00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արշալույս Մարգարյան. «Պարտքը մեծ է, բայց վտանգավոր չէ»

© Sputnik / Gohar SargsyanАршалуйс Маргарян и Атом Маргарян
Аршалуйс Маргарян и Атом Маргарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կառավարության պարտքը, թեև անցել է ՀՆԱ-ի 50%-ի շեմից, դեռևս վտանգավոր ու մտահոգիչ չէ, այսօր ասաց Ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանը:

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի — Sputnik. Հայաստանի կառավարության պարտքը 2017թ-ի դրությամբ կազմում է ՀՆԱ-ի 52,3 տոկոսը: Այն թեև հատել է պարտքի մասին օրենքով սահմանված առաջին 50%-անոց շեմը, բայց Ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանի խոսքով, վտանգավոր ու մտահոգիչ չէ:

«Կա 50% և կա 60%: 50%-ն անցնելուց հետո մենք որոշակի փոխում ենք մեր վարքագիծը: Օրինակ, եթե 2015 թ-ի դեֆիցիտը 5.5%-ից մի փոքր ավելի էր, 2016-ինը, երբ արդեն կար այդ 50%-ն անցնելու փաստը, մենք դեֆիցիտը պլանավորել ենք 3%-ից մի փոքր պակաս: Դա օրենքի պահանջ է. երբ մենք 50%-ն անցնում ենք, այլևս չենք կարող 3%-ից ավել դեֆիցիտ ունենալ»,- ասաց Արշալույս Մարգարյանը:

Այդուհանդերձ, 50 %-անոց շեմն անցնելն ու պարտքի մեծ լինելն, ինքնին, ֆիննախի պաշտոնյայի համոզմամբ, այնքան մտահոգիչ չէ, որքան այն, որ բյուջեի ծախսերի մեջ արագ տեմպերով աճում է այդ պարտքի սպասարկմանն ուղղվող վճարների ծավալը:

Памятник армянскому драму напротив здания Центробанка - Sputnik Արմենիա
ՀՀ պետական պարտքն աճում է, բայց չի ծանրանում

Եթե 2-3 տարի առաջ պարտքի սպասարկմանն էր ուղղվում բյուջեի մինչև 2%-ը, ապա 2016 թ.-ին այդ ծախսն արդեն 9% է կազմել: Իսկ պարտքը հաղթահարելու և այն անցնցում կառավարելու միակ ճանապարհը, մասնագետի խոսքով, տնտեսական աճի և ՀՆԱ-ի աճն է: Իսկ քանի որ այս տարի առաջին եռամսյակում պաշտոնական տվյալներով 4%-անոց տնտեսական աճ է գրանցվել, ապա Արշալույս Մարգարյանի խոսքով, դա թույլ կտա 4%-ով նվազեցնել պարտքի սպասարկմանն ուղղվող ծախսերի տեսակարար կշիռը:

«Պարտք մենք միշտ վերցրել ենք հետ նայելով, որովհետև այդքան համարձակ չենք պարտք վերցնելիս, որքան ուրիշները: Այդ համարձակությունն էլ լավ տեղ չի տանում: Միջազգային պրակտիկայում կան դեֆոլտ անող երկրներ, որոնք մասնագիտություն են դարձրել դա: Վերջին 50 տարվա ընթացքում, ասենք՝ Արգենտինան, Մեքսիկան, Թուրքիան նվազագույնը յուրաքանչյուրը 13 անգամ դեֆոլտ են հայտարարել: Այսինքն, 5 տարի առանց դեֆոլտի չեն ապրում»,- ասաց Մարգարյանը:

Доллары США - Sputnik Արմենիա
Փորձագետ. պետական պարտքի կառավարումը Հայաստանում սկսվել է սպիտակ թղթից

Հայաստանը պարտքը վերադարձնելու այլ տարբերակ է ընտրել՝ թողարկում է պետական պարտատոմսեր, որոնց իրացման գումարներն էլ ուղղվում են պարտքը սպասարկելուն:
Ինչ վերաբերում է ներքին պարտքին, Հայաստանի կառավարությունը հիմնականում պարտք է բանկերին, ինչը այնքան էլ լավ չէ, բայց ավելի լավ է, քան 10 տարի առաջ էր:

«Իհարկե, այսօր շատ ավելի լավ է կառուցվածքը, քան նախկինում: Նախկինում 100%-ը բանկերի մոտ էր: Հիմա բանկերինը 70 %-ի չափ է: Նաև ապահովագրական ընկերությունների, ներդրումային գրասենյակների, ֆիզիկական անձանց մոտ կա պարտք: Բայց սա էլ չենք կարող ասել, որ 100%-անոց ճշմարտություն է: Քանի որ պարտատոմսը գրավի առարկա է, ֆիզիկական անձը կարող է այն գրավ դնել բանկում: Պարտատոմսի սեփականատերը նա է, բայց այս դեպքում, այն երևում է բանկում»,- մեկնաբանել Արշալույս Մարգարյանը:

ՀՀ պետական պարտքն այս պահին 2.9 մլրդ դրամ է, որից 2.651 մլրդ-ը կառավարության պարտքն է:

Լրահոս
0