ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի — Sputnik. Ամերիկացի Էնդրյու Հոլը տուժել է էլեկտրոնային սիգարետի պայթյունի պատճառով. նա կորցրել է ութ ատամ և դեմքի այրվածք ստացել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով New York Post-ին։
Ամերիկացին պատմել է, որ սարքը պայթել է բերանի մեջ։ Հոլը Facebook սոցիալական ցանցում լուսանկար է հրապարակել և նկարագրել, թե ինչ է տեղի ունեցել իր հետ։
«Ես էլեկտրոնային սիգարետ եմ ծխում (գիտեմ` սարսափելի է և լավ չէ), բայց այլևս չեմ անի նման բան։ Հուսով եմ, որ այս փաստը կօգնի նաև մյուս մարդկանց հրաժարվել սիգարետից», — գրել է Հոլը։
Լուսանկարներում երևում է տուժածի դեմքը, մի քանի ատամների բացակայությունը և այտի այրվածքը։ Երեք երեխաների հայրը հայտարարել է, որ ավելի քան մեկ տարի էլեկտրոնային սիգարետ է ծխել և անթույլատրելի ոչինչ չի արել, «բայց այն պայթել է հենց դեմքի մոտ»։