00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:20
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Победа под Полтавой: почему Северная война продолжалась?
15:04
23 ր
Исторический ликбез
Полтавская битва: как русские шведов разгромили
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:19
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլ. Արփինե Հովհաննիսյանը մտածում է գնալ ԱԺ, իսկ Սեյրան Օհանյանը` ՌԴ

© Sputnik / Asatur YesayantsՄամուլ
Մամուլ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիան ներկայացնում է ապրիլի 21-ի մամուլի տեսությունը։

Հայկական ժամանակ. «Ուզում է ԱԺ գնալ»

Թերթի տեղեկություններով` արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ցանկանում է մանդատ ստանալ և գնալ նոր կազմավորված ԱԺ։

Арсен Михайлов и Князь Хасанов - Sputnik Արմենիա
ԱԺ-ում փոքրաթիվ լինելը փոքրամասնության ներկայացուցիչներին չի ընկճում

«Խնդիրն այն է, որ եթե Արփինե Հովհաննիսյանը նոր ձևավորվող կառավարությունում այս անգամ էլ նշանակվի արդարադատության նախարարի պաշտոնում, ապա ընդամենը մեկ տարի հետո նորից հրաժարական է տալու, քանի որ այդ ժամանակ ավարտվելու է Սերժ Սարգսյանի նախագահության ժամկետը։ Դրա հետ միաժամանակ ավարտվելու է կառավարության լիազորությունների ժամկետը, և այդ մարմինը վարչապետի ղեկավարությամբ հրաժարական է տալու։ Այդ ժամանակ արդեն հայտնի չէ` Արփինե Հովհաննիսյանը կվերանշանակվի՞ այդ պաշտոնում, թե՞ կմնա ձեռնունայն»,- գրում է թերթը։

Ժամանակ. «Ընդմիշտ կհեռանա»

Թերթի փոխանցմամբ` ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն այս օրերին գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում։

Баранка военной машины - Sputnik Արմենիա
Վառելիքի յուրացում ՊՆ զորամասից. մեղադրանք է առաջադրվել 6 անձի

«Չի բացառվում, որ այնտեղ ունեցած հանդիպումների արդյունքում Սեյրան Օհանյանը հայաստանյան քաղաքական ծրագրերին հրաժեշտ տա, ընդմիշտ տեղափոխվի Ռուսաստան և աշխատի ռուսական բանակում։ ՀՀ պաշտպանության նախկին նախարարն ու ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն շարունակում են շատ սերտ հարաբերություններ պահպանել։ Սեյրան Օհանյանը կարող է ղեկավար աշխատանքի անցնել ռուսական բանակի կրթական հաստատություններից մեկում»,- գրում է թերթը։

Փաստ. «Վրաստանի իշխանություններին ներքին խողովակներով բազմիցս զգուշացվել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն անպատիժ չի մնա»

Թերթի հյուրն է Վրաստանի հարցերով փորձագետ Ալիկ Էրոյանցը։ Նա խոսել է Վրաստանի իշխանությունների կողմից ցեղասպանության ճանաչման գործընթացների մասին։

Երևանում բացվել է հայտնի վրացի լուսանկարիչ, Վրաստանի նախկին փոխնախարար Յուրի Մեչիտովի «Վրաստան-կրկնակի էջեր» ցուցահանդեսը։ - Sputnik Արմենիա
Վրաստանի նախկին փոխնախարարի քառասուն տարիներն ու հայ դեսպանի խոստովանությունը

«Առայժմ ոչինչ չկա, պետք է սպասել մինչև ապրիլի 24-ը։ Բայցևայնպես, կարծում եմ, որ լուրջ ակնկալիքներ ունենալ պետք չէ, հատկապես եթե հաշվի առնենք նախորդ տարիների փորձն ու ընդհանրապես այդ հարցի վերաբերյալ դիրքորոշումը։ Իսկ այդ դիրքորոշման հիմնական պատճառը թուրքական գործոնն է, թուրք-վրացական հարաբերությունների գոյություն ունեցող բարձր մակարդակը։Արդեն քանի տարի է` Թուրքիան Վրաստանի առևտրային գործընկերն է։ Ուստի Վրաստանի տնտեսությունը չափազանց զգայուն է այդ հարաբերությունների նկատմամբ։ Տեղափոխվենք քաղաքական հարթություն` եթե Վրաստանը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, դա անարձագանք չի մնա, Անկարան հանդես կգա բավականին խիստ դիրքորոշմամբ, ըստ ամենայնի, կլինեն սպառնալիքներ, պատժամիջոցներ, ընդհուպ մինչև դիվանագիտական հարաբերությունների սառեցում»,- գրում է թերթը։

Իրավունք. «ՌԴ-ում «Եհովայի վկաներն» արգելվեցին, տարոսը մեզ»

Ռուսաստանի Գերագույն դատարանը «Եհովայի վկաների կառավարման կենտրոն» կազմակերպությունը ճանաչել է ծայրահեղական ու արգելել դրա գործունեությունը։

Армен Амирян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ամիրյան. «Աղանդավորությունը ցեցի նման կերել է բնակիչների ուղեղներն ու հոգիները»

«Մարտի վերջին արդարադատության նախարարությունը կասեցրել էր կառավարման կենտրոնի գործունեությունը, որը Ռուսաստանում «Եհովայի վկաների» կենտրոնական կազմակերպությունն է։ Արդարադատության նախարարությունը հավաստիացնում է, որ կազմակերպությունը ծայրահեղական գրականություն է տարածում։ «Եհովայի վկաները» պատասխան հայց են ներկայացրել Արդարադատության նախարարության դեմ` պահանջելով կազմակերպությունը ճանաչել քաղաքական ռեպրեսիաների զոհ։ Գերագույն դատարանը մերժել է այդ հայցը»,- գրում է թերթը։

Լրահոս
0