանի, որոնց շատ դժվար է տեղափոխել Եվրոպա, այլ պետություններ։ Մենք աշխատում ենք «Թագավորական կրկես», «Բարոնետի» կրկեսային շոուներում։ Առանց չափազանցության կարելի է դրանք համարել ամենալավը ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև աշխարհում։ Դա Գիա Էրաձեի կոլեկտիվն է։ Նա Վրաստանի վաստակավոր արտիստ է, շատ տաղանդավոր պրոդյուսեր, որը մեզ զարգանալու հնարավորություն է տալիս։

-«Минута славы»-ում Սերգեյ Յուրսկին նշեց, որ ուժային ակրոբատիկան մի ժանր է, որում զարգացում չի եղել, բայցևայնպես, ձեզ հաջողվեց նոր խթան հաղորդել դրան։ Ինչպիսի՞ն կլինի ձեր հետագա գործունեությունը։

Բնականաբար, մենք ունենք մեր պլանները։ Երազում ենք զարգացնել կրկեսային արվեստը։ Մենք հասկացել ենք, որ դա մեր ապագան է և գնում ենք դեպի այն՝ ստեղծելով նոր համարներ։ Այժմ ծրագրում մենք համար ուղտերի հետ։ Դա ակրոբատիկայի հնագույն տեսակներից է, որը մենք վերականգնեցինք և որում մտցրեցինք նորամուծություններ։

-Ժյուրիի անդամներից ու՞մ կարծիքն էր ձեզ համար ավելի նշանակալի։

Բնականաբար, Սերգեյ Յուրսկունը, քանի որ շատ բան է նրան կապում կրկեսի հետ, նա շատ լավ հասկանում է կրկեսային հնարքները, գիտակցում է դրանց բարդությունը։ Դրա համար էլ նա միշտ առանձնացնում էր մեզ, հասկանում էր, թե ինչ դժվարությունների միջով ենք անցնում դրանք կատարելու համար։ Եվս մեկ անգամ նշեմ, որ եթե ես 15 կգ թեթև լինեի եղբորիցս, ավելի հեշտ կլիներ։ Սակայն միանման քաշային կարգը շատ դժվարացնում է համարը, և Յուրսկին դա շատ լավ հասկանում էր։

-«Минута славы»-ում մասնակցությունից հետո ստացվե՞լ են հետաքրքիր առաջարկներ։

Այո, առաջարկություններ եղել են, բայց ուզում եմ նշել, որ մեզ համար կարևոր է զարգանալ մեր կոլեկտիվում։ Երբ հրավիրում են գալա ներկայացումների, ապա կարելի է թռչել, մասնակցել և վերադառնալ։ Սակայն հիմնականում, մեզ առաջարկում են երկարատև պայմանագրեր, որոնցից ստիպված ենք լինում հրաժարվել։ Այստեղ հարցը նույնիսկ փողը չէ (գիտեմ, որ այդ դեպքում կարելի է շատ փող աշխատել), պարզապես մենք ավելի շատ ֆանատ ենք, քան բիզնեսմեն։

-Իսկ երկրպագուհիների բանա՞կը, երևի նույնպես համալրվել է։

Մեզ շատ են գրում և ոչ միայն՝ երկրպագուհիները։ Հաղորդագրություններ են ուղարկում մեծահասակները, երեխաները, որոնք հպարտանում են մեր աշխատանքով։ Դա շատ հաճելի է, հատկապես, երբ ամբողջ աշխարհից գրում են մեր հայրենակիցները։ Նրանք հպարտանում են մեզնով, իսկ մենք, մեր հերթին, հպարտանում են, որ հայ ենք։

-Դուք ծնվել եք Երևանում, քանի՞ տարի եք ապրել Հայաստանում։

Роман Халафян - Sputnik Արմենիա
Ռոման Խալաֆյան. ձեռքերի ճարպկություն և ոչ մի խարդախություն

Մինչև ինը տարեկան։ Հետո աշխատել ենք Արաբական Միացյալ Էմիրություններում, Եվրոպայում, ապա ծառայել ենք հայկական բանակում և հետո սկսել աշխատել, հիմնականում, Ռուսաստանում։

-Դուք հասցրել եք նաև ծառայե՞լ։

Այո, ցավոք, բանակը շատ ժամանակ խլեց մեզնից՝ մոտ 3-4 տարի։ Սկզբում եղբայրս էր ծառայում, ապա ես։ Վերականգնվելը շատ դժվար էր, կարծես թե զրոյից ես սկսում։ Բայց մեզ հաջողվեց լրացնել բաց թողնվածը։

-Բանակում հնարքներ ցույց տալի՞ս էիք։

Եղբորս հետ կես տարի ենք ծառայել միասին, բայց մեզ շատ համեստ էինք պահում։ Բնականաբար, ավելի ուժեղ էինք այն առումով, որ ավելի շատ արտակորում էինք անում, ավելի շատ վազում էինք, առանձնանում էինք դիմացկունությամբ։

-Ունե՞ք այլ հոբբի, բացի ուժային ակրոբատիկան։

Մենք այնքան ենք սիրում մեր աշխատանքը, այնքան ուժ ենք ներդնում դրա մեջ, որ հոբբիի համար ժամանակ չի մնում։ Սակայն մեզ շատ է դուր գալիս ճանապարհորդել, եղել ենք շատ երկրներում, քաղաքներում։ Դա կարելի է համարել մեր հոբբին։

Русская версия

Լրահոս
0