00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:26
34 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
46 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
13:08
8 ր
«Հայաստանը»՝ պաշտոնանկությունների մասին
13:16
1 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսական էկրաններին Երևանի երաժիշտների մասին պատմող ֆիլմն է

© Sputnik / Асатур ЕсаянцЛевон Малхасян
Левон Малхасян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ապրիլի սկզբից Ռուսաստանի կինոթատրոններում կարելի է տեսնել ռեժիսոր Տատյանա Դանիելյանցի՝ Երևանի երաժիշտներին նվիրված վավերագրական ֆիլմը։ Ընդհանրապես, ոչ խաղարկային ֆիլմերը կինոթատրոններում գրեթե անհնար ու անհավանական բան են։

Sputnik-ի սյունակագիրը՝ որպես անհնար բաների ու պարադոքսների սիրահար, բնականաբար, հետաքրքրվել է և հիմա պատմում է տպավորությունները։

Sputnik, Լև Ռիժկով

Ամենահիանալի քաղաքը

Այն մասին, որ Երևանը հիասքանչ է, այս տողերի հեղինակը իմացել է մոտ քսան տարի առաջ։ Հենց այն ժամանակ էլ ծանոթացել է մի երևանցու՝ ստեղծագործող մարդու հետ։ Տիգրան Ղարիբյանցը (այդպես էր այդ մարդու անունը), Կրասնոդարում ռոք խումբ էր հավաքել, որը շատ խուլիգանական փանկ-ռոք էր նվագում։ Բնականաբար, Տիգրան Յուրևիչը կուռք էր դարձել երիտասարդների համար, որոնք նրան լսում էին բերանները բաց։

«Դու գիտե՞ք՝ ինչպես է կոչվում աշխարհի ամենահիանալի քաղաքը» — խորամանկորեն հարցնում էր փանկ-ռոքերը։ «Փարի՞զը», —ենթադրում էին երիտասարդները,- «Լո՞նդոնը, Ռիո դե Ժանե՞յրոն»։ «Երևանը» — հայտնում էր ռոք- գուրուն։ Դրան հետևում էր պանտոմիման, մատներ համբուրելը, բարձր հիացական բացականչությունները։ Այո, երգում էր նա ավելի լավ, քան խոսում։

Այդ իմացությունը արդեն հասցրել էր նստել հիշողությանս հատակին, երբ հանկարծակի Տատյանա Դանիելյանցի ֆիլմի դիտման ժամանակ գիտակցության մակերես դուրս եկավ։

Խորասուզում Երևանի մեջ

Երևանի մասին երաժշտական ֆիլմը այս տողերի հեղինակը դիտել է մոսկովյան Վավերագրական ֆիլմի կենտրոնում։ Միակ բանը, ինչ պետք է դրա մասին իմանալ՝ դահլիճի մթնոլորտը յուրահատուկ է։ Այն փոքր է, բայց նստարանները խորը ամֆիթատրոնի տեսքով են դասավորված, այնպես, որ դիմացի նստողի գլուխը ձեզ ոչ մի կերպ չի կարող խանգարել։ Ֆիլմերը ցուցադրվում են պարենային պահուստների հինավուրց շենքում, և հանդիսատեսը շրջապատված է հին էլեմենտներով։ Մի խոսքով՝ շատ հարմարավետ է, տրամադրում է խորասուզման այն ամենի մեջ, ինչ տեղի է ունենում էկրանին։

Монастырь на северо-западном побережье озера Севан - Севанаванк - Sputnik Արմենիա
Հայաստանի մասին պատմող նոր ֆիլմը ճանաչելի կդարձնի մեր երկիրը

Երևանը, իրոք, հիանալի էր։ Այդ զգացողությունը փոխանցվում է հանդիսատեսին։ Եվ ֆիլմի սկզբից մինչև վերջ ուղղոդում է գայթակղությունը՝ հանել կրեդիտ քարտը և տումս գնել դեպի այդ հրաշք-քաղաք։

Հիմա «Վեց երաժիշտ․․․» ֆիլմը կարելի է դիտել Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում։ Հետագա պլաններում կա Նովոսիբիրսկը և Ռուսաստանի մի շարք հարավային քաղաքներ։ Եվ մոտ ապագայում, հնարավոր է, Հայաստանը։

Ավելացնեմ, որ ցուցադրման ժամանակ ոչ մի հայ չկար։ Հանդիսատեսի մեծ մասը երիտասարդ աղջիկներ էին։ Ներկա էին նաև ոչ երիտասադ մոսկովյան մտավորկաններ։ Կար նաև մի մեծ ընտանիք, որի հայրը հիշեցնում էր բրիտանացի դերասան Հյու Գրանտին։ Կային երեխաներ, որոնք, երևի, ամենահիացած հանդիսատեսներն էին։

Եվ ահա՝ լույսը մարեց, ու դահլիճը սուզվեց Երևանի մեջ։ Երևի հենց սուզվեց, քանի որ վայրկենական խորասուզում տեղի ունեցավ, և քաղաքն ընդունեց հանդիսատեսին։

Դեռ կինոդիտումից առաջ Տատյանա Դանիելյանցը պատմում էր այս տողերի հեղինակին, որ երեք վավերագրական ֆիլմ է նկարահանել Վենետիկի մասին։ Եվ, ինչպես ես հետագայում համոզվեցի, նա լավ վարժվել է այդպիսի գեղեցկություններ նկարելիս։ Որովհետև, տեսնելով Երևանը նրա աչքերով, հանդիսատեսին միայն մնում է համբուրել մատներն ու գոչել, ինչպես դա անում էր Տիգրան Յուրևիչը։ Այդ քաղաքն, իսկապես, հիասքանչ էր։

Հիասքանչ էր նույնիսկ մեքենաների գվվոցի, խաչմերուկների աղմուկի և ծայրամասերի լռության մեջ։ Հատկապես լապտերների փափուկ ոսկեգույն լույսի ներքո, նեոնային գովազդների շրջանակի մեջ և շատրվանների շառաչյունի տակ։ Գիտեմ, տարօրինակ է հնչում, բայց հանդիսատեսն իրեն զգում է Երևանում՝ ինչպես տանը։ Եվ, նույնիսկ, մնում է դրանից հետո։

Հանճարներն ու խենթերը

Երևանին պատշաճ՝ նաև նրա երաժիշտ բնակիչներն են։ Վեց երաժիշտ, որոնցից յուրաքանչյուրը մի վառ անձնավորություն է։ Ընդ որում՝ նորաձև ու ինտելեկտուալ արտահայտություն օգտագործենք՝ տեղի հանճար է։

Кадры фильма Лоскутки на ветке (Telas en las ramas) - Sputnik Արմենիա
«Լաթեր ճյուղի վրա». Հայաստանն ու Հայոց ցեղասպանությունը բասկի աչքերով

Օրինակ, Երևանի լեգենդ, ջազմեն Մալխասը քաղաքի կենտրոնի փոքրիկ սրճարանների և իր հիմնած ջազ-ակումբի հանճարն է։ Իսկ յուրօրինակ շանսոնյե Ֆորշն, անկասկած, գիշերային ակումբների հանճարն է։ Երիտասարդ Միքայել Ոսկանյանը թառ է նվագում։ Նա ծայրամասերի ադամանդն է։ Իսկ բանդ Լիլիթ Պիպոյանն իր փայլով լուսավորում է «Նոյ» գործարանի մոտակայքը և հին գործարանային Շենգավիթի շրջանը։

Իսկ պատվարժան մաեստրո, փայլուն Ջիվան Գասպարյանը լցնում է կյանքով ու դուդուկի ձայնով քաղաքի տեսարժան վայրերը։ Եվ դրանից թե՛ Օպերային թատրոնը, թե՛ ռոտոնդան չեն դառնում, ասենք, վսեմ ու պերճաշուք, այլ հակառակը, պարուրվում են ջերմությամբ։

Միայն աշխարհի մարդը՝ «Գրեմիի» դափնեկիր Արտո Թունջբոյաջյանը, կարծես, մնաց առանց իր տեղի։ Բայց դա, երևի, ճիշտ է։ Քանի որ այդ հիանալի մարդը ապրում է անընդհատ ճանապարհորդելով, հատում է օվկիանոսներ, ասես դաշտագլոր լինի։ Բայց նա ևս իդեալական ներգրավվում է Երևանի մեջ։

Ինչն, անկասկած կարևոր է՝ երաժշտության որակը։ Դա ոչ մի դեպքում անդեմ, ունիվերսալ, զանգվածային երաժշտություն չէ, պայմանական՝ «Եվրատեսիլի» համար։ Բոլոր երաժիշտներն ինքնատիպ, վառ անհատականություններ են՝ իրենց միջավայրին համապատասխան երգացանկերով, որը կհավաներ նույնիսկ այնպիսի երաժշտական պուրիստը, ինչպիսին է Յուրի Լոզան։

Նաև շատ կարևոր, նույնիսկ վճռորոշ են ինձ թվում Ջիվան Գասպարյանի ֆիլմում հնչող բառերը։ Մեծն Ջիվանը հիշում է այն ժամանակները, երբ Երևանը դեռ փոքր էր, իսկ դռները չէին կողպվում։ «Իսկ հիմա շուրջբոլորը բիզնեսով են զբաղվում»,- ասում է Ջիվանը,- «և դա լավ է։ Քաղաքը պետք է հարստանա։ Բայց ստեղծագործ մարդիկ էլ, խենթերն ու ինքնատիպ անձինք էլ պետք է լինեն։ Հենց նրանք են քաղաքի յուրօրինակ մթնոլորտը ստեղծում»։

Ինչո՞վ զարմացրեց Ջիվանը

Մինչ բազմաթիվ հաճոյախոսություններին անցնելը, խոսքը տանք ֆիլմի հեղինակ Տատյանա Դանիելյանցին, որի հետ այս տողերի հեղինակը շփվեց ֆիլմի դիտումից առաջ։

Սկզբում նախատեսվում էր ֆիլմը ցուցադրել «Կուլտուրա» հեռուստաալիքով, իսկ գումարը պետք է տրամադրեր Հայաստանի մշակույթի նախարարությունը, սակայն չստացվեց։

Дживан Гаспарян - Sputnik Արմենիա
Ջիվան Գասպարյանը Կրեմլում ներկայացրեց Այվազովսկու «Հնչեղ կտավները»

«Բայց ես այնքան ոգևորված էի… Իսկ ապագա ֆիլմում սկսեցին ավելանալ հերոսներ, երաժիշտներ, վառ կերպարներ»,- հիշում է Տատյանա Դանիելյանցը։

Դանիելյանցի խոսքով՝ ֆիլմի գաղափարը վաղուց է ծագել՝ մոտավորապես տասը տարի առաջ, երբ նա ծանոթացել է լեգենդար Ֆորշի՝ «իսկական երեվանցի տղայի», հետ։ Միտք է առաջացել կարճ վավերագրական ֆիլմ ստեղծել։

«Ես առաջին անգամ էի Երևանունում»,- խոստովանում է Տատյանան,- «ես վերադառնալու միտք չունեի։ Բայց հետո լսեցի Ֆորշի երաժշտությունը և հասկացա՝ ես անպայման կվերադառնամ այս քաղաք։ Եվ՝ բազմիցս»։

Նկարահանումները տևեցին մեկուկես տարի՝ 2014-ի գարնանից մինչև 2015 թվականի ուշ աշուն։ Պատճառը ոչ միայն քրտնաջան աշխատանքն էր (թեև, ամենայն հավանականությամբ, դա էլ), բայց նաև այն փաստը, որ ֆիլմի հերոսների շարքում կան առնվազն երկու համաշխարհային մասշտաբի աստղեր, որոնք բավականին խիստ հյուրախաղերի գրաֆիկ ունեն։

Գլխավոր աստղը՝ Ջիվան Գասպարյանը, բազմիցս և միանգամից շատ բաներով զարմացրել է Տատյանային։

Открытие выставки картин Сильвестра Сталлоне в Русском музее - Sputnik Արմենիա
Սիլվեստեր Ստալոնեին հիացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմը

«Հենց այն փաստը, որ նա համաձայնեց ինձ մոտ նկարահանվել՝ զարմանալի էր», — ասում է ռեժիսորը։- «Ինձ նրան ոչ ոք չի ներկայացրել։ Ես վերցրեցի նրա հեռախոսահամարը լրագրող ընկերներիցս, խիզախություն հավաքեցի ու զանգեցի։ Ջիվանն ինձ ուշադիր լսեց ու «Անի» հյուրանոցում հանդիպում նշանակեց։ Այնտեղ նայեց ինձ ու համաձայնեց։ Պարզվեց, որ նա հասանելի մարդ է՝ բաց սրտով, որը հավատում է ոչ թե ուրիշների կարծիքին, այլ սեփական աչքերին։ Դա առաջին ցնցող բանն էր»։

Իսկ մաեստրոյի երկրորդ անակնկալն ավելի անսպասելի էր։

«Մենք ոշոշեցինք նկարահանել Ջիվանին ամերիկյան դեսպանատան ծննդատան մոտ»,- հիշում է Տատյանան։- «Ես խնդրեցի նրան գալ թոռան հետ, որը ևս դուդուկահար է։ Իսկ Գասպարյանը եկավ ոչ միայն նրա հետ․ հետը բերեց ևս չորս երաժշտի։ Եվ մի հիանալի սեքստետ ստացվեց»։

Հոգու աղբյուր

Ի՞նչ եմ ուզում վերջում ասել։ Մի կինոքննադատ անվանեց «Վեց երաժիշտ․․․» ֆիլմը վավերագրական մյուզիքլ։ Յուրահատուկ դիտարկում է, բայց, իմ կարծիքով, ոչ շատ դիպուկ։ Այո, երաժշտությունը շատ է։ Բայց դա, այնուամենայնիվ, մյուզիքլ չի, որտեղ երաժշտական համարները սյուժետային կառուցվածքի հիմնական շարժիչն են։ Տատյանա Դանիելյանցի ֆիլմում երաժշտությունը չի տանում սուժեն առաջ, բայց փայլուն ձևով պարզաբանում է։

Премьера фильма Землетрясение. Сарик Андреасян - Sputnik Արմենիա
«Երկրաշարժ» ֆիլմը շուրջ մեկ միլիոն մարդ է դիտել

Օրինակ, կարելի է հիշել, երևի, Ալեքսեյ Ուչիտելի հին ֆիլմերից «Ռոքը»՝ դրվագներ սառը փողոցների հերոսների, պետերբուրգյան՝ այն ժամանակ անպաշտպան, ռոք երաժիշտների կյանքից։ Նույնպես տեղի հանճարներն են՝ բնակության միջավայրին համապատասխան։ Միայն թե «Վեց երաժիշտ․․․» ֆիլմում այս միջավայրն ավելի ջերմ է, հարմարավետ ու ավելի գունեղ։

Եվս մեկ դիտարկոմ։ Դիտման օրը աշխարհում մի քանի նողկալի իրադարձություն տեղի ունեցավ. հրթիռային հարվածը Սիրիային և ահաբեկչությունը Ստոկհոլմում։ Եվ եթե դուք կարծում եք, որ լրագրողը անվրդով է ու անտարբեր՝ մոլորություն է։ Այս տողերի հեղինակի տրամադրությունը վատ էր, տխուրէր ու վրդովվածության երանգներով։

Բայց դիտման ընթացքում ես սկսեցի նկատել, որ վրդովմունքը, բոլոր բացասական տրամադրությունները գնում են. դրանք լվացվում են դուդուկի (և ոչ միայն) բարերար ձայնով։ Ամեն ինչ լուսավոր դարձավ երաժշտությունից և ոսկե փայլով պարուրված Երևանից։ Դա, թերևս, ամենադիպուկ բնորոշումն է այն բանի, թե ինչ է կատարվում հանդիսատեսի հետ «Վեց երաժիշտ քաղաքի ֆոնին» ֆիլմի ժամանակ։

Русская версия

Լրահոս
0