00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ծխելու վնասները և «ծխախոտային» պատմություններ

© Sputnik / Александр Уткин / Անցնել մեդիապահոցКурение
Курение - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիրն անդրադարձել է ծխելու թեմային և մի քանի հետաքրքիր պատմություններ ներկայացրել ծխելու վնասակարության մասին:

Դմիտրի Կոսիրև

Այսօր ես մի քանի պատմություն կպատմեմ, որոնցից մեկն այն մասին է, թե ինչպես են Կալիֆոռնիայում զգուշացնում էլեկտրոնային սիգարետների վնասակարության մասին:

Նամակ՝ ծխախոտի մասին

Սա ոչ թե ռուս, այլ ամերիկացի հաքերների աշխատանքն է: Նրանք գտել են Կալիֆոռնիա նահանգի առողջապահության դեպարտամենտի ղեկավար Կարեն Սմիթի նամակը, սքրինշոթ են արել և հրապարակել համացանցում: Նամակը փողի մասին է, որը դեպարտամենտը մտադիր է ստանալ ամերիկյան մի հիմնադրամից՝ հավանաբար էլեկտրոնային սիգարետների դեմ պայքարի ֆինանսավորման համար: Սակայն հանրությունը նման պայքարին բացասաբար արձագանքեց, այդ պատճառով հիմնադրամի թեման փակվեց և… Մնացածը պետք է բառացի մեջբերել: Խոսքը մի կարգադրության մասին է, թե դեպարտամենտի աշխատակիցներն ինչ պետք է ասեն էլեկտրոնային սիգարետների վերաբերյալ:

«Ցանկացած զանգի պետք է պատասխանեն այն մարդիկ, որոնք ստացել են պրոֆեսոր Գլանտցի հրահանգներն այն մասին, թե ինչպես է պետք խոսել՝ շեշտադրում անելով «երեխաներ», «կախվածություն» բառերի և բուրումնավետության (հեղուկ՝ էլեկտրոնային սիգարետների համար — Դ.Կ.) վրա: Այդպես կարելի է ստանալ Կալիֆոռնիայի բնակիչների մեծ մասի աջակցությունը»:

Ո՞վ է Սթենթոն Գլանտցը: ԱՄՆ-ում ծխելու դեմ պայքարի ամենահայտնի պայքարողը: Ծխախոտի դեմ պայքարի գաղափարի հեղինակը հենց նա է, ընդ որում՝ նաև հոգեբանական առումով, ինչն էլ հենց նշված է նամակում:

Ավելի կոնկրետ. «Կարևոր է նաև (մեր վերջին հանդիպմանը մենք քննարկեցինք այդ հարցը) կենտրոնանալ «թունավոր և քիմիական նյութերի վրա», ինչը մեր դիրքորոշմանը ճշմարտացիություն կտա, և հուսով եմ՝ այն անմիջապես աջակցություն կստանա: Մեր լսարանն այդպիսին է. անպայման կուլ կտա խայծը: Աջակցությունն անխուսափելի կլինի: Ինչպես ասում է թանկագին Սթենթոնը, սա կարևոր միջոց է մեզ անհրաժեշտ աջակցությունը ստանալու համար, և ամեն գնով պետք է հասնել դրան՝ թեկուզ ճշմարտությունը մանիպուլյացի ենթարկելով: Գլանտցի հետ հարաբերությունների մասին տեղեկության արտահոսք չպետք է լինի: Նա անչափ թանկ է մեր հաստատության համար…»

Магазинная лавка. Сигареты - Sputnik Արմենիա
Անչափահասներին ալկհոլ և ծխախոտ վաճառելու արգելքը խստացվում է

Իսկ այժմ փորձարկում կատարեք: Զանգահարեք առողջապահության դեպարտամենտ՝ ոչ թե Կալիֆոռնիայի, այլ ձեր քաղաքի: Հարցրեք, թե որն է անվտանգ էլեկտրոնային սիգարետի վնասակարությունը: Եվ դուք կլսեք այն, ինչ հենց նոր կարդացիք. «երեխաներ», «կախվածություն», «բույրեր», «թույներ» և «քիմիական նյութեր»: Եվ դուք կընդունեք այդ խայծը, թեև սա ճշմարտության մանիպուլյացիա է: Այսպես է աշխատում միասնական կենտրոնից ամբողջ աշխարհին ուղղված հակածխախոտային արշավը: Որպես վերջաբան. Այդ նամակը ոչ ոք չի հերքել (ո՞վ պետք է հերքեր հաքերների հայտնաբերածը):

Դրախտը գարեջուրն է ու ծխախոտը

Իմ բրիտանացի ընկերոջ՝ Ֆրենկ Դևիսի բլոգում մի երկար էսսե կա ծխելու դեմ պայքարի փիլիսոփայական իմաստի մասին: Ես այն չեմ մեջբերի, այլ կներկայացնեմ ամենագլխավորը:

Իրականում, գրում է Ֆրենկը, ծխախոտի դեմ պայքարող ուժերի բողոքները բարոյական բնույթ ունեն, բայց այդ մասին չեն կարող ասել ու ստիպված հիմնվում են բժշկական շատ թույլ փաստարկների վրա:

Էթիկան այսպիսին է. բոլոր կենդանի էակները ստիպված են աշխատել ողջ մնալու համար: Սակայն այդ աշխատանքի էությունն ու նպատակն է այնպես անել, որ հնարավոր լինի ոչինչ չանել: Դրան են ուղղված մարդկային բոլոր հայտնագործությունները, օրինակ՝ ոտքով չքայլելու համար ստեղծված ավտոմեքենան:

Ստացվում է, որ մարդու համար կատարյալ գոյությունն անգործությունն է, ըստ էության՝ դրախտը, որտեղ կարելի է անդադար նստել այգում մեկ գավաթ գարեջրի և ծխախոտի «ընկերակցությամբ»: Սակայն կա նաև հակառակ տարբերակը՝ դժոխքը, որտեղ դու անդադար պետք է որևէ վատ բան անես (կտտանքների ենթարկվես, մի խոսքով, աշխատես):

Եվ այսպես, ասում է Ֆրենկը, մարդիկ, որոնք տեսնել չեն ուզում ծխողներին, դժոխային արարածներ են, և պարզապես նախանձում են մեզ:

Վաղածին լինելու պատճառը

Ահա ևս մի բլոգ, որը վարում է «անոնիմ» կեղծանունով հերթական բժիշկը (էքսպերիմենտալ հոգեբանության դոկտոր, գիտնական և դասախոս): Դե պարզ է՝ նա պետք է անանուն հանդես գար, եթե պայքարում է ծխելու դեմ պայքարողների դեմ և չի ուզում կորցնել աշխատանքը:

Եվ հատկապես, երբ գրում է ամենավախենալու բաների մասին. հիշեք Գլանտցի հրահանգները՝ պետք է անպայման կիրառել «երեխաներ» բառը: Իսկ այս պարագայում ավելի վատ՝ «չծնված երեխաներ» արտահայտությունը:

Электронная сигарета - Sputnik Արմենիա
Էլեկտրոնային սիգարետի պատճառով ամերիկացին զրկվել է ատամներից

Ուրեմն ես հավաքում եմ այն ստերը, որոնք թաքնված ծխախոտի տուփի վրա պատկերված սարսափազդու նկարների հետևում: Հավաքածուն գրեթե ամբողջական է, մնում է պարզել, թե ինչ բժշկական տվյալների վրա են հիմնվում նրանք, ովքեր գրում են մաշկի ծերանալու մասին, որն իբր առաջանում է ծխելու հետևանքով: Իսկ անանուն բժիշկը գրում է իմ հավաքածուի նախավերջին կետի մասին, ևս մեկ սարսափելի տեսարանի՝ այն է «վաղածնություն»:

Եվ այսպես, դեռ 1999 թվականին նրան խնդրել են վերլուծել հղիության ժամանակ ծխելու տվյալները: Ավելի ճիշտ, նրան խնդրել էին տվյալներ գտնել այն մասին, որ հղիները պետք է թողնեն ծխելը: Բժիշկը տվյալներ էր գտել հակառակի երևույթի վերաբերյալ:

Օրինակ, պետք էր ապացուցել, որ ծխելը հանգեցնում է վաղածնության և վաղաժամ ծննդաբերության: Ընդ որում ծխելու տակ պետք էր հասկանալ օրական նույնիսկ մեկ սիգարետ օգտագործելը (թեև օրական մեկ գավաթ գինին էլ է վնասակար համարվում):

Պարզվել է, որ հետազոտություն անցած ծխող կանանց երեխաների քաշը 3232 գրամ է, չծխողներինը՝ 3398: Վաղածին են համարվում 2270-ից պակաս քաշ ունեցողները: Ծխող և չծխող մայրերի մոտ վաղածին երեխաների քանակը նույնն է եղել:

Վաղաժամ ծնունդ է գրանցվել ծխող կանանց 4%-ի, չծխողների՝ 7,8%-ի մոտ: Չծխողների դեպքում 20%-ով շատ էր կեսարյան հատումների քանակը մեծ պտղի պատճառով: Նրանք հավանաբար շատ են ուտում՝ սթրեսից ազատվելու համար…

Ինչպես հասկացանք, այդ ուսումնասիրության արդյունքները դեն նետվեցին: Ուսումնասիրության պատվիրատու ապահովագրական ընկերությունները բացատրեցին, որ ճնշման են ենթարկվել կառավարության կողմից:

Եվ վերջում: Բժիշկն ինքը ոչ միայն չի ծխում, այլև ատում է ծուխը:

Русская версия

Լրահոս
0