00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սևակ Ավանեսյան․ Հայաստանը կատարյալ երկիր է գլուխգործոց ստեղծելու համար

© FB ProfileВиолончелист Севак Аванесян
Виолончелист Севак Аванесян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մասնագիտական մեծ վերելքների հասած հայերին նվիրված «Հաջողության գաղտնիքը» նախագծի շրջանակում Sputnik Արմենիան պատմում է թավջութակահար Սևակ Ավանեսյանի մասին, որը 15 տարի դադարից հետո եկել է հայրենիք որպես Համահայկական նվագախմբի կոնցերտմայստեր:

Սևակ Ավանեսյանը հայ հասարակությանը հայտնի եղավ, երբ բավականին երիտասարդ տարիքում դարձավ Բելգիայի ազգային նվագախմբի կոնցերտմայստեր։ Sputnik Արմենայի հետ հարցազրույցում նա պատմեց իր արվեստի և սիրելի ֆիլմի մասին։ Զրույցը վարեց Լիլիթ Հարությունյանը։

Սևակ, երաժշտի տաղանդը ձեզ մոտ արտահայտվեց դեռ վաղ հասակում: Այդ հանգամանքը որևէ դեր խաղա՞ց, որպեսզի ձեր ընտանիքը որոշի տեղափոխվել Բելգիա։

— Նախ և առաջ, կցանկանայի նշել, որ հնարավոր է դառնալ լավ երաժիշտ Հայաստանում, քանզի մինչ օրս մեր երկրում ապրում են լեգենդար երաժիշտներ և դասախոսներ: Այդուամենայնիվ, կարծում եմ, որ մեր մասնագիտության համար լավագույն ստեղծագործելու միջավայրը Եվրոպան է, քանի որ վերջինս դասական երաժշտության բնօրրանն է:

© FB Profile Սևակ Ավանեսյան
Виолончелист Севак Аванесян - Sputnik Արմենիա
Սևակ Ավանեսյան

 

Հայաստանն առաջին անգամ ձեր մասին լսեց այն ժամանակ, երբ դուք դարձաք Բելգիայի ազգային նվագախմբի առաջին թավջութակահարը: Ի՞նչը ստիպեց ժյուրիի անդամներին, որ գրեթե 1000 մասնակցի միջից հենց ձեզ ընտրի։

— Անկեղծ ասած, դժվարանում եմ պատասխանել այդ հարցին, քանի որ մասնակիցների մեջ կային հիասքանչ երաժիշտներ և ինձ նրանցից բարձր դասելը սխալ եմ համարում: Կարելի է ասել, որ այդ օրը բախտը ժպտաց ինձ:

Որքա՞ն տևեց ձեր համագործակցությունը և ինչո՞վ եք զբաղվում ներկա պահին։

— Համագործակցությունը տևեց մոտ երկու տարի, իսկ այժմ կենտրոնացել եմ սոլո կարիերայիս վրա, քանզի տվյալ պահին դժվարանում եմ համատեղել համերգներս նվագախմբի աշխատանքի հետ։

Նարեկ Հախնազարյանը Կուստուրիցայի նոր ֆիլմի երաժշտությունն է ձայնագրում - Sputnik Արմենիա
Նարեկ Հախնազարյանը նվագում է Կուստուրիցայի նոր ֆիլմի սաունդթրեքը

Բայց գտնում եմ, որ նվագախմբում նվագելուց հետո երաժշտությունը սկսում ես այլ կերպ ընկալել, և ամեն երաժիշտ իր կյանքում գոնե մի պահ պետք է նվագի այնտեղ։

Տվյալ պահին ես Երևանում եմ՝ 15 տարի բացակայությունից հետո։ Լինելու եմ Համահայկական նվագախմբի կոնցերտմայստեր, ապրիլի 24-ին մեծ համերգ ենք տալու։
(Այս ներկայացումը Համահայկական նվագախմբի համար կլինի առաջինը — խմբ․)

Ըստ Ձեզ` ո՞րն է հաջողության գրավականը՝ տաղա՞նդը, աշխատասիրությո՞ւնը, թե՞ հաջողությունը։

— Իհարկե, աշխատասիրությունը և տաղանդը ամենակարևոր գրավականներն են: Այդուամենայնիվ, հաջողությունից վեր եմ դասում այն որակյալ գործը, որ արվեստագետը ստեղծում է:

Կպատմե՞ք Ձեր անցած ճանապարհի ամենավառ և ամենահուզիչ դրվագների մասին:

— Ամեն անգամ, երբ նվագում եմ Դվորժակի թավջութակի կոնցերտը։ Շատերն այն համարում են բոլոր գործիքների համար գրված կոնցերտներից ամենահիասքանչը։

дизайнер Ваан Хачатрян - Sputnik Արմենիա
Վահան Խաչատրյան. «Հայաստանը հեռու է նորաձևության աշխարհից»

Հետաքրքիրն այն է, որ այս գործում, ինչպես Դվորժակի շատ գործերում, արտացոլվում է այն կարոտը, որ նա տածում էր իր հայրենիքի հանդեպ, քանզի լինելով ազգությամբ չեխ, նա ապրում էր արտերկրում։ Նա անց էր կացնում օրերը նավահանգստում՝ նայելով, թե ինչպես են նավերը գնում դեպի իր հայրենիք։ Միգուցե սա է պատճառը, որ այդ գործը ես լիովին այլ կերպ եմ ընկալում, քանի որ ինձ այնքան հոգեհարազատ է այդ զգացողությունը…

Գործի վերջում, երբ Դվորժակը իմանում է, որ իր ամենամեծ սերը՝ Ժոզեֆինան մահացել է, կոնցերտի հերոսական վերջը վերաբերում է իրենց սիրո երաժշտության թեմային։ Շատ հուզիչ է՝ գտնվելով բեմի վրա և ընկալելով այդ ամենը, հանդիսատեսին փոխանցել այդ զգացողությունը։

Որոշ լրատվամիջոցներ գրում էին, որ նվեր եք ստացել հայտնի թավջութակահար Միշա Մայսկից: Ի՞նչ նշանակություն ունեցավ Ձեզ համար այդ նվերը։

Леонид Агутин - Sputnik Արմենիա
Ագուտին. «Հայերի բնատուր հնարավորություններին կարելի է միայն նախանձել»

— Անկեղծ ասած, ոչ թե ստացել եմ նվեր, այլ Մաիսկին ինձ այն տրամադրել է անժամկետ: Համեմատելով բազմաթիվ լեգենդար գործիքների հետ՝ ինչպիսին են Ստրադիվարիուսի, Ամատի և այլ թավջութակները, իմ գործիքը շարունակում է հնչել բոլորից լավ:

Որպես երաժիշտ ինձ համար մեծ պատիվ է նվագել այս Գոֆրիլերի վրա, որի համար անչափ շնորհակալ եմ Միշա Մաիսկուն:

Ո՞ր երաժիշտների հետ կցանկանայիք նվագել նույն բեմում։

— Ինձ մեծ բախտ է վիճակվել նվագել բազում մեծ երաժիշտների հետ: Ցավոք սրտի, այն երաժիշտները, որոնց հետ կցանկանայի նվագել, այսօր արդեն մեզ հետ չեն:

Ո՞րն է Ձեր սիրելի ֆիլմը երաժշտության կամ երաժիշտների մասին։

— Այդպիսի ֆիլմեր շատ կան, բայց ամենասիրելին «Ամադեյն» է, Մոցարտի մասին։

Ձեր կարծիքով` Հայաստանում հնարավո՞ր է լուրջ հաջողությունների հասնել։

— Կախված է, թե ինչ նկատի ունեք հաջողություն ասելով։ Արդյո՞ք այն ասոցացվում է փառքի և հարստության, թե՞ բարձրարժեք արվեստի գործի հետ։ Վերջինիս համար Հայաստանը կատարյալ վայր է։ Իսկ առհասարակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ապրում ենք տեխնոլոգիական դարաշրջանում, անշուշտ, կարելի է նաև համատեղել այդ երկուսը։

Արդյո՞ք կուզենայիք մի օր վերադառնալ հայրենիք։

— Իհարկե, Հայաստանն իմ հայրենիքն է, իսկ տանից ավելի լավ տեղ չկա։

Русская версия

Լրահոս
0