00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:37
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
31 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
6 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
История России глазами иностранцев, обмен опытом и отсутствие нацпамяти
15:04
23 ր
Исторический ликбез
Зачем за рубежом портили имидж СССР и как это делали?
15:33
22 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱԺ ընտրությունները` որպես շրջադարձային կետ

© Sputnik / Asatur YesayantsВыборы в НС РА. Голосование
Выборы в НС РА. Голосование - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում ԱԺ ընտրություններին նախորդած քարոզարշավն առանձնահատուկ ուշադրություն գրավեց առաջին հերթին այն պատճառով, որ դրա նշանակությունը դուրս էր պատգամավորների կազմը որոշելու սահմաններից։ Ապրիլյան ընտրությունները յուրահատուկ շրջադարձային կետ դարձան Հայաստանի համար։

Սերգեյ Մարկեդոնով, Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի արտասահմանյան արևելագիտության ամբիոնի դոցենտ. Sputnik Արմենիայի համար

Երբ 2015 թվականի դեկտեմբերին Հայաստանի քաղաքացիները հանրաքվեի ժամանակ կողմ քվեարկեցին նոր Սահմանադրությանը, սկսվեց իրավաքաղաքական անցումը կիսանախագահական կառավարման ձևից դեպի խորհրդարանական հանրապետություն։ Հիմնական օրենքում կատարված փոփոխությունների համաձայն` իշխանական լիազորությունները նախագահից կանցնեն կառավարությանն ու Ազգային ժողովին։ Վարչապետի ձեռքերում կկենտրոնանա Զինված ուժերի հսկողությունը, իսկ կառավարության ղեկավարի թեկնածությունը կհաստատեն խորհրդարանական ընտրություններում հաղթած քաղաքական ուժերը։ Նախագահի դերակատարությունն ավելի շատ ներկայացուցչական երանգ կստանա, նա կվերածվի ազգային պետականության խորհրդանիշի։

Газеты - Sputnik Արմենիա
Մամուլ. Նոր ԱԺ–ում ո՞ւմ առաջ կբացվեն դռները

Նախագահի հաջորդ ընտրությունները, որոնք նախատեսված են 2018 թվականին, նախկինի պես համաժողովրդական չեն լինի։ ՀՀ նախագահին կընտրի քվեարկողների հատուկ կոլեգիան, որը կազմված կլինի Ազգային ժողովի պատգամավորներից և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներից։

Բացի այդ, հաջորդ տարվանից նույն անձը ՀՀ նախագահ կարող է ընտրվել միայն մեկ անգամ։ Ընդ որում` նա կընտրվի ոչ թե 5, այլ 7 տարի ժամկետով։

Քաղաքական տրանզիտի համատեքստում Հայաստանի հիմնական ուժերը համապատասխան վերաբերմունք ունեին խորհրդարանական քարոզարշավի հանդեպ։ Նախկինում Ազգային ժողովի ընտրությունները դիտարկվում էին որպես նախագահի ընտրությունների պայքարի «գլխավոր փորձ», իսկ 2017 թվականի խորհրդարանական քարոզարշավը դարձավ ընտրական շրջանի գլխավոր իրադարձությունը։

Ազգային ժողովի կազմը խիստ կտարբերվի նախկինից։ Այդ տարբերությունները մի քանի հարթություն ունեն։ Ավարտված ընտրությունները, ի տարբերություն հինգ տարի առաջվա ընտրությունների, անցկացվում էին զուտ համամասնական, ոչ թե խառը հիմունքներով։ Որոշակիորեն թարմացան նաև քաղաքական խմբակցությունները։ Ապրիլյան պայքարի արդյունքում խորհրդարան անցավ 4 քաղաքական ուժ` իշխող Հանրապետական կուսակցությունը (քվեների ավելի քան 49%), «Ծառուկյան» դաշինքը (27, 37%), «ԵԼՔ» դաշինքը (7,78%) և Դաշնակցությունը (6,58%)։

2012 թվականին ընտրված խորհրդարանի հետ համեմատ, Ազգային ժողովի նոր կազմում «հնաբնակներից» կլինեն միայն հանրապետականներն ու դաշնակցականները։ «Ծառուկյան» դաշինքի հետ կապված կան որոշակի նրբություններ։ 2012-ին նրա առաջնորդած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քվեների 30%-ն էր ստացել, բայց այսօր խոսքն արդեն ոչ թե մեկ կուսակցության մասին է, այլ` տարբեր ուժերի միացման։ Թեև, անշուշտ, ամբողջ դաշինքի հիմքն ու շարժիչը հենց «Բարգավաճ Հայաստանն» է։

Выборы в НС РА. Голосование. Выборы - Sputnik Արմենիա
Փորձագետներ․ Հայաստանի ընտրություններն անակնկալներ չմատուցեցին

ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը ստացավ քվեների 1,65%-ը և չանցավ նոր խորհրդարան։ Այս դաշինքի նախորդը 2012-ին «Հայ ազգային կոնգրեսն» էր` Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ։ Այն ժամանակ կուսակցությունը ստացել էր քվեների մոտ 7%-ը և ստացել էր պատգամավորական 7 մանդատ։ Փորձագետները դեռ կխոսեն այն մասին, թե որքանով դեր խաղաց դաշինքի առաջնորդի` ՀՀ նախկին նախագահի նախընտրական հռետորությունը, ըստ որի` առաջարկվում էր Արցախի հարցում փոխզիջման գնալ։ Բայց ակնհայտ է, որ անցած ապրիլյան գործողություններից հետո փոխզիջման մասին հրապարակային ցանկացած կոչ շատ բուռն արձագանք է ստանում։

«Ժառանգություն» խմբակցությունը ևս ներկայացված չի լինի Ազգային ժողովում (2012-ին ստացել էր քվեների 5,76%-ը և ստացել էր 5 տեղ)։ Այս խմբակցությունը հինգ տարվա ընթացքում հասավ իր տրամաբանական վախճանին, ու կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը փորձեց խորհրդարան մուտք գործել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» (ՕՐՕ) դաշինքի կազմում։ Ու թեև քարոզարշավից առաջ դաշինքն իրեն ներկայացնում էր որպես քաղաքական անդորրի գլխավոր խախտող, իսկ հետո քարոզարշավի ընթացքում պարբերաբար պոպուլիստական հայտարարություններ էր անում, միևնույն է` չկարողացավ հաղթահարել անցողիկ հինգ տոկոսի շեմը։ Ընտրությունների ավարտին ՕՐՕ դաշինքը հավաքեց քվեների 2%-ը։

Նախորդ խորհրդարանում պատգամավորներ ուներ նաև «Օրինած երկիր» կուսակցությունը։ 2017 թվականի ապրիլին «Օրինած երկրի» հետնորդ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը` նախկին փոխխոսնակ ու Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ, հավաքեց միայն 3,72%.։

Ազգային ժողովում նոր խմբակցություն կկազմի նաև «Ելք» դաշինքը, որի առաջնորդները` Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը, նորեկներ չեն քաղաքականության մեջ։ Փաշինյանը ճանաչում ստացավ բողոքի ակցիաներին մասնակցելու շնորհիվ։

Внеочередное заседание ЦИК РА - Sputnik Արմենիա
ԿԸՀ-ն հրապարակել է ռեյտինգային թեկնածուների ընտրության արդյունքները

Սակայն Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավը ձայների հաշվարկով չի ավարտվում։ Արդյունքներն ամփոփելուց և հրապարակելուց հետո պատգամավորները մեկ այլ խնդիր ունեն` կառավարության ձևավորումը։

Եթե որևէ մեկը 50% + 1 քվե չստանա, ապա նրանց ժամանակ է տրվելու իշխող դաշինք կազմելու համար։ Եթե այդ գործընթացը բարեհաջող ավարտ ունենա, ապա Հայաստանը կունենա նոր կառավարություն, իսկ ձախողման դեպքում կանցկացվի ընտրությունների երկրորդ փուլ, և այն քաղաքական ուժերը, որոնք առաջին երկու տեղերն են զբաղեցրել, կկարողանան պայքարել լրացուցիչ մանդատների համար։

Վաղվա հեռանկարներն այսօր

Չորս ուժերից երկուսը կարելի է դիտարկել որպես իշխանապետ (իշխող ՀՀԿ-ն ու Դաշնակցությունը), իսկ երկուսը` ընդդիմադիր («Ծառուկյան» ու «Ելք» դաշինքները)։ Հանրապետականների ու դաշնակցականների ջանքերի միավորման դեպքում նրանք սահմանադրական մեծամասնություն դառնալու և կառավարություն ձևավորելու հնարավորություն կունենան։ Այդ դեպքում ամենայն հավանականությամբ հենց Կարեն Կարապետյանն էլ կշարունակի պաշտոնավարել վարչապետի պաշտոնում։

Խորհրդարանական քարոզարշավի ընթացքում այս գործչի դիրքորոշումը առանձնահատուկ հետաքրքրություն էր ներկայացնում։ Կառավարության ղեկավարն աշխատում էր զերծ մնալ քաղաքական պայքարից և ներկայացնել գործունյա մարդու իր մոտեցումները։ Եկեք չմոռանանք, որ Կարապետյանը դեռ չի կորցրել ժողովրդի վստահությունը։ Շատերը նրա հետ մեծ հույսեր են կապում։

Իմիջիայլոց, իշխող կուսակցությունն էլ ընտրությունների համար որոշակի ռեբրենդինգ է իրականացրել։ Առաջին պլան են բերվել նոր դեմքեր, օրինակ` Վիգեն Սարգսյանը, որը նախկինում իրեն դրսևորել է ոչ թե քաղաքականության ոլորտում, այլ` վարչական աշխատանքում։

Ծառուկյանի դաշինքն ու «Ելքը» կարող էին խառնել իշխանությունների խաղաքարտերը, բայց շատ դժվար է պատկերացնել հայկական ընդդիմության տարբեր խմբերի միաձուլումը։ Որպես կանոն` նրանք պայքար են մղում ոչ միայն իշխող կառավարության, այլև միմյանց դեմ։ «Ծառուկյանը» կոալիցիայում ընդգրկվելու հնարավորություն կունենար, եթե մենակ մնար հանրապետականների հետ։ Բայց ի դեմս «մինորիտար բաժնետեր» ՀՅԴ-ի` այդ հարցը երկրորդ պլան է մղվում։

Тигран Мукучян - Sputnik Արմենիա
Խորհրդարանական ընտրությունների նախնական տվյալները. ԱԺ–ում կհայտնվեն 9 ուժերից 4–ը

Սակայն, իշխանությունների գլուխը չպետք է պտտվի հաջողությունից։ Համամասնական համակարգով ստացած կեսից մի քիչ պակաս ձայների քանակը (չհաշված «մեկ մանդատանոցների» գործոնը, որը նախկինում փոխհատուցում էր կուսակցական վարկանիշի հետ կապված խնդիրները) ցուցանիշ է, որը մտածելու առիթ է տալիս։

Հայաստանում շատերն են դժգոհ այս ընտրությունների արդյունքից։ Ժամանակ առ ժամանակ այդ դժգոհությունն իր գործն անում է, և չի բացառվում, որ մոտ ապագայում այն պայթի։ Պատճառները կարող են տարբեր լինել` կաշառակերության հետ կապված իրարանցումներից մինչև անվտանգության խնդիրներ, սոցիալական խնդիրներից մինչև տնտեսության մեջ առկա դժվարությունները։ Դժվար ու նաև անարդյունավետ կլինի այդ ամենի վրա աչքերը փակել։ Առաջատար դիրքերը պահպանելու համար իշխող կուսակցությունը պետք է պահպանի թարմացման ուղին և հաշվի առնի նախընտրական մրցապայքարի ընթացքում հնչած քննադատությունը։

Հենց արձագանքման ճկունությունը թույլ կտա, որ Հայաստանը քաղաքական տրանզիտն իրականացնի խաղաղ ու առանց միջադեպերի։ Մանավանդ, որ առջևում դեռ շատ բարդ խնդիրներ կան` խորհրդարանի խոսնակի ընտրություն, նախագահական քարոզարշավի պատրաստություններ, ավագանու ընտրություն, Հայաստանի գործող նախագահի պաշտոնական և ոչ պաշտոնական կարգավիճակի սահմանումը։

Սահմանադրական բարեփոխումների ճարտարապետը հենց Սերժ Սարգսյանն էր։ Թե որքան որակյալ կլինի կառավարման խորհրդարանական կարգը, պարզ կլինի ապագայում։ Հենց դրանից է կախված նաև այն, թե ապագայում ինչպես կգնահատեն Սերժ Սարգսյանին որպես ազգային առաջնորդ։

Լրահոս
0