00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Զոհվածի մայր
Մեր հող ու ջուրը պաշտպանենք, որ մեր երեխեքի արյունը ջուր չդառնա․ զոհվածի մայր
19:06
1 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը կմտնի եվրոպական ավիաընտանիք

© Sputnik / Asatur YesayantsАэропорт Звартноц
Аэропорт Звартноц - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի և ԵՄ–ի միջև Եվրոպայի միասնական ավիաշուկայում Հայաստանը ներառելու բանակցությունների առաջին փուլը թույլ կտա մոտ ապագայում համաձայնագիր ձևակերպել։ Դրանում համոզված են եվրոպական պատվիրակության և ՀՀ քաղավիացիայի ներկայացուցիչները։

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. Հայաստանի և ԵՄ-ի միջև Եվրոպայի միասնական ավիաշուկայում Հայաստանը ներառելու մասին համաձայնագրի վերաբերյալ բանակցությունների առաջին փուլը թույլ կտա որոշել համաձայնագրի ձևակերպման ժամկետները։ Այդ մասին ապրիլի 27-ին Երևանում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Հայաստանի քաղավիացիայի վարչության ներկայացուցիչները և ԵՄ ավիացիոն համաձայնագրերի բանակցային հանձնաժողովի անդամները։

«Այսօր նշանակալի օր է, քանի որ մենք նախապատրաստվում ենք անցկացնել բանակցային առաջին փուլը երկու կողմերի համար կարևորագույն համաձայնագրի շրջանակներում։ Այն թույլ կտա խորացնել փոխադարձ կապը Հայաստանի և Եվրոպայի միջև»,- լրագրողների հետ զրույցում ասաց դեսպան, Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին։

Համաձայնագիրը Հայաստանին թույլ կտա դառնալ եվրոպական մեծ ընտանիքի ավիաշուկայի անբաժան մասը, ինչը հարևան Թուրքիայի և Ադրբեջանի հետ տրանսպորտային հաղորդակցություն, ինչպես նաև ելք դեպի ծով չունեցող Հայաստանի համար առանձնահատուկ կարևոր է։ Սվիտալսկին համոզված է` հայկական ավիաշուկան հետաքրքիր է եվրոպական ընկերություններին։ Իսկ նրանց մուտքը թույլ կտա առողջ մրցակցության մթնոլորտ հաստատել։

«Armenia» ավիաընկերության օդաչուն Boeing 737-ի կապիտան է դարձել - Sputnik Արմենիա
Հինգ տարվա մեջ առաջին կոչումը. «Armenia»–ի օդաչուն կապիտան է դարձել

«Հայաստանը Եվրոպայի գեղեցկագույն անկյուններից մեկն է, որը մինչև վերջ դեռ չեն բացահայտել եվրոպացիները»,- ասաց Սվիտալսկին։
Նրա տեսակետը կիսում է Եվրոպական Հանձնաժողովի Ավիացիոն համաձայնագրերի ստորաբաժանման ղեկավարի տեղակալ, ԵՄ բանակցային խմբի ղեկավար Կլաուս Գեյլը։

Նա ընդգծեց, որ նման համաձայնագրեր արդեն ստորագրվել են մի շարք երկրների հետ։ Այն ոչ միայն նպաստում է տնտեսական աճին, ավիափոխադրումների ծավալների ավելացմանը և զբոսաշրջության զարգացմանը, այլև գների իջեցմանը։

«Եվրոպայում ավիացիան տնտեսության կարևորագույն բաղկացուցիչ է։ Համաձայնագիրը շահավետ կլինի ինչպես Եվրոպայի, այնպես էլ Հայաստանի համար, որը եվրոպական մեծ ավիաընտանիքի անդամ կդառնա»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գեյլը։

Բանակցությունների առաջին փուլը և հետագայում համաձայնագրի ստորագրումը քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ, ՀՀ բանակցային խմբի ղեկավար Սերգեյ Ավետիսյանն անվանեց բեկումնային և կարևոր։ Հայաստանն այսօր մտադիր է միասնական իրավական դաշտ ստեղծել ԵՄ բոլոր երկրների հետ։

«Համաձայնագրի ձևակերպման կոնկրետ ժամկետների մասին մենք կարող ենք խոսել միայն բանակցություններից հետո, սակայն համոզված եմ, որ այն չի ուշանա»,- հանդիպմանն ասաց Ավետիսյանը։

Самолеты турецкой авиакомпании Pegasus - Sputnik Արմենիա
Հայաստանը ողջունում է թուրքական ընկերության մուտքը երկրի ավիաշուկա

Բանակցությունների առաջին փուլի շրջանակներում կքննարկեն նաև «Հինգերորդ ազատության մասին» օրենքը, որը ավիաընկերություններին իրավունք է տալիս ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ իրականացնել արտասահմանյան մեկ երկրից մյուսը։

Համաեվրոպական ավիացիոն տարածքին` European Common Aviation Area (ECAA), Հայաստանի միանալու վերաբերյալ բանակցությունները սկսվել են 2014 թվականից։ Այն ենթադրում է ECAA ցանկացած երկիր և քաղաք և հակառակ ուղղությամբ թռիչքների իրականացում։

Հայկական երկնքի ազատականացման մասին 2013 թվականին ընդունած որոշումը պետք է հանգեցնի առողջ մրցակցության ու տրամադրվող ծառայությունների սակագնի նվազեցման` այդպիսով մեծացնելով ուղևորահոսքը։ Հայաստանն արդեն ազատականացրել է օդային հաղորդակցությունը 14 երկրի հետ, մասնավորապես` Ռուսաստանի, Ավստրիայի, Իրանի, Իսպանիայի, Քաթարի և Շվեյցարիայի։

Այժմ հայկական շուկայում գործում է երկու ընկերություն` «Armenia»-ն և «Տարոն Ավիան»։

Русская версия

Լրահոս
0