00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
8 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ով է «քաշել» Դոնալդ Թրամփին

© Sputnik / Михаил Воскресенский / Անցնել մեդիապահոցСитуация в Сирии
Ситуация в Сирии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քաղաքական կռիվների հրապարակ դարձած Սիրիան սկսել է իր կյանքով ապրել: Գերտերությունների ղեկավարներն արդեն իրենք չեն թելադրում խաղի կանոնները, այլ պարզապես շարժվում են երկրի ներսում և, ընդհանուր առմամբ, Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններին համընթաց:

Կեղծ «Տոմահավկի» էր

Սիրիական Շայրաթ ռազմական օդանավակայանի ուղղությամբ Միջերկրական ծովի տարածքից (Կիպրոսի մոտակայքից) արձակած «Տոմահավկի» 59 հրթիռներից, թիրախին հասավ մեկ երրորդից ավելին` 23 հրթիռ: Հատկանշական է, որ օդանավակայանի ճաշարանի և ինքնաթիռների համար նախատեսված թաքստոցների հրթիռակոծությունը չտպավորեց նույնիսկ նման տեսարաններ սիրող ամենախստապահանջներին:

Սակայն մենք հիշում ենք Բելգրադում «Տոմահավկի» կրակոցները, երբ ամերիկյան հրթիռային համակարգերը «լիարժեք» դրսևորեցին իրենց` խլելով Հարավսլավիայի հարյուր հազար բնակչի կյանք և փլատակների վերածելով Արևելյան Եվրոպայի «ամենաեվրոպական» մայրաքաղաքների ենթակառուցվածքը: Եվ ահա նման ձախողում. տեսաձայնագրություններում երևում է, որ Շայրաթի թռիչքուղին գրեթե վնասված չէ:

Город Алеппо в Сирии - Sputnik Արմենիա
Հալեպահայ երեխաները երգում են հաղթանակի օրվա մասին

Թեկուց հենց հիմա կործանիչ գործարկիր, որն, ինչպես պնդում են ամերիկացիները, մեկ օր առաջ քիմիական ռմբակոծության ենթարկեց Իդլիբը, և թռիր… Ավելին, դեռ հրթիռակոծությունից մեկ օր չանցած սիրիական օդանավակայանը սկսեց աշխատել: Օդ բարձրացավ սիրիական կործանիչների հերթական խումբ` գուցե պարեկության, գուցե պսևդոխալիֆաթի դիրքերը ռմբակոծելու:

Բայց չէ՞ որ, երբ ռազմական օդանավակայան են գնդակոծում, առաջին հերթին շարքից հանում են ոչ թե ինքնաթիռները, այլ թռիչքուղին: Այդ պարագայում արդեն, ինչպես ասում են, ինքնաթիռներն էլ այլևս ոչ մի տեղ չեն փախչի: Այս անգամ այլ կերպ էր, և սա արդեն մտածելու տեղիք է տալիս, որ «Տոմահավկով» հրթիռակոծությունը, իրականում, մի փոքր այլ նպատակ ուներ: Ասել, որ ամերիկացիները փափագում էին սիրիացիներին առանց ավիացիայի թողնել, չենք կարող, ինչպես նույն օրն իր ելույթում պահանջում էր Հիլարի Քլինթոնը:

Թիրախին հասած 23 հրթիռները պետք է վերացնեին ռազմական օդանավակայանի ողջ ենթակառուցվածքն այնպես, որ այն ամիսներով ինքնաթիռ ընդունել չկարողանար: Նման բան տեղի չունեցավ, առաջին հերթին, մեր կարծիքով, այն պատճառով, որ ամերիկացիները արեցին հնարավոր ամեն բան ԶԼՄ-ների լուրջ լուսաբանման պարագայում սիրիացիներին չափավոր վնաս հասցնելու համար: Այսպես ասած մեծ աղմուկ բարձրացնել ոչնչից:

Թրամփին «քաշել են» ամերիկական ԶԼՄ-ները

Կարծես թե, իրավացի են այն փորձագետները, որոնք պնդում են, թե Թրամթի հետ չար կատակ են արել երկրի ներսում գտնվող նրա ընդդիմախոսները: Չէ՞ որ եթե Ամերիկայի գործող նախագահը պահանջեր լուրջ ուսումնասիրել Իդլիբում տեղի ունեցած իրադարձությունները, պարզելու համար՝ արդյո՞ք, իրականում, Ասադի զորքերն են քիմիական զենքով ռմբակոծել քաղաքը, ապա դա մի քանի օր և ամիսներ կտևեր: Եվ ամբողջ այդ ընթացքում Թրամփի ընդդիմախոսները նրան կվարկաբեկեին և աչքը կմտցնեին խեղդվող երեխաների սարսափազդու լուսանկարները:

Владимир Путин - Sputnik Արմենիա
Պուտինը Սիրիային հասցրած ԱՄՆ հարվածը ագրեսիայի դրսևորում է անվանել

Ընդ որում՝ «քաշել» բառի տակ ենթադրվում է ոչ թե այն, որ Թրամփին խաբել են կամ ապատեղեկատվություն են փոխանցել քիմիական հարձակման վերաբերյալ: Ամերիկայի նախագահը պրագմատիկ է, և «Սպիտակ սաղավարտներ» կազմակերպության նկարահանած Իդլիբի էժանագին բեմադրված կադրերը չպետք է նրան ոչ շփոթեցնեին, ոչ ոգեշնչեին որևէ գործողությունների` քիմիայով երեխաներին ռմբակոծած թշնամիներին և չար «ձյաձյաներին» պատժելու ցանկությունից ելնելով:

Թրամփը գործարար է ուղնուծուծով, և քաղաքականության մեջ նա նույն մոտեցումն ունի, ինչ և բիզնեսում: Իսկ դա նշանակում է, որ նա ստիպված էր փոքր-ինչ զիջել իր ընդդիմախոսներին, որոնք այդ օրը կոկորդ էին պատռում՝ խոսելով Բաշար ալ Ասադի անմարդկային դաժանության մասին:

Իրականում, Թրամփի ընդդիմախոսները, որոնք բառի բուն իմաստով ստիպել էին նրան հրթիռային հարձակում իրականացնել, «քաշեցին» ոչ թե Սպիտակ տան ղեկավարին, այլ հենց իրենց: Այսինքն ստիպեցին նրան խախտել Ռուսաստանի հետ Սիրիայի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները, իսկ դա նշանակում է՝ ինչ-ինչ հարցերում Ռուսաստանին ազատ թողնել:

Թրամթը փակեց ընդդիմախոսների բերանները` փորձելով շատ չնեղացնել Մոսկվային…

Սիրիական կարգավորման գործընթացը մի այնպիսի փուլ է թևակոխել, երբ Ասադին աջակցող հակաահաբեկչական կոալիցիան հաղթանակներ է տանում մեկը մյուսի հետևից: Ընդ որում՝ ոչ միայն մարտի դաշտում, այլ նաև քաղաքական ասպարեզում:

Վերջին հաղթանակը տարան, երբ հանկարծ պարզվեց, որ քրդական միավորումները, որոնք ամերիկացիների օգնությամբ ազատագրում են Ռաքքան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից, իրականում, արդեն պայմանավորվածություն էին ձեռք բերել Դամասկոսի հետ լայն ինքնավարության մասին (զգացվում է Կրեմլի միջամտությունը): Այսինքն, Արևմուտքին կրկին չի հաջողվի խաթարել Սիրիայի տարածքային ամբողջականությունը:
Եթե Վաշինգտոնը համակերպվի իրադարձությունների նման զարգացման հետ, այն կընկնի ինչպես իր ներքին ընդդիմախոսների, այնպես էլ տարածաշրջանային դաշնակիցներ` Թուրքիայի, Իսրայելի, Սաուդյան Արաբիայի, Քաթարի և այլն կրակի տակ:

Киликийский Католикос Армянской Апостольской церкви Арам I Кешишян у развалин церкви в Алеппо - Sputnik Արմենիա
Հալեպի հայերը` ռուս թղթակցի աչքերով

Չէ՞ որ ինչ-որ պահի Ամերիկայի նախագահը հասկացավ, որ չափն անցել է` հայտարարելով, որ Բաշար Ասադի հրաժարականը ԱՄՆ գերակա խնդիր չէ այսուհետև: Այս հայտարարությունից հետո բարձրացած վայնասունն ինչպես երկրի ներսում, այնպես էլ Մերձավոր Արևելքում, ցույց տվեց` նման նուրբ քաղաքական խաղում, որը տարվում է սիրիական կարգավորման հարցի շուրջ, կտրուկ գործել չարժե: Դա անկանխատեսելի քայլերի կարող է հանգեցնել տարածաշրջանային նեղացած դաշնակիցների կողմից:

Այս ամենից խուսափելու համար Թրամփը` կշռադատելով բոլոր դրական ու բացասական կողմերը (իսկ նա բավականին խելացի մարդ է, այլապես միլիարդատեր և օլիգարխ չէր լինի), որոշեց էժան պրծնել` մի քանի հարյուր միլիոն դոլարով («Տոմահավկի» հրթիռը շուրջ մեկուկես մլն դոլար արժե): Ընդ որում՝ նա փակեց բերանները ինչպես ներքին ընդդիմախոսների, այնպես էլ տարածաշրջանային դաշնակիցների…

Բացի այդ, Սիրիայում իրավիճակը այնպիսին է, որ Ասադին պաշտպանող հակաահաբեկչական կոալիցիան (առաջին հերթին Ռուսաստանը) ավելի ազատ գործելու հնարավորություն ստացավ, երբ ստիպված էր կատարել ամերիկացիների նկատմամբ ունեցած պարտավորությունները (դեռ Օբամայի օրոք)…

Տպավորություն է ստեղծվում, որ Թրամփը հնարավորություն է ման գալիս Սիրիայից հեռանալու, միաժամանակ, չկորցնելով դեմքը: Եվ Ասադի կողմից Իդլիբը քիմիական ռմբակոծության ենթարկած անկեղծ «ֆեյքերը» և Շայրաթ ռազմական օդանավակայանին ամերիկացիների հասցված պատասխան հրթիռային հարվածը միայն ապացուցում են դա:

Русская версия

Լրահոս
0