00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռոման Խալաֆյան. ձեռքերի ճարպկություն և ոչ մի խարդախություն

© МослентаРоман Халафян
Роман Халафян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանի առաջին ալիքով հեռարձակվող «Փառքի րոպե» ("Минута славы") հեռուստաշոուի ժյուրիի անդամներին և հանդիսատեսին գերած իլյուզիոնիստ Ռոման Խալաֆյանն իր կյանքն առանց աճպարարության չի պատկերացնում և շատ է ուզում Հայաստան այցելել։

Ռոման Խալաֆյանը Sputnik Արմենիային պատմել է, թե ինչ է իլյուզիոնիզմը, խոսել է իր հայկական արմատների և ապագա ծրագրերի մասին։ Զրուցել է Լիլիթ Հարությունյանը։

- Ո՞ր տարիքում եք ցույց տվել ձեր առաջին աճպարարությունը և երբ հասկացաք, որ ուզում եք դրանով ավելի լուրջ զբաղվել։

— Եթե խոսենք ամենաառաջին աճպարարության մասին, ապա երևի վեց տարեկանում է դա եղել, բայց այն ժամանակ ես դրանով չէի զբաղվում, պարզապես քույրս խաղաթղթերով հասարակ աճպարարություն ցույց տվեց, և ես այն կրկնեցի։ Իսկ այդ արվեստը գիտակցաբար սկսեցի ուսումնասիրել արդեն 13 տարեկանում։

Dewar's чтения с Владимиром Познером - Sputnik Արմենիա
Վլադիմիր Պոզներ. «Հայերն ուղղակի ցնցող են»

Սկսեցի զբաղվել այնպիսի խանդավառությամբ, որ ինձ այլևս ոչինչ չէր հետաքրքրում։ Իսկ 15-16 տարեկանում հասկացա, որ ուզում եմ կյանքս կապել դրա հետ։

- Ձեր ապագան կապո՞ւմ եք այդ ոլորտի հետ։

— Անկասկած։ Ասեմ ավելին, ես ինձ ոչ մի տեղ, բացի այս ոլորտից չեմ պատկերացնում։ Աճպարարությունն ու իլյուզիան ինձ համար ամեն ինչ են։

- Ունեցե՞լ եք ուսուցիչ կամ Ձեր ընտանիքում իլյուզիոնիստներ կա՞ն։

— Մեր ընտանիքում նման բան երբեք չի եղել։ Իսկ ուսուցչի առումով բախտս բերեց։ Աճպարարության իմ առաջին մրցումների ժամանակ ես մի մեծահասակ աճպարարի հանդիպեցի, ավելի ուշ պարզվեց, որ նա իմ քաղաքից էր։ Անունը Դմիտրի Մոսին է։ Նա մեծ դեր խաղաց իմ կյանքում։ Եթե նա չլիներ, ես հավանաբար նման մակարդակի չէի հասնի։ Անչափ շնորհակալ եմ նրան։

- Ո՞վ է Ձեր կուռքը։ Հայտնի իլյուզիոնիստներից ո՞ւմ կցանկանայիք նմանվել (Դևիդ Կոպերֆիլդ, Դինամո)։

— Կան մարդիկ, որոնց ես շատ էի ուզում նմանվել, օրինակ` Դևիդ Կոպերֆիլդին, Լանս Բերտոնին (առաջին աճպարարը, որի համար Լաս Վեգասում առանձին թատրոն են կառուցել, և նա մինչև այսօր ելույթ է ունենում այնտեղ), Ջեֆ Հոբսոնին, որն աշխարհի առաջատար աճպարարներից մեկն է և աշխատում է comedy ժանրում, նա նաև «The illusionists» համաշխարհային շոուի ռեզիդենտ է։

- Ինչպե՞ս եք որոշել զարմացնել աշխարհին։

— Ձեռքերի ճարպկություն և ոչ մի խարդախություն։ Առանց մեծ արկղերի օգտագործման։

- Ի՞նչ կտա Ձեզ ռուսական շոուի մասնակցությունը։

— Ես ուզում եմ այնպես անել, որ մարդիկ մի բան հասկանան` աճպարարն այն մարդը չէ, որը նրանց խաբում է գնացքներում։ Եվ պարտադիր չէ, որ նա աշխատի կրկեսում և թաշկինակով աճպարարություն անի։ Ուզում եմ, որ բոլորն իմանան` որքան հզոր արվեստ է դա, որ աճպարարը կարող է նույնքան պահանջված լինել, որքան էստրադային շատ արտիստներ։

- Ապագայի հետ կապված ի՞նչ ծրագրեր ունեք։

Роман Халафян - Sputnik Արմենիա
Խալաֆյանը «հայկական վայրկյանով» երկարաձգեց ռուսական «Փառքի րոպեն»

— Ապագայում ծրագրում եմ մենահամերգ տալ։ Սա առայժմ ամենախոշոր ծրագիրն է (ժպտում է)։

- Պատմեք Ձեր հայկական արմատների մասին։ Վաղու՞ց եք բնակվում Մոսկվայում։ Հայաստանում եղե՞լ եք։ Ձեր ընտանիքը պահպանո՞ւ մ է ազգային ավանդույթները։

— Ծնողներս Բաքվի հայեր են։ Որոշ պատճառներով նրանք ստիպված են եղել հեռանալ այնտեղից։ Տեղափոխվել են Մոսկվա, հայրս աշխատանքի բերումով երկու շաբաթով մեկնել է Խարկով, և այնպես է ստացվել, որ 25 տարի մնացել է այնտեղ։ Ես ծնվել եմ Խարկովում, բայց 16 տարեկանից փորձել եմ ինքնահաստատման ուղիներ փնտրել Մոսկվայում, և ահա գտա (ժպտում է)։

Ցավոք, Հայաստանում չեմ եղել… Պատմական հայրենիք այցելելն իմ ամենագլխավոր ցանկություններից է։ Հուսով եմ` շուտով դա ինձ կհաջողվի։ Ու թեև ես ոչ մի անգամ չեմ եղել իմ հայրենիքում, բայց ծնողներս ինձ դաստիարակել են հայկական ոգով։ Մեր ընտանիքը հարգում է հայկական ավանդույթները և 90 տոկոսով պահպանում դրանք։

Русская версия

Լրահոս
0