00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:08
43 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
3 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
32 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Գործադուլ անող վարորդներ
13:11
2 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Սուրեն Գրիգորյան
Փորձ է արվում քաղաքային իշխանության վրա ճնշում գործադրել
17:55
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանն ընտրում է Հայաստանը՝ շրջանցելով Թուրքիան ու Ադրբեջանը

© Sputnik / Владимир Федоренко / Անցնել մեդիապահոցГорода мира. Тегеран
Города мира. Тегеран - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն առաջարկել է Պարսից ծոցն ու Սև ծովը կապող միջանցք ստեղծել, որի գործարկման գրավականը կարող է լինել Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի ու Իրանի փոխգործակցությունը:

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի՝ Պարսից ծոցի ու Սև ծովի միջև միջանցք ստեղծելու առաջարկն իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններն այս պահի դրությամբ անիրագործելի են. այսպես են կարծում թե՛ Հայաստանի, թե՛ Վրաստանի փորձագետները։

Города мира. Тегеран - Sputnik Արմենիա
Իրանը՝ Պարսից ծոցի և Սև ծովի միջև

Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեի հետ համատեղ ասուլիսի ընթացքում Զարիֆը Պարսից ծոց — Սև ծով միջանցքի գործարկման պարտադիր պայման է համարել չորս երկրների` Վրաստանի, Իրանի, Հայաստանի ու Ադրբեջանի գործակցությունը։

Եթե այդ խոշոր նախագիծն իրագործվի, ապա մասնակից երկրները ոչ միայն տնտեսական դիվիդենտներ կունենան, այլև տարածաշրջանի առանցքային դերակատարների կարգավիճակ կստանան։ Տնտեսապես շահավետ այս նախագիծը կկարողանար ընդլայնել աշխարհագրությունը, նոր գործընկերներ ներգրավել, սակայն այսօր այդ ամենը պարզապես անհնար է։

«Տարածաշրջանի երկրներն առանց այսպիսի հեռանկարային նախագծերի շատ բան են կորցնում։ Սակայն հաշվի առնելով այսօրվա իրողությունները՝ նման գործակցությունն անհնար է», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսական հարցերի փորձագետ Գիա Խուխաշվիլին։

Նրա կարծիքով՝ լոկալ նախագծեր հնարավոր են և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի ուղղությամբ: Վրաստանը կարող է մասնակցել այն նախագծերին, որոնց մասնակիցները կլինեն Իրանը և Հայաստանը կամ Իրանը և Ադրբեջանը։ Մյուս կողմից՝ այս նախագծի իրագործմանը կարող է խանգարել Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի՝ վարած ակտիվ քաղաքականությունը, մասնավորապես պատժամիջոցների ռեժիմի հնարավոր խստացումը։

Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Ջոնի Մելիքյանը համամիտ է Խուխաշվիլիի հետ։ Այսօրվա դրությամբ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են դառնալ ոչ թե Պարսից ծոցը Սև ծովին կապող տարածաշրջանային նախագծի մասնակիցներ, այլ՝ զուգահեռ նախագծերի մասնակիցներ։

«Հնարավոր է երկու միջանցքի ստեղծում՝ «Իրան-Հայաստան-Վրաստան-Սև ծով» և «Իրան-Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա-Սև ծով»։ Պետք չէ մոռանալ նաև այն մասին, որ այժմ ընթանում է Բաքուն ու Թեհրանը կապող երկաթգծի շինարարությունը», — ասաց Մելիքյանը։

Նշանակում է, որ Հայաստանի պասսիվության դեպքում Իրանը, գնահատելով և ծանրութեթև անելով ռիսկերը, գլխավոր դաշնակից կնախընտրի Ադրբեջանին` որպես Եվրոպան և Հնդկական օվկիանոսը կապող միջանցք։

Флаги Ирана и Армении - Sputnik Արմենիա
Իրանը քաղաքական ու տնտեսական առումով հենվում է Հայաստանի վրա

Պաշտոնական Բաքուն լավ հնարավորություններ ունի։ Ադրբեջանն ունի զարգացած երկաթգծային ենթակառուցվածք, որն ավելի հարմար է մեծածավալ առևտուր իրականացնելու համար, բացի այդ, սերտ կապեր ունի Թուրքիայի և Իսրայելի հետ։ Նշանակում է՝ այս համատեքստում Իրանն իրեն ապահովագրելու համար կփորձի ազդեցությունը տարածել Ադրբեջանի վրա։

Իրանագետ Վարդան Ոսկանյանն ընդգծում է, որ իրանական կողմը քաջ գիտակցում է՝ Երևանը, ի տարբերություն Բաքվի, ավելի վստահելի գործընկեր է։ Իսկ դա մեծացնում է Հայաստանի առանքային դերակատար դառնալու հնարավորությունները Պարսից ծոց-Սև ծով միջանցքի կառուցման նախագծի իրագործման մեջ։

«Այդ նախագծի լոկոմոտիվը դառնալու հնարավորությունները կմեծանան, եթե մենք ժամանակին ավարտենք «Հյուսիս-Հարավ» մայրուղու կառուցումը։ Այդ դեպքում Պարսից ծոցն ու Սև ծովը կապող ճանապարհը կանցնի Հայաստանով՝ շրջանցելով Թուրքիան ու Ադրբեջանը», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Ոսկանյանը։

Հյուսիս-Հարավ միջանցքի կառուցումը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի և ընդհանրապես տարածաշրջանի համար։ Դա քննարկվող նախագծի իրականացման կարևոր տարրերից է, քանի որ Հյուսիս-Հարավը կդառնա Պարսից ծոցից Սև ծով տանող ամենակարճ ճանապարհը։

Հայկական կողմն իր հերթին պետք է ակտիվ աշխատի Սյունիքում, Իրանի հետ սահմանին ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) ստեղծման ուղղությամբ, որը կնպաստի հայ-իրանական հարաբերությունների խորացմանը։

Իրանի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը հերթական անգամ վերհանել է տարածաշրջանի չորս երկրների համագործակցության հարցը։ Իրանական քաղաքական գործիչներն այդ առաջարկով բազմաթիվ անգամ են հանդես եկել հայ գործընկերների հետ հանդիպումների ընթացքում։ Դա բարձրաձայնել է նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանին անցած տարվա դեկտեմբերին Հայաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ։

Պետք է նշել, որ երբ խոսվում է տարածաշրջանային տարբեր նախագծերի մասին, իրանցիները չեն մոռանում հայերին։ Եվրոպայից Հնդկական օվկիանոս տանող և Հայաստանով անցնող ճանապարհը մեր երկրին ոչ միայն տնտեսական առումով եկամտաբեր կլինի, այլև Հայաստանի կշիռը կբարձրացնի միջազգային ասպարեզում։

Русская версия

Լրահոս
0