ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. Իրանի արտգործնախարարը երկուշաբթի երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Վրաստան, որտեղ կկայանա վրաց-իրանական գործարար համաժողով հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ իրանցի նախարարը հայտարարել է Պարսից ծոցի և Սև ծովի միջև տրանսպորտային միջանցք ստեղծելու մտադրության մասին, ինչը «կնպաստի մարդկանց մերձեցմանը»:
«Մենք քննարկել ենք մի շարք հարցեր, այդ թվում՝ էներգետիկայի, տարանցիկ փոխադրումների, տնտեսության, գյուղատնտեսության ոլորտում մեր երկրների համագործակցությունը:»,- ասել է Ջանելիձեն:
Վրացի նախարարը նաև հայտնել է, որ վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին շաբաթվա վերջին կմեկնի Իրան: