00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանցի միլիոնատերերից 8-ը հայ են

© crimeavectorРейтинговое агентство Forbes
Рейтинговое агентство Forbes - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ամենահարուստ ռուսաստանցիներից 8-ը ազգությամբ հայեր են: Ռուսական Forbes ամսագիրն այսօր հրապարակել է ՌԴ 200 ամենահարուստ գործարարների ցուցակը, որում 8 հայի անուն կա:

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի — Sputnik. Ռուսական Forbes հրատարակչությունն այսօր հրապարակել է ռուսաստանցի 200 ամենահարուստ գործարարների ցանկը, որում ռուսաստանաբնակ հայազգի 8 մեծահարուստ կա:

Ցուցակում առաջին հայը 18-րդ հորիզոնականը զբաղեցնող «Մագնիտ» ընկերության գործադիր տնօրեն, 49-ամյա Սերգեյ Գալիցկին է (նախքան ամուսնությունը՝ Հարությունյան): Նրա կարողությունը Forbes-ը գնահատում է 6,8 մլրդ դոլար:

90-ականների սկզբում Գալիցկին իր աշխատանքային ուղին սկսել է Կրասնոդարի կոմերցիոն բանկերից մեկում, ապա հիմնել սեփական առաջին առևտրային ընկերությունը: Գալիցկին նաև Կրասնոդարի ֆուտբոլային ակումբի սեփականատերն է:

Рубен Варданян - Sputnik Արմենիա
Forbes: Ռուսաստանի գործարար հայերը կարող են ազդել Հայաստանի ընտրությունների վրա

Ցուցակի 32-րդ հորիզոնականը զբաղեցրել է «Տաշիր Գրուպ» ձեռնարկության սեփականատեր Սամվել Կարապետյանը: Նրա կարողությունը Forbes-ը 3 մլրդ 400 մլն դոլար է գնահատել:

Forbes-ը փաստում է, որ 90-ականների սկզբում Սամվել Կարապետյանը եղբոր՝ Կարեն Կարապետյանի հետ հարստացել է Հայաստանի Տաշիր համայնքում ունեցած էմալապատված ամանեղենի գործարանի արտադրանքը Ռուսաստան արտահանելով: Հոդվածի հեղինակների խոսքով` հենց այս գործունեության արդյունքում էլ Սամվել Կարապետյանը Ռուսաստանում ձեռք է բերել առաջին գործնական կապերը:

2015 թ-ին «Տաշիրը» դարձավ Հայաստանի էլեկտրական ցանցերի սեփականատեր:

Սամվել Կարապետյանի կինը Best սպա-կենտրոնների ցանցի, դուստրը՝ «Սինեմա սթար» կինոթատրոնների ցանցի սեփականատերերն են:

48-րդ հորիզոնականում «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն, ազգությամբ հայ Դանիլ Խաչատուրովն է՝ 2 մլրդ ունեցվածքով:

Հետաքրքրական է, որ ապահովագրական բիզնես սկսելու միտքը Խաչատուրովը հղացել է այն ժամանակ, երբ 2000 թ-ին գողացել են նրա 3 ավտոմեքենաները:

Предприниматель, владелец группы Ташир Самвел Карапетян - Sputnik Արմենիա
Սամվել Կարապետյանն աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում է

Հաջորդ հայը ռուս գործարարների ցանկի 99-րդ հորիզոնականում բարերար Ռուբեն Վարդանյանն է, ում կարողությունը հաշվարկվում է 950 միլիոն դոլար:

Հետաքրքրական է, որ վերջին 2-3 տարիներին Ռուբեն Վարդանյանի կարողությունն անփոփոխ է մնացել, այն դեպքում, երբ 2011- 2015թթ-ին այն ավելացել էր 450 մլրդ դոլարով:

123-րդ հորիզոնականում ՙՍկարլետ՚ ընկերության սեփականատեր, մեր հայրենակից Ալբերտ Ավդոլյանն է՝ 800 մլն դոլար կարողությամբ: Անշարժ գույքի առք ու վաճառքի ամերիկյան Blockshopper կայքի տվյալներով, 2009թ-ին Ավդոլյանն ու նրա կինը՝ Ելենան 13 մլն դոլարով առանձնատուն են գնել Բևերլի Հիլզում:

146 և 147 հորիզոնականներում ռուսաստանաբնակ հայազգի եղբայրներ Նիկոլայ և Սերգեյ Սարկիսովներն են՝ յուրաքանչյուրը 700 մլն դոլար կարողությամբ: Հայազգի միլիոնատեր եղբայրների հայրը խորհրդային տարիներին Անաստաս Միկոյանի մտերիմներից էր, ով ակտիվ մասնակցություն է ունեցել ԽՍՀՄ արտաքին առևտրի նախարարության հիմնադրման գործում: Նախկին խորհրդային գործչի որդիներն այսօր իրենց ՙՌԵՍՈ-Գարանտիա՚ ընկերությամբ այսօր գրավում են ռուսաստանյան անշարժ գույքի ապահովագրության շուկայի 1/3-ը:

Ռուսաստանցի մեծահարուստների ցուցակում վերջին հայ գործարարը Mamba և Badoo ծանոթությունների ինտերնետ-ծառայության սեփականատեր Անդրեյ Անդրեևն է (Օհանջանյան): Նա իր 500 մլն դոլար կարողությամբ Forbes-ի ցուցակում 185-րդն է:

Ի դեպ, 2012 թ-ին Անդրևի կարողությունը 900 մլն դոլար էր կազմում, 2013-14թթ-ը՝ 800, իսկ 2015թ-ից սկսած՝ 500 մլն:

Համացանցային ծանոթությունների հաշվին հարստություն դիզած գործարարը, թեև գրանցված է ՌԴ-ում, բայց մշտապես բնակվում է Լոնդոնում:

Русская версия

Լրահոս
0